Վերսալյան պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վերսալյան հաշտության պայմանագիր, պայմանագիր, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ստորագրված է 1919 թ-ի հունիսի 28-ին Վերսալյան պալատում, Ֆրանսիա։ Պայմանագիրը ստորագրվել է մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիային, Բրազիլիայի, Կուբայի, Բոլիվիայի, Էկվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հայիթիի, Հիջազի, Հոնդուրասի, Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Նիկարագուայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի ու Սլովենիայի թագավորության, Սիամի, Չեխոսլովակիայի և Ուրուգվայի, և մյուս կողմից կապիտուլացված Գերմանիայի միջև։ Անտանտի երկրների (դաշնակից երկրների) և Գերմանիայի դաշնակիցների միջև հաշտության պայմանագրեր կնքվեցին ավելի ուշ. Ավստրիայի հետ 1919 թ. սեպտեմբերի 10-ին Սեն-Ժերմենյան պայմանագիրը, Բուլղարիայի հետ 1919 թ. նոյեմբերի 27-ին Նյոյի պայմանագիրը, Հունգարիայի հետ 1920 թ. հունիսի 4-ին Տրիանոնի պայմանագիրը և վերջապես Օսմանյան կայսրության հետ 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը[1]։ Վերսալի հաշտության պայմանագիրը ուժի մեջ մտավ 1920 թ. հունվարի 10-ին, երբ որ վավերացվեց Գերմանիայի և չորս գլխավոր դաշնակից տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից։ Խաղաղության պայմանագիրը ստորագրած երկրներից ԱՄՆ, Հիջազը և Էկվադորը հրաժարվեցին վավերացնել պայմանագիրը։ ԱՄՆ չվավերացրեց պայմանագիրը, քանի որ չէր ցանկանում մտնել Ազգերի Լիգայի կազմի մեջ, որը ստեղծվել էր Վերսալի հաշտության պայմանագրով։ Ավելի ուշ՝ 1921 թ. օգոստոսին ԱՄՆ Գերմանայի հետ կնքեց առանձին պայմանագիր, որը համարյա Վերսալի հաշտության պայմանագրի կրկնօրինակն էր, բայց չէր պարունակում Ազգերի Լիգային վերաբերվող հոդվածները։

Remove ads
Գերմանիայի փոխհատուցումները և զինված ուժերին վերաբերվող սահմանափակումները
Պայմանագրով Գերմանական կայսերական բանակը պետք է կրճատվեր և չգերազանցեր 100 հազարը, ընդ որում դա պետք է լիներ միայն ցամաքային զորք։ Պարտադիր զինվորական ծառայությունը Գերմանիայում արգելվում էր։ Գերմանիային արգելվում էր ուենալ նաև սուզանավեր և օդուժ, ինչպես նաև խիստ սահմանափակումներ էին դրվում նոր ռազմական նավերի կառուցման առումով։ Գերմանիան պարտավորվում էր հսկայական փոխհատուցումներ վճարել այն վնասների դիմաց, որ նա ռազմական գործողությունների հետևանքով հասցրել էր դաշնակից երկրների բնակչությանը։ Մինչև 1921 թվականի մայիսի 1-ը Գերմանիան պարտավորվում է վճարել դաշնակիցներին 20 միլլիարդ մարկ ոսկով։ 10 տարվա ընթացքում նա պարտավորվում է տրամադրել Ֆրանսիային 140 միլլիոն տոննա քարածուխ, 80 միլլիոն տոննա՝ Բելգիային, 77 միլլիոն տոննա՝ Իտալիային
Remove ads
Գերմանական գաղութների վերաբաշխումը
Գերմանիան զրկվեց իր բոլոր գաղութներից, որոնք բաժանվեցին գլխավոր հաղթող տերությունների միջև՝ Ազգերի Լիգայի մանդատների սկզբունքով։ Աֆրիկայում գերմանական գաղութ Տանգանիկան մանդատային ձևով բաժին հասավ Մեծ Բրիտանիային, Ռուանդա-Ուրունդին՝ Բելգիային, Հարավ-Արևելյան Աֆրիկան (Գերմանական Արևելյան Աֆրիկա)՝ Պորտուգալիային, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բաժանեցին Տոգոն և Կամերունը։ Խաղաղ օվկիանոսում որպես մանդատային տարածք Ճապոնիային անցան հասարակածից հյուսիս ընկած կղզիները, Գերմանական Նոր Գվինեան անցավ Ավստրալիական Միությանը, իսկ Նոր Զելանդիային՝ Արևմտյան Սամոան։ Հաշտության պայմանագրով Գերմանիան հրաժարվեց իր բոլոր իրավունքներից Չինաստանում, Սիամում և Լիբերիայում, ճանաչեց Ֆրանսիայի պրոտեկտորատը Մարրոկոյի նկատմամբ, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ Եգիպտոսի։ Գերմանիայի իրավունքները Չինաստանում Ցզյաո-Չժոուի և Շանդունի նկատմամբ ամբողջովին անցան Ճապոնիային։
Remove ads
Տարածքներ, որոնք Վերսալյան պայմանագրով անջատվեցին Գերմանիայից

Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads