Օտտո վան Վեեն
ֆլամանդացի նկարիչ, փորագրող, գրքերի նկարազարդող From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Օտտո վան Վեեն (հայտնի է նաև որպես Օկտավիուս Վենիուս և Օտտո Վան Վեն (հոլ.՝ Otto van Veen, Octavius Vaenius, Otto Venius, 1556[1][2][3][…] կամ 1556[4], Լեյդեն, Հոլանդիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] - մայիսի 6, 1629[6][1][7][…], Բրյուսել, Բելգիա[7]), ֆլամանդացի նկարիչ, փորագրող, գրքերի նկարազարդող։ Մաներիզմի ներկայացուցիչ։
Հայտնի է նաև որպես Պիտեր Պաուլ Ռուբենսի ուսուցիչ, որի արվեստն իր ազդեցություն է թողել հայտնի աշակերտի աշխատանքի վրա։
Remove ads
Կենսագրություն
Ապագա նկարչի հայրը եղել է քաղաքագլուխ, իսկ ընտանիքը՝ ունևոր։ Մինչև 1572 թվականը սովորել է Լեյդենում՝ Իսահակ-Կլաաս վան Սվանենբուրգի (1537-1624) մոտ։ Հայտնի է, որ 1572 թվականի հոկտեմբերին վան Վեենի կաթոլիկ ընտանիքը տեղափոխվել է Անտվերպեն, ապա Աախեն և Լիեժ, որտեղ նա սովորել է Դոմինիկ Լամպսոնիուսի և Ժան դե Ռամեի (Ռամի) արվեստանոցներում։ Լամպսոնուսը գիտեր լատիներեն, համալսարանում ստացել էր բարձրագույն կրթություն և չորս տարի եղել էր Անգլիայի Քենթերբերիի կարդինալ Ռագին Պոլի քարտուղարը։ Լավ կրթություն ստանալու, գեղանկարչություն և արվեստի բնագավառում գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը Օ. վան Վեենի մոտ առաջացրել է 1575 թվականին Հռոմի պապին այցելելու ցանկություն։
Հռոմում Օ. վան Վենը հանդիպել է Ֆեդերիկո Ցուկարոյի հետ։ Իտալական արվեստը զգալի ազդեցություն է ունեցել նրա ոճի վրա։ 1583 թվականին Լիեժի ճանապարհին այցելել է Մյունխեն և Քյոլն։ Նա աշխատել է կայսր Ռոդոլֆ II-ի և Բավարիայի հերցոգ Վիլհելմ V-ի պալատներում։
1585 թվականին դարձել է Պարմայի հերցոգ Ալեսանդրո Ֆարնեզեի պալատական նկարիչ և բնակություն հաստատել Բրյուսելում։ 1592 թվականին Ա. Ֆարնեզեի մահից հետո Օ. վան Վեենը տեղափոխվել է Անտվերպեն, որտեղ հաջորդ տարի դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի վարպետ։ 1594-1600 թվականներին նրան աշակերտել, ապա նրա օգնականն է դարձել Ռուբենսը։ Վերջինս կրել է Օ. Վան Վեենի ազդեցությունը։
1599 թվականին Օ. վան Վեենը ղեկավարել է քաղաքի զարդարումը էրցհերցոգ Ալբրեխտ VII Ավստրիացու և Իզաբելլա Կլարա Եվգենիայի հանդիսավոր այցի կապակցությամբ։
1602 թվականին նա դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի դեկան։ 10 տարի անց նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ դարձել է դրամահատարանի ղեկավար (պահապանը), իսկ 1620 թվականին միացել կաթոլիկ նկարիչների գիլդիային։
Օ. վան Վեենը իր կարերիայի ընթացքում նկարել է կրոնական զոհասեղանի նկարները (այժմ Անտվերպենի տաճարում և եկեղեցիներում, քաղաքապետարանի մատուռում, Անտվերպենի և Բրյուսելի թանգարաններում, ինչպես նաև Լուվրում), ստեղծել է մի շարք փորագրություններ, հիմնական խորհրդանշական սյուժեներով (նախապատրաստական էսքիզները պահվում են Ռուանի, Լիլի, Դուեի թանգարաններում, ինչպես նաև Լուվրում)։
Հեղինակել է գրքերի այլաբանական նկարազարդումներ։
Իր ստեղծագործություններում նա ձգտում էր ազատվել մաներիզմից և հարել իր ժամանակի ռոմանիստներին։
Remove ads
Դիմանկարներ
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads