Ֆոբոս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆոբոս (հին հունարեն՝ φόβος «վախ»), Մարսի երկու արբանյակներից մեկն է[1][2]։ Հայտնաբերվել է Ասաֆ Հոլլի կողմից 1877 թվականին և անվանվել է հին հունական աստված Ֆոբոսի անունով, պատերազմի աստված Արեսի որդի[3]։
Remove ads
Նկարագրություն
Ֆոբոսը գտնվում է 2,77 շառավղի հեռավորության վրա Մարսի կենտրոնից, և կատարում է մեկ պտույտ մոլորակի շուրջ 7 ժամ 39 րոպե 14 վայրկյանում, որը ավելի արագ է քան Մարսի պտույտը իր առանցքի շուրջ[4][5]։ Այս պատճառով Մարսի երկնքում Ֆոբոսը ծագում է արևմուտքում և մայր է մտնում արևելքում[6][7]։
Չափազանց փոքր զանգվածի պատճառով Ֆոբոսը չունի մթնոլորտ։ Ֆոբոսի միջին խտությունը կազմում է 1,86 գ/սմ3, այս չափազանց փոքր ցուցանիշը վկայում է արբանյակի ծակոտկեն կառուցվածքի մասին[8][9][10]։

Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads