Վիսենտե դել Բոսկե

իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Վիսենտե դել Բոսկե
Remove ads

Վիսենտե դել Բոսկե Գոնսալես ( իսպ.Vicente del Bosque González, դեկտեմբերի 23, 1950(1950-12-23)[2], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։ 2008-ից նա գլխավորում է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Նա միակ մարզիչն է պատմության մեջ, ով կարողացել է նվաճել աշխարհի և Եվրոպայի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթները։

Արագ փաստեր Վիսենտե դել Բոսկե, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ֆուտբոլիստի կարիերա

«Ռեալում» Վիսենտեն հայտնվել է 18 տարեկան հասակում, այն ժամանակ «Ռեալի» հայտնի ֆուտբոլիստ Սանտիագո Բեռնաբեուի օգնությամբ, սակայն «Ռեալի» առաջին թիմում հայտնվել է միայն 6 տարի հետո։ Վիսենտեն աչքի էր ընկնում հիանալի դրիբլինգով, անզիջողությամբ և գրեթե անսպառ էներգիայով։ Իր ամենահաջող հանդիպումը «Ռեալի» կազմում Վիսենտեն անցկացրել է 1977/78 մրցաշրջանում՝ «Բարսելոնայի» դեմ. այդ խաղում «Ռեալը» հաղթեց, իսկ դել Բոսկեն դարձավ հանդիպման իսկական հերոսը։ Իսպանիայի հավաքականում դել Բոսկեն այնքան էլ պահանջված խաղացող չի եղել և շատ հազվադեպ է հրավիրվել։ «Ռեալում» դել Բոսկեն վայելում էր խաղընկերների հարգանքը։ Սերն իր թիմի նկատմամբ լավ հարաբերություններ ստեղծեց նրա և թիմի ղեկավարների միջև, և հիմնականում դա պատճառ հանդիսացավ, որ 1984-ին նրան առաջարկեցին ստանձնել «Ռեալի» գլխավոր մարզչի պարտականությունը, և նա համաձայնեց։

Remove ads

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads