Ֆայյումյան դիմանկար
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆայյումյան դիմանկար, հոգեհանգստյան գեղանկարչական դիմանկարներ, հայտնաբերվել են 1887 թվականին Լիբիական անապատի Ֆայյում օազիսում։ Դիմանկարները ստեղծվել են Հին Եգիպտոսում (հելլենիստական, հռոմեական շրջան, 1-3-րդ դարեր)[1] մոմանկարչության տեխնիկայով։ Պահպանվել է ավելի քան 900 դիմանկար[2]։

II դար ՄԹԱ
Կատարման տեխնիկան
Ֆայյումյան դիմանկարները ստեղծված են մոմանկարչության տեխնիկայով (էնկաուստիկա- հուն. վառում եմ)։ Նկարել են հալած ներկերով։ Այս տեխնիկայով կատարված ստեղծագործությունները երկար ժամանակ պահպանում են գույների պայծառությունը և թարմությունը։ Քիչ դեր չի կատարել նաև Եգիպտոսի չոր եղանակը։ Օգտագործվել է ոսկու բարակ թերթ, մեծ մասամբ նկարի ֆոնը ծածկվել է դրանով, ուրիշ դեպքերում ոսկեզօծվել են պսակները, գլխակապերը և զարդերը։ Նկարել են տախտակների վրա, որը տեղադրվել է մումիայի փաթաթանների մեջ դեմքի վրա[3]։ Հին շրջանում նկարել են նաև կտավի վրա[4]։
Remove ads
Պատկերասրահ
- Երիտասարդ տղամարդու դիմանկար
- Տղայի դիմանկար
- Կնոջ դիմանկար
- Տղամարդու դիմանկար
- Կահիրեի թանգարանից տղամարդու ֆայումյան դիմանկար
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads