Քեթա Թոփուրիա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Քեթա Թոփուրիա (Քեթևան Թոփուրիա, վրաց.՝ [ქეთა (ქეთევან) თოფურია] error: {{lang}}: text has italic markup (help) , սեպտեմբերի 9, 1986[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի և ռուս երգչուհի, «Ա-Ստուդիո» (ռուս.՝ «А-Студио») խմբի վոկալիստ։
Remove ads
Կենսագրություն
Քեթա Թոփուրիան երաժշտությամբ զբաղվել է մանկուց։ Նրա երաժշտության ուսուցչուհին, որն ապրում էր նրանց հարևանությամբ, Քեթայի ծնողների ուշադրությունը հրավիրում է երեխայի ընդունակությունների վրա և աղջկան խորհուրդ տալիս լրջությամբ զբաղվել վոկալով։ 12 տարեկանում ստացել է առաջին մրցանակը. «Բարեկամության ծով» (ռուս.՝ «Море дружбы») միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը։ 14 տարեկանում արժանացել է «Ճանապարհ դեպի աստղերը» (ռուս.՝ «Путь к звёздам») միջազգայի մրցույթի գրան-պրիին։ 1998 թվականին ավարտել է Թբիլիսիի Գոգի Սուրաձեի անվան երաժշտական դպրոցը, իսկ 2003 թվականին երաժշտական ուսումնարանի վոկալի դասավանդման բաժինը։
2003 թվականին Քեթևանն ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի հոգեբանության բաժինը, սակայն ուսումը կիսատ է թողել և ընդունելով «Ա-Ստուդիո» խմբում Պոլինա Գրիֆֆիտսին փոխարինելու առաջարկը՝ տեղափոխվել է Մոսկվա։ «Ա-Ստուդիո» խմբում Քեթայի թեկնածությունն առաջարկել էր վրացի պրոդյուսեր Նատո Դումբաձեն, երբ երաժիշտները հյուրախաղերի էին մեկնել Թբիլիսի։ 2005 թվականի մարտին Քեթա Թոփուրիան ներկայացվեց որպես «Ա-Ստուդիո» խմբի նոր վոկալիստ։
2013 թվականի սեպտեմբերի 7-ին Քեթան ամուսնացավ բիզնեսմեն Լև Գեյխմանի հետ (ծն. 1974), որի հետ հանդիպում էր 4 տարի[3]։ 2014 թվականին հայտի դարձավ, որ Քեթա Թոփուրիան և Լև Գեյխմանը սպասում են իրենց առաջնեկին[4]։ 2015 թվականի փետրվարին Քեթա Թոփուրիայի մտերիմ ընկերը՝ երգիչ և բիզնեսմեն Էմին Ագալարովը, պաշտոնապես հաստատեց Քեթայի հղիության մասին լուրը[5]։
2014 թվականից Քեթան հրապուրվում է հագուստի դիզայնով։ 2015 թվականի հոկտեմբերին կայանում է նրա ստեղծած հագուստների առաջին ցուցադրությունը՝ «Kati One» անվանումով։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads