Ֆեոդոր Ֆեդորովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ֆեդորովսկի (ռուս.՝ Фёдор Фёдорович Федоровский, դեկտեմբերի 26, 1883[1][2][3][…], Չեռնիգով, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 7, 1955[1][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բեմանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1951), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947, 1947-1953 թթ. փոխնախագահ)։
Սովորել է Մոսկվայի Ստրոգանովյան կենտրոնական գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում (1902-1907 թթ.)։ ԽՍՀՄ Մեծ թատրոնի գեղարվեստաբեմադրական մասի վարիչ, ապա նաև գլխավոր նկարիչ (1927-1929 և 1947-1953 թվականներ)։ Ձևավորել է Մեծ թատրոնում՝ Բորոդինի «Իշխան Իգոր» (1934, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), Մուսորգսկու «Բորիս Գոդունով» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949) և «Խովանշչինա» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Ռիմսկի-Կորսակովի «Սադկո» (1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ Գլինկայի «Իվան Սուսանին» (1939), Մ. Կովալի «Եմելյան Պուգաչով» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943) օպերաները։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads