Քրիստիան Ռոլֆս

From Wikipedia, the free encyclopedia

Քրիստիան Ռոլֆս
Remove ads

Քրիստիան Ռոլֆս (գերմ.՝ Christian Rohlfs, դեկտեմբերի 22, 1849(1849-12-22)[1][2][3][…], Groß Niendorf, Segeberg District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - հունվարի 8, 1938(1938-01-08)[1][2][3][…], Հագեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[4]), գերմանացի նկարիչ, գերմանական էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Արագ փաստեր Քրիստիան Ռոլֆսգերմ.՝ Christian Rohlfs, Ծնվել է ...
Remove ads

Կյանքը և ստեղծագործությունը

Քրիստիան Ռոլֆսը ծնվել է 1849 թվականին գյուղական ընտանիքում։ 1863 թվականին ծանր վնասվածքի հետևանքով անդամահատել են ոտքը։ Հաջորդ երկու տարիներին գամվել է անկողնուն։ Հենց այդ ժամանակ էլ սկսել է նկարել։ 1870 - 1881 թվականներին սովորել է Վայմարի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառությունը բազմիցս ընդհատվել է հիվանդության պատճառով։ Այս շրջանում ստեղծել է առաջին կտավները իմպրեսիոնիզմի ոճով։

1901 թվականին տեղափոխվել է Հագեն, որտեղ Ֆոլկվանգ թանգարանին կից ստեղծում է նկարչական արվեստանոց։ 1902 թվականին Վայմարի ակադեմիան Ռոլֆսին տալիս է գեղանկարչության պրոֆեսորի կոչում։ 1905-1906 թվականների ամառային շրջանը անցկացնում է Գերմանիայի հարավում գտնվող Զոստ քաղաքում, որտեղ ծանոթանում է նկարիչ էքսպրեսիոնիստ Էմիլ Նոլդեի և Էդվարդ Մունկի հետ։ Ոգեշնչվելով նրանց, ինչպես նաև Վան Գոգի ստեղծագործությություններով՝ Ռալֆսը սկսում է ստեղծագործել էքսպրեսիոնիզմի ոճով՝մինչև կյանքի վերջը հավատարիմ մնալով այդ ուղղությանը[5]։ 1910-1912 թվականներին ապրում է Մյունխենում և Տիրոլում։

1919 թվականին 70 տարեկան հասակում ամուսնանում է, ինչից հետո շատ ճանապարհորդում է և նկարում։ 1922 թվականին Աախենի բարձրագույն տեխնիկական դպրոցի կողմից ստանում է արվեստի պատվավոր դոկտորի կոչում։ 1929 թվականի Հագենում բացվում է Քրիստիան Ռոլֆսի թանգարանը։ 1937 թվականին՝ նացիոնալ-սոցիալիստների` իշխանության գալուց հետո, Ռոլֆսի 412 աշխատանք հանվում են գերմանական թանգարաններից` բարձր արվեստի գործերի համարում չստանալով։

Remove ads

Լավագույն կտավներ

  • «Արևածաղիկներ», 1903, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Մրգերով նատյուրմորտ», 1926, Էսսեն, Ֆոլկվանգ թանգարան
  • «Ծաղրածուների զրույցը», 1912, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Պարող մերկ կին», 1927, Դորտմունդ, Օստվալ ամ թանգարան
  • «Սուրբ Պետրոսի տաճարի աշտարակը Զոստում», 1918, Մանհեյմ, քաղաքային պատկերասրահ

Պատկերասրահ

Գրականություն

  • D.Elger: Expressionismus, Köln 2007
  • Die Welt der Malerei, Köln 1990

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads