Բագրատիոնիներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բագրատունիներ վրաց (վրաց.՝ ბაგრატიონები , «Բագրատիոնիներ»), թագավորական հարստություն Վրաստանում 9-19-րդ դարերում։
Remove ads
Ծագում
13-րդ դարի հայ պատմիչ Վարդան Արեվելցին իր "Տիեզերական Պատմություն" երկում գրում է որ հայոց իշխան Աշոտ Կույր Բագրատունու(732֊748) Հայաստանում բռնկված ապստամբության անհաջողությունից հետո նրա ժառանգները պատսպարվում են Տայքում և դառնում Բագրատունիների վրացական ճյուղի հիմնադիր նախահայրերը։Ըստ պատմիչի Բագրատունիների վրացական ճյուղի հիմնադիր է հանդիսանում Աշոտի որդի Վասակը։
Աշոտ Բագրատունու ժառանգներից Աշոտ Բ֊ն Բյուզանդիայի կայսր Լևոն Հայից ստացել է Կյուրոպաղատ տիտղոսը[1]։
9-րդ դարի կեսից վրաց Բագրատունիները հաջողությամբ պայքարել են Տփղիսի արաբական ամիրայության դեմ. նրան աջակցել են հայ Բագրատունիները։ Վերջիններս խալիֆայի կողմից 862 թվականից, սկսած Աշոտ Ա-ից, ճանաչված էին Հայոց և Վրաց իշխանաց իշխաններ։ Այնուհետև վրաց Բագրատունիները պայքարել են վրացական հողերը միավորելու համար։ Այս ուղղությամբ առաջինը լուրջ քայլեր է արել Բագրատ III (978-1014 թթ.)։ Բագրատի հաջորդները պայքարել են սելջուկ-թուրքերի և տեղական անհնազանդ իշխանների դեմ։
Վրաց Բագրատունիների տոհմածառը հաշվում է ավելի քան երեք հարյուր անձի,որոնցից վաթսունը եղել են թագավորներ։«Ոստեր արձակելով ամեն կողմ Վրաց Բագրատունիք կարողացան իրենց հովանու տակ առնել վրացական ցեղերի ամբողջությունը» - գրում է Ն.Ադոնցը։
Վրաց Բագրատունիների ականավոր ներկայացուցիչներն էին Դավիթ Շինարարը (1089-1125 թթ.), Գեորգի III (1156-1184 թթ.), Թամարը (1184-1213 թթ.)։ Սելջուկ-թաթարների արշավանքների հետևանքով վրաց Բագրատունիները թուլացել են և դարձել հարկատու Ոսկե Հորդային։ Գեորգի V–ին հաջողվել է ազատվել մոնղոլներին հարկ տալուց, միավորել երկիրը։ Լենկթեմուրի արշավանքների, ֆեոդալական երկպառակությունների հետևանքով վրաց Բագրատունիների իշխանությունը վերստին թուլացել է։ 1801 թվականին Վրաստանի Ռուսաստանին միանալուց հետո վրաց Բագրատունիների թագավորական իշխանությունը վերացվել է։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads