Վլադիսլավ Կասպարով

հայ հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Վլադիսլավ Մինասի Կասպարով (Կասպարյանց, հունվարի 20 (փետրվարի 1), 1884[1], Խանքենդի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 6 (19), 1917[1], Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[1]), Անդրկովկասում և Ռուսաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1903)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասպարով (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Վլադիսլավ Կասպարով, Ծնվել է ...

Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը (1906)։ Սովորել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1907) և Բեռլինի բարձրագույն առևտրական դպրոցում (1914)։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1903 թվականից՝ սոցիալ-դեմոկրատական աշակերտական խմբակում։ 1906-1912 թվականներին եղել է ՌՍԴԲԿ Բաքվի, Պետերբուրգի և Ռոստովի կոմիտեների անդամ։ 1913-1917 թվականներին որպես քաղաքական վտարանդի ապրել է արտասահմանում (Բեռլին, Շվեյցարիա)։ Կատարել է Լենինի հանձնարարությունները։ Մասնակցել է ՌՍԴԲԿ արտասահմանյան սեկցիաների Բեռնի կոնֆերանսին (1915 թվականի փետրվար), ընտրվել բոլշևիկների արտասահմանյան կազմակերպության կոմիտեի և դրա առաքող հանձնաժողովի անդամ։

Remove ads

Գրականություն

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads