Վլադիլեն Բալյան

հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia

Վլադիլեն Բալյան
Remove ads

Վլադիլեն Ալեքսանդրի Բալյան (ապրիլի 25, 1924(1924-04-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 26, 2021(2021-08-26)), հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վլադիլեն Բալյան, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Կենսագրություն

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (Թաթուլ Ալթունյանի դասարան, 1952) և ստեղծագործական (Գրիգոր Եղիազարյանի դասարան,1967) բաժիններում[1]։

1952-1954 թվականներին եղել է Լենինականի երաժշտական ուսումնարանի (այժմ՝ Գյումրու՝ Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարան) տնօրենը։ 1955-1961 թվականներին ղեկավարել է Երևանի Պարարվեստի Ուսումնարանը։ 1961-1964 թվականներին եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։ 1966 թ. մինչև 1972 թվականը ղեկավարել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը՝ փաստացի դառնալով մշակութային այդ օջախի հիմնադիր-տնօրենը։ 1972-1975 թթ. եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[2]։

Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։ Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ է, 2001 թվականից աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահ[3]։ Մահացել է 2021 թվականի օգոստոսի 26-ին Երևան քաղաքում՝ 97 տարեկանում։

Remove ads

Անդամակցություն

  • Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշան
  • Հայ-լիբանանյան միության անդամ
  • Մոսկվայի հայերի միության պատվավոր անդամ

Պարգևներ, մրցանակներ

Ստեղծագործություններ

  • «Հազարան բլբուլ». բալետային սյուիտ (1967, քառամաս)
  • «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսամբլի համար (1967)
  • «Ամբոխները խելագարված». պոետորիա (1978, ըստ Եղիշե Չարենցի համանուն պոեմի)
  • «Քառատողեր» սոպրանոյի և կամերային անսամբլի համար, խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի (1978, վեցամաս)
  • «Իմ Հայաստան». պոեմ մեձո սոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983, եռամաս)
  • «Հանուն Հայրենյաց». օրատորիա (խոսք՝ Գարիկ Բանդուրյանի)
  • «Նազարի հարսնացուն». մյուզիքլ (1988, լիբրետոն՝ Կոստանդին Կրիկորյանի և Վյաչեսլավ Եսմանի)
  • «Մարդիկ գործարանից». օպերետ (լիբրետոն՝ Կառլոս Սարգսյանի)
  • «Հարսնացու-73». օպերետ (ըստ Ժորա Հարությունյանի կատակերգության)
  • «Տաքսի, տաքսի». օպերետ (ըստ Ժիրայր Անանյանի կատակերգության)
  • «Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989, եռամաս)
  • Ռեքվիեմ՝ Ա կապելլա երգչախմբի համար (1989)
  • «Ճակատագիր». կամերային օպերա (1990, ըստ Վահրամ Հաճյանի բանաստեղծությունների, լիբրետոն՝ Վ. Բալյանի և Էվելինա Խաչվանքյանի)
  • «Սիրո անհուն առեղծվածը կամ տասնվեց նովել սիրո մասին». կամերային մոնո-օպերա (1991-1992, ըստ Վահան Տերյանի և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների, լիբրետոն՝ Ս.Կապուտիկյանի և Վ.Բալյանի)
  • «Գարունը անտառում». վոկալ-գործիքային շարք սոպրանոյի և դաշնամուրի համար, խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի (հնգամաս)
  • «Երեք էջ կնոջ օրագրից». վոկալ-գործիքային շարք սոպրանոյի և դաշնամուրային տրիոյի համար (եռամաս, ըստ Ժենյա Այդինյան-Ռզայեի քնարերգության՝ Վահագն Դավթյանի թարգմանությամբ)
  • «Էպիտաֆիա» սոպրանոյի և կամերային անսամբլի համար
  • «Քեզ հետ, Հայաստա՛ն». մեձո սոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
  • «Վանա ծովը». մեձո սոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
  • «Աշուն էր, գյուղում հարսանիք». համերգային ներկայացում երգի-պարի անսամբլի համար (ութամաս)
  • «Վեց ռոմանս՝ առանց խոսքի». դաշնամուրային տրիո (2000)
  • «Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր». տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ Ավետիք Իսահակյանի)
  • «Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես». բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ավետիք Իսահակյանի)
  • «Բոլորը՝ քեզ». տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ Ե. Չարենցի)
  • «Իմ կինը» (խոսք՝ Գեղամ Սարյանի)
  • «Իսկ նամակները դեռ գալիս են». երգ-պեոմ (խոսք՝ Միկոլա Նագնիբեդայի)
  • «Գարունդ հայերեն է գալիս». ձայնի, դուդուկի, բլուլի համար (խոսք՝ Համո Սահյանի)

Երգեր՝ ժողովրդական գործիքների անսամբլի նվագակցությամբ

Remove ads

Գրքեր

  • «Ալեքսանդր Կարատով» (Ե., Հայպետհրատ, 1962)
  • «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (Ե., 1971, ռուսերեն)
  • «Խոսք Արամ Տեր-Հովհաննիսյանի մասին» (Ե., 1976)
  • «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (Ե., 1977)
  • «Կոնստանտին Սարաջև», «Խոսք Կոնստանտին Սարաջևի մասին» (1979, Ե., «Սովետական գրող», ռուսերեն)
  • «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, Ե., ԱՄՐՈՑ ԳՐՈՒՊ, 2010)
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads