300 սպարտացիներ։ Կայսրության ծաղկումը

From Wikipedia, the free encyclopedia

300 սպարտացիներ։ Կայսրության ծաղկումը
Remove ads

300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը (անգլ.՝ 300: Rise of an Empire), Նոամա Մուրրոյի 3D և IMAX 3D պեպլում ժանրի ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում 2006 թվականին թողարկված «300 սպարտացիներ» ֆիլմի իրադարձություններից առաջ, ընթացքում և հետո[19][20]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Եվա Գրինը, Սալլիվան Ստեպլտոնը և Ռոդրիգո Սանտորոն։ Ֆիլմի շնորհանդեսը ԱՄՆ-ում կայացել է 2014 թվականի մարտի 7-ին[21][22][23]։ Ֆիլմին տրվել է PG-16 վարկանիշ բազմաթիվ բռնության և սեռական բնույթի տեսարանների պատճառով։

Արագ փաստեր Երկիր, Ժանր ...

Ֆիլմում ցուցադրվում է հույն հրամանատար Թեմիստոկլեսի մտացածին պատմությունը, ով մ. թ. ա. 480 թվականին ղեկավարում էր հունական նավատորմը։ Արտեմիսի և Սալամինի պատմական ճակատամարտերում հունական նավատորմը բախվում է պարսիկների կայսր Քսերքսեսի բանակի հետ։

Remove ads

Սյուժե

Ֆիլմի սկզբում Սպարտայի թագուհի Գորոն պատմում է իր զինվորներին Մարաթոնի ճակատամարտի մասին, որտեղ աթենացի զորավար Թեմիստոկլեսը հանկարծակի հարձակմամբ ջախջախեց ափում տեղակայված պարսկական զորքերը Դարեհի գլխավորությամբ։ Կռվի ժամանակ Թեմիստոկլեսը սպանեց Դարեհին պատանի Քսերքսեսի առաջ։ 10 տարի անց վերջինս ցանկանում է վրեժ լուծել աթենացիներից և արշավանք է կազմակերպում դեպի հունական պոլիսներ։ Պարսիկների դեմ դուրս եկան Լեոնիդասը և 300 սպարտացիները Թերմոպիլյան նեղուցում և Թեմիստոկլեսը հունական նավատորմով Սալամինի ծովախորշում։ Չնայած երկօրյա հերոսական մարտերին՝ սապատավոր Էֆիալդի դավաճանության պատճառով Լեոնիդասը և 300 սպարտացիները ընկան և դեպի Աթենք ճանապարհը ազատվեց...

Remove ads

Պատմական վրիպակներ

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր-հնագետ Փոլ-Փարթլեջ նշել է, որ ֆիլմը պարունակում է պատմական սխալներ։ Օրինակ Մարաթոնի ճակատամարտում ո՛չ Քսերքսը, և ոչ էլ Դարեհը ներկա չեն եղել։ Հակառակ ֆիլմի սյուժեի՝ Արտեմիսիան դեմ է արտահայտվել հույների դեմ նեղուցում ծովամարտ վարելու մտքին և չի մահացել հույն-պարսկական պատերազմներում։ Սպարտացիները ընդամենը օգնության են ուղարկել 16 նավ 400-ից, և ոչ թե մի ամբողջ նավատորմ[24]։

Remove ads

Հետաքրքիր փաստեր

  • Ռեժիսորի պարտականությունները կատարելու համար մտածվում էր ընտրել Ժաումե Կոլյետ Սերատին։
  • Թեմիստոկլեսի դերը առաջարկվում էր Ջոել Հետկիրթոնին, բայց նա հրաժարվել է։
  • Ի սկզբանե ֆիլմի շնորհանդեսը նախատեսվում էր կազմակերպել 2013 թվականի օգոստոսի 2-ին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads