Վուդի Ալլեն

From Wikipedia, the free encyclopedia

Վուդի Ալլեն
Remove ads

Վուդի Ալլեն (անգլ.՝ Woody Allen, բնօրինակ անուն ազգանուն՝ Ալլեն Սթյուարտ Քոնիգսբերգ (անգլ.՝ Allen Stewart Konigsberg), լրիվ պաշտոնական անունը՝ Հեյվուդ Ալլեն (անգլ.՝ Heywood Allen), նոյեմբերի 30, 1935(1935-11-30)[1] կամ դեկտեմբերի 1, 1935(1935-12-01)[2][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկյան նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ։ Չորս Օսկար մրցանակի դափնեկիր է։ Արժանացել է նաև բազում այլ կինոմրցանակների, այդ թվում՝ Ոսկե գլոբուս, BAFTA և այլն։ Հանդես է գալիս նաև որպես գրող, քանի որ շատ պատմվածքների ու պիեսների հեղինակ է։ Ալլենը գրականության և երաժշտության գիտակ ու ջազային կլարնետիստ է։ Իր շատ ֆիլմերում հանդես է գալիս որպես դերասան։

Արագ փաստեր Վուդի Ալլենանգլ.՝ Heywood Allen, Ծնվել է ...

Վուդի Ալլենը կինեմատոգրաֆի մեջ ստեղծել է մի նոր ժանր, որը ընդունված է անվանել «ինտելլեկտուալ կատակերգություն»։ Այս ժանրը նա ստեղծել է սրամիտ կատակերգություններից, որոնք պարունակում են իրենց մեջ երգիծանքի ու աբսուրդի տեսակներ, և հոգեբանական դրամաներից։ Ալլենը շվեդ մեծ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի արվեստի երկրպագու է, այդ պատճառով էլ նրա ֆիլմերում կարելի է նկատել Բերգմանի ոճը։

Առավել հայտնի են Վուդի Ալլենի հետևյալ ֆիլմերը՝ «Սեր և մահ», «Էննի Հոլլ», «Մանհեթեն», «Կահիրեի կարմրագույն վարդը», «Դեննի Ռոուզի բրոդվեյը», «Հաննան և նրա քույրերը», «Վիքի, Քրիստինա, Բարսելոնա», «Կեսգիշերը Փարիզում», «Ժասմին» և այլն։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads