Վռամշապուհ Շաքարյան

հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Վռամշապուհ Ավետիսի Շաքարյան (հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7), 1906[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 1, 1982(1982-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վռամշապուհ Շաքարյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Վռամշապուհ Շաքարյանը ծնվել է 1906 թվականին Բաքվում[3]։ 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Պյատիգորսկ, որտեղ հաճախակի է այցելել Սերգեյ Ռուբելի մասնավոր արվեստանոց, օգնել նրան ներկերը խառնել, կտավը ձգել։ Այդ տարիներին ձևավորվել է Շաքարյանի սերը դասական արվեստի, վերածննդի ձևերի նկատմամբ։ Ռուբելի ղեկավարությամբ Շաքարյանը սկսում է մեծ վարպետների աշխատանքները պատճենել։ 1926 թվականին ընդունվել է Համամիութենական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ (Մոսկվա), որն ավարտելուց հետո ընդունվել է կերպարվեստի մոսկովյան ինստիտուտ (Վ. Ֆավորսկու և Ն. Կուպրյանովի արվեստանոց)։ Երրորդ կուրսում Ֆավորսկին առաջադրել է Շաքարյանի թեկնածությունն ասպիրանտուրայի համար։ 1934 թվականին ավարտել է Մոսկվայի Վխուտեինը, որպես մանկավարժ աշխատել Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Օմսկի, Քիշնևի գեղարվեստական ուսանողական հաստատություններում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Շաքարյանի ռազմի ճանապարհն անցել է Կուբան, Կերչ, Դնեպր, Դնեպրոպետրովսկ, Դնեպրոձերժինսկ, Չերկաս և այլ քաղաքներով ու գյուղերով, որոնց ազատագրման համար 1943-1944 թվականներին Խորհրդային Միության հերոս Իվան Օսիպովիչ Ցյուրուպի ղեկավարությամբ մարտական փառավոր ուղի է անցել արվեստագետ մանկավարժը։ 1946 թվականից դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1963 թվականից՝ պրոֆեսոր, 1946-1976 թվականներին՝ գծանկարի ամբիոնի վարիչ)[4]։ Աշխատել է Մարտիրոս Սարյանի, Կոջոյանի, Արա Սարգսյանի հետ[5]։

Remove ads

Ստեղծագործական ուղի

Ստեղծագործել է գրաֆիկայի և գեղանկարչության մարզերում։ Վաղ շրջանի աշխատանքների մնծ մասը այրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին (պահպանվածներից են՝ «Կերչի նեղուցը», 1944, «Շատ կռվեցին», 1944)։ Շաքարյանի ստեղծագործությանը բնորոշ է գծի պլաստիկական արտահայտչականությունը, հորինվածքի կառուցիկությունն ու դասական պարզությունը։ 1946-1980-ական թվականներին գործերում («Զանգվի ափին», 1946, «Մարսիասը և Վեներան», 1950, «Ինքնանկար», 1960, «Դանթե», 1965, «Ներկարար Հակոբը», 1967 են) հանդես է գալիս որպես գծանկարի վարպետ, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի նշանավոր ներկայացուցիչներից մեկը սովետահայ կերպարվեստում։ Տեսական աշխատություններ է գրել կոմպոզիցիայի, հեռանկարչության, գծանկարի և գույնի մասին։

1934 թվականից մասնակցել է միութենական, հանրապետական ցուցահանդեսների։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում[6], Հայաստանի ազգային պատկերասրահում[7]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads