18-րդ դար

Դար From Wikipedia, the free encyclopedia

18-րդ դար
Remove ads

18-րդ դարը սկսվել է 1701 թվականի հունվարի 1-ին և ավարտվել 1800 թվականի դեկտեմբերի 31-ին համաձայն Գրիգորյան օրացույցի։ 18-րդ դարի գլխավոր իրադարձություններն էին Լուսավորությունը և Ֆրանսիական ու Ամերիկյան հեղափոխությունները։ Փիլիսոփայությունը և գիտությունը վերելք ապրեցին։ Փիլիսոփաները երազում էին լուսավոր դարաշրջանի մասին։ Այս երազները իրականություն դարձնելու համար սկսվեց Ֆրանսիական հեղափոխությունը 1789 թվականին, որը վերածվեց Տեռորի ժամանակաշրջանի (1793-1794) Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի օրոք։ Սկզբում Եվրոպայի շատ միապետեր հարում էին Լուսավորության գաղափարներին, սակայն Ֆրանսիայի հեղափոխության հետ մեկտեղ վախենալով կորցնել իրենց իշխանությունը ստիպված էին դաշինքներ կազմել հակահեղափոխության համար։ Օսմանյան կայսրությունում տիրեց աննախադեպ խաղաղություն և տնտեսական վերելք` մասնակցելով ոչ եվրոպական պատերազմներին 1740-ից 1768 թվականներին։ Արդյունքում կայսրությունը չմասնակցեց Եվրոպայի կարևոր Յոթնամյա պատերազմին (1756-1763) և զորքի փորձառության պակասի արդյունքում պարտվեց Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում դարի երկրորդ կեսին։

Thumb
Քաղաքական սահմանները 1700 թվականին
Thumb
Գրոհ Բաստիլի վրա 1789 թվականի հուլիսի 14-ին, ինչը Ֆրանսիական հեղափոխության խորհրդանշանական իրադարձությունն է:
Thumb
Ամերիկայի հեղափոխական պատերազմը տեղի է ունեցել 18-րդ դարի վերջին:

18-րդ դարում նաև դադարեց Ռեչ Պոսպոլիտան որպես անկախ պետություն գոյություն ունենալուց։ Այն հզոր թագավորություն էր, որն անգամ նվաճել էր Մոսկվան և պարտության մատնել օսմանյան բանակներին։ Այս կիսաժողովրդական պետությունը փլուզվեց և նրա տարածքը բաժանվեց Պրուսիայի թագավորության, Ռուսական կայսրության և Ավստրիայի միջև։

Դեպի Ամերիկա Եվրոպացիների զանգվածային միգրացիայի արդյունքում մեծացավ գաղութների բնակչությունը։ Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը, երբ հաղթեց Ֆրանսիայի Հյուսիսային Ամերիկայում 1760-ականներին և նվաճեց Հնդկաստանի մեծ մասը։ Սակայն Բրիտանիան կորցրեց Հյուսիսային ամերիկայի գաղութները Ամերիկայի հեղափոխական պատերազմում պարտվելուց հետո, որի արդյունքում ստեղծվեց նոր անկախ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Արդյունաբերական հեղափոխություն սկսվեց Բրիտանիայում 1770-ական թվականներին շոգեմեքենա ստեղծումից հետո։

Արևմտյան պատմաբանները իրենց աշխատություններում այլ կերպ էին մեկնաբանում 18-րդ դարը։ Օրինակ «կարճ» 18-րդ դարը վերագրում են 1715-1789 թվականներին, ժամանակաշրջան, որը սկսվում էր Լուի Արև արքայի մահվանից և ավարտվում Ֆրանսիական հեղափոխությամբ, շեշտը դնելով անուղղակի կապված գործոնների վրա[1][2]։ Այլ պատմաբանները հակված էին կոչել «երկար» 18-րդ դար[3] որը սկսվում էր Պանծալի հեղափոխությունից 1688 թվականից մինչև 1815 թվականի Վաթեռլոոյի ճակատամարտ[4] կամ անգամ ավելի ուշ[5]։

Remove ads

Իրադարձություններ

1701–1750

Thumb
Ջոն Չերչիլ, Մալբորոյի 1-ին դուքս
Thumb
1709 թվականի Պոլտավայի ճակատամարտից հետո Ռուսական կայսրությունը դարձավ եվրոպական տերություն:
Thumb
Եվրոպան Իսպանական ժառանգության համար պատերազմի նախօրեին, 1700 թվական:
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads