Օմսկ

From Wikipedia, the free encyclopedia

Օմսկmap
Remove ads

Օմսկ (ռուսերեն՝ Омск), Ռուսաստանի խոշորագույն քաղաքներց մեկը, Օմսկ մարզի և նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Սիբիրի հարավարևմտյան մասում, Իրտիշին Օմ գետի միախառնվելու վայրի մերձակայքում։ Ռուսաստանի միլիոնանոց քաղաքներից է. բնակչության թվաքանակը 2021 թվականի հունվարի տվյալներով եղել է 1 139 897։ Այդ ցուցանիշով Սիբիրում զբաղեցնում է երկրորդ (Նովոսիբիրսկից հետո), ամբողջ Ռուսաստանում՝ իններորդ տեղը։ Արդյունաբերական, գիտա-կրթական, մշակութային, մարզական կենտրոն է[2], տրանսպորտային կարևոր հանգույց. կայարան ունի անդրսիբիրյան երկաթուղու վրա, գետային նավահանգիստ՝ նավարկելի Իրտիշի ափին։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Remove ads

Պատմություն

Հիմնադրվել է 1716, քաղաքի կարգավիճակ ստացել 1781 թվականին։ Ցարական կայսրության ժամանակնեևրում եղել է Արևմտյան Սիբիրի, այնուհետև՝ Տափաստանային տարածաշրջանի գեներալ-նահանգապետի նստավայրը։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում կարճ ժամանակով՝ 1918-1920 թվականներին եղել է հակաբոլշևիկյան ռուսական պետության մայրաքաղաքը, որտեղ նաև պահվել է ցարական ոսկու պաշաչրը։

Ներկայումս քաղաքը, մարզկենտրոն լինելու հետ մեկտեղ, Օմսկի ու տարայի թեմակալ եպիսկոպոսի և Սիբիրի իմամի նստավայրն է։

Օմսկը արժանացել է «Աշխատանքային փառքի քաղաք» կոչման։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով նրան շնորհվել է նաև «Աշխատանքային արիության քաղաք» («Город трудовой доблести“») կոչումը[3]

Remove ads

Պատկերասրահ

Քույր քաղաքներ

Օմսկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[4].

Կլիմա

Օմսկին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման, որը Köppen climate classification-ի դասակարգմամբ կրում է Dfb նիշը։

Մանրամասն տեղեկատվություն Օմսկի կլիմայական տվյալները, Ամիս ...

Բնակչություն

Մանրամասն տեղեկատվություն Բնակչության թվաքանակը ...
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads