Ֆորտունա (հեռուստաընկերություն)
հեռուստաընկերություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆորտունա, Լոռու մարզային հեռուստաընկերություն։ Հեռարձակվում է Լոռու մարզի 6 քաղաքներում (Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր Ստեփանավան, Ախթալա) և նրանց հարակից գյուղերում։ Ալիքի հիմնադիր և ներկայիս գլխավոր տնօրենն է Կարեն Արշակյանը։ Եթեր է հեռարձակվում 1993 թվականից։ 2011 թ.-ի հունվարի 10-ից Լոռու մարզում 29, 35, 39, 40, 41, 43 դեցիմետրային ալիքներով։ Հեռուստաալիքը ներկայացնում է լրատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երիտասարդական, ժամանցային հաղորդումներ։ 1999 թվականին «IFES» ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները լավագույնս լուսաբանելու համար։ 2005 թ. սեպտեմբերին Յալթայում կայացած 6-րդ միջազգային հեռուստակինո «Միասին» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Տեղական ժամանակ» անվանակարգում[փա՞ստ]։ Հեռուստաընկերությունը 2010 թվականին մասնակցելով հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման ընդհանուր ուղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակումն իրականացնելու թիվ 17 մրցույթին, 16.12.2010 թվականին ճանաչվել է հաղթող և 19.07.2011-ից սկսել է հեռարձակվել Լոռու մարզում[1]։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 230.000 է[փա՞ստ]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆորտունա (այլ կիրառումներ)
Remove ads
Հաղորդումներ
Remove ads
Արտաքին հղումներ
- Վիդեոալիքը ՅուԹյուբ կայքում.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads