Փիթքերն կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Փիտքերնյան կղզիներ (անգլ.՝ Pitcairn Islands), Մեծ Բրիտանիայի միակ անդրծովյան տարածքն է Խաղաղ օվկիանոսում։ Ներառում է հինգ կղզիներ, որոնցից չորսը անմարդաբնակ են։ Փիտքերնյան կղզիները գտնվում են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, արևմուտքում սահմանակցում են Ֆրանսիական Պոլինեզիայի հետ։ Փիթքերն կղզիները հայտնաբերվել են 1767 թվականի հուլիսի 2-ին Ֆիլիպ Կարտերետի կողմից։
Կղզիները հիմնականում հայտնի են նրա շնորհիվ, որ դրանց առաջին բնակիչները բրիտանական «Բաունտի» նավի ապստամբներն էին, ինչպես նաև Տահիտի կղզու բնակչուհիները, որոնց նրանք վերցրել էին իրենց հետ։
Փիտքերնը ամենաքիչ բնակչություն ունեցող տարածքն է աշխարհում։ 2014 թվականի դրությամբ այն ուներ ընդամենը 56 բնակիչ։ Այն դեպքում, երբ կղզու հիմնական բնակիչները 45-48 -ն են։ Պետական լեզուն անգլերենն է։ Կենտրոնը Ադամսթաուն քաղաքն է։
Remove ads
Աշխարհագրական տվյալներ

Փիթքերնը բաղկացած է հրաբխային և կորալային ծագում ունեցող 5 կղզիներից՝ Հենդերսոն, Դյուսի, Սենդի, Օէնո և Փիթքերն։ Կղզիների ընդհանուր տարածքը կազմում է 46,5 կմ²[1], դրանցից ամենախոշորը Հենդերսոն կղզին է (37,3 կմ²)։
Փիթքերն կղզին միակ բնակեցված կղզին է, որը հրաբխային ծագում ունի (335 մ բարձրություն ունեցող հրաբուխները վաղուց հանգչել են), զառիթափ ժայռերով և խիստ կտրտված առափնյա գծով։ Չափերն են՝ 3×1,5 կմ, մակերեսը՝ 4,6 կմ²։ Մնացյալ կղզիները անմարդաբնակ են քաղցրահամ ջրի բացակայության պատճառով, չնայած Հենդերսոն կղզու վրա հայտնաբերվել են պոլինեզիացիների գործունեության հետքեր։
Remove ads
Կլիմա
Կղզիների կլիման մերձարևադարձային ծովային է։ Միջին ամսական ջերմաստիճանները օգոստոսին (ձմեռ) կազմում են միջինը +18 °C-ից մինչև +24 °C փետրվարին (ամառ)։ Հուլիսը և օգոստոսը առավել չոր ամիսներն են և կղզիների այցելության համար լավագույն ժամանակը։
Remove ads
Պետական համակարգ
Կղզիներն ունեն Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքների կարգավիճակ, որոնք ղեկավարվում են Նոր Զելանդիայում բրիտանական գերագույն կոմիսարի կողմից։ Առկա է տեղական ինքնակառավարման մարմին՝ կղզու Միապալատ խորհուրդ, որը բաղկացած է 10 անդամներից (նրանցից 5-ը ընտրվում են համընդհանուր քվեարկությամբ, 5-ը՝ նշանակվում, բոլորը մեկ տարի ժամկետով)։ Մայրաքաղաքը Ադամսթաունն է, որը Փիթքերն կղզիների միակ բնակավայրն է։
Բնակչություն

Բնակչության թիվը, 2014 թվականի դրությամբ, կազմում էր 56 մարդ[2]։ Բնակչության մեծ մասը անգլո-պոլինեզյան մետիսներ են, «Բաունտի» նավի ապստամբների ժառանգները։ Գյուղատնտեսության համար տարածքների սահմանափակ լինելու և զբոսաշրջության զարգացման անհնարինության պատճառով (օդանավակայանի և ծովային հաղորդակցության բացակայություն) երիտասարդությունը արտագաղթում է Նոր Զելանդիա, այդ պատճառով կղզու բնակչության թիվը գրեթե չի փոփոխվում (2011 թվականին այն կազմել է 44 մարդ)։
Պաշտոնական լեզուն անգլերենն է, սակայն բնակչությունը խոսում է փիթքերեն լեզվով, որը համարվում է 18-րդ դարի թահիթերեն և անգլերեն լեզուների խառնուրդ։
Remove ads
Զինված ուժեր
Փիթքերն կղզիները համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, այդ պատճառով պաշտպանության պարտականությունները դրված են Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի վրա։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads