Օսիպ Մանդելշտամ
ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամ (ռուս.՝ Осип Эмильевич Мандельштам, հունվարի 2 (14), 1891[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - դեկտեմբերի 27, 1938[2][3][5][…], Վլադպերպունկտ, Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանդելշտամ (այլ կիրառումներ)
Remove ads
Կենսագրություն
Սովորել է ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում Սորբոնի և Հայդելբերգի համալսարաններում։ Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես սիմվոլիստ, 1912-ին միացել ակմեիստներին։ Եղել է Հայաստանում, գրել է բանաստեղծություններ, ուղեգրություններ՝ նվիրված Հայաստանին և հայությանը։
Ձերբակալվել է, դարձել անհատի պաշտամունքի զոհ։ Հետմահու արդարացվել է։ Ռուսական բանաստեղծության մեծագույն ներկայացուցիչներից է։ Նրա կինն էր Նադեժդա Մանդելշտամը[7]։
Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները և արձակը հայերեն է թարգմանել Հրաչյա Բեյլերյանը[8]։
Remove ads
Հիշատակ
- 1992 թվականի փետրվարի մեկին, Մանդելշտամի հարյուրամյակի առթիվ, Փարիզում՝ Սորբոնի համալսարանի շենքի պատին փակցվեց հուշատախտակ. Քանդակագործ՝ Բորիս Լեժեն
- 1998 թվականին Վլադիվոստոկում բացվեց Օսիպ Մանդելշտամի հուշարձանը։ Հեղինակ՝ Վալերի Նենաժիվին
- 2007 թվականի հունիսի 30-ին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան՝ նվիրված Մանդելշտամի հիշատակին։ Հեղինակ՝ Վյաչեսլավ Բուխաև
- 2008 թվականի սեպտեմբերի 4-ին Վորոնեժում բացվեց հուշարձան։ Հեղինակ՝ Լազար Գադաև
- 2008 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայի կենտրոնում՝ Զաբելինի և Ստարոսադսկի փողոցների խաչմերուկի մոտ տեղադրվեց հուշարձան, այն բակում, որտեղ նա հյուրընկալվում էր իր եղբորը՝ Ալեքսանդրին։
- 2010 թվականի մայիսի 25-ին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան՝ նվիրված Օսիպ և Նադեժդա Մանդելշտամներին։
- 2011 թվականին Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում առաջին անգամ բացվեց Օ. Մանդելշտամի անունով թանգարան։
- 2011 թվականի դեկտեմբերի 15-ին Վորոնեժի գրական թանգարանում բացվեց մշտական ցուցադրություն՝ նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։
- Օսիպ Մանդելշտամի անունով է կոչված նաև А330 VQ-BQX ինքնաթիռը։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads