AMD

From Wikipedia, the free encyclopedia

AMDmap
Remove ads

Advanced Micro Devices, Inc. (AMD), կիսահաղորդչային ընկերություն է հիմնադրված Կալիֆոռնիա նահանգի Սանիվեյլ քաղաքում։ Ընկերությունը առավել հայտնի է որպես համակարգչի մշակիչներ և գրաֆիկական համակարգերի արտադրող։ Նրա հիմնական արտադրանքները հանդիսանում են միկրոպրոցեսորներ, մայր տպասալի չիպեր, ներդրված պրոցեսորներ, գրաֆիկական պրոցեսորներ սերվերների, աշխատակայանների և անհատական համակարգիչների համար, ինչպես նաև՝ պրոցեսորների տեխնոլոգիաներ ձեռքի սարքերի, թվային հեռուստատեսության, ավտոմեքենաների, խաղերի ղեկավարման համակարգերի և այլ ներդրված համակարգերով սարքերի համար։

AMD-ն՝ Ինտել կորպորացիայից հետո հանդիսանում է երկրորդ ամենամեծ ընկերությունը (մոտ 20% տոկոս համաշխարհային շուկայում), որը մատակարարում է միկրոպրոցեսորներ՝ հիմնված x86 ճարտարապետության վրա, ինչպես նաև հանդիսանում է երկրորդ ամենամեծ (մոտ 40 % համաշխարհային շուկայում) ընկերությունը Nvidia-ից հետո, որը մատակարարում է դիկրետ գրաֆիկական մշակման հանգույցներ։

Remove ads

Պատմություն

Thumb
AMD ընկերության տարածքը Օնտարիոում
Thumb
AMD ընկերության շենքը Տեխասում

Առաջին տասներկու տարին

AMD ընկերությունը պաշտոնապես հիմնադրվել է 1969 թվականի մայիսի 1-ին Ջերի Սանդերսի կողմից իր յոթ Fairchild Semiconductor ընկերության կոլեգաների հետ միասին[4][5]։ Մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ Սանդերսը Fairchild ընկերության մարքեթինգի գծով տնօրենն էր, գնալով հիասթափվում էր ընկերության աջակցության, հնարավորության և ճկունության աճի պակասից, և որոշեց հեռանալ և հիմնել սեփական կիսահաղորդչային ընկերությունը[6]։ Նախորդ տարի Ռոբերտ Նոյսը, ով ստեղծել էր առաջին ինտեգրալային միացմամբ միկրոչիպը 1959 թվականին Fairchild ընկերությունում[7] լքել էր Fairchild ընկերությունը Գորդոն Մուռի հետ միասին և 1968 թվականի հուլիսին ստեղծել էր Intel կիսահաղորդչային ընկերությունը[8]։

1969 թվականի սեպտեմբերին AMD-ին իր ժամանակավոր գտնվելու վայրից՝Սանտա Կլարա շրջան (Կալիֆոռնիա)ից տեղափոխվեց Սաննիվեյլ[9]։ Անմիջապես երաշխավորեց հաճախորդների բազան և ի սկզբանե դարձավ Fairchild և National Semiconductor ընկերությունների կողմից նախագծվող միկրոչիպերի երկրորդական հումքի մատակարարը[10][11] AMD first focused on producing logic chips.[12]։ Ընկերությունը երաշխավորում էր MIL-STD-883 ստանդարտի որակը, որը առավելություն էր վաղ համակարգչային արդյունաբերության մեջ, միկրոչիպերի անհուսալիությունը հստակ խնդիր էր հաճախորդների համար, ներառյալ համակարգիչների արտադրության, հեղահաղորդակցության արտադրության և սարքավորումների արտադրության մեջ ու նրանք ցանկանում էիր խուսափել[10][13][14][15]։

1969 թվականի նոյեմբերին ընկերությունը արտադրեց իր առաջին արտադրանքը՝ Am9300, որը աշխատում էր 4 թիբ ինտեգրալային միացումով և հերթափոխով գրանցումով, սկսվեց վաճառվել 1970 թվականին[15][16]։ Ինչպես նաև 1970 թվականին ընկերությունը արտադրեց սեփական առաջին արտադրանքը՝ Am2501 տրամաբանական հաշվիչը, որը մեծ հաջողություն ունեցավ[17][18]։ 1971 ամենաշատ վաճառվող արտադրանքը եղավ Am2505-ը՝ հնարավոր ամենաարագ բազմապատկիչը[17][19]։

1971 թվականին AMD ընկերությունը մտավ RAM չիպերի շուկա, իր Am3101 64 բիթ արագությամբ երկբևեռ RAM ունեցող արտադրանքով[19][20]։ Այդ տարի AMD ընկերությունը մեծապես աճեցրեց իր ինտեգրալային շրջանակների վաճառքը,և նրա տարեկան վաճառքը հասավ 4.6 մլն դոլարի[17][21]։

1972 թվականի սեպտեմբերի AMD ընկերությունը դուրս եկավ հանրային շուկա[10][22][23]։ Ընկերությունը 1973 թվականին Intel-ի շրջանակների երկրորդ աղբյուրն էր, իր Am14/1506 և Am14/1507, dual 100 բիթ արագությամբ հերթափոխով գրանցումով արտադրանքներով[24][25]։ 1975 թվականին ընկերությունը ուներ 212 արտադրանք, որից 49-ը սեփական ստեղծածն էր[26] և երեք ցածր արագությամբ ինտեգրալային շրջանակներ՝Am25LS07, Am25LS08, Am25LS09[27]։

1971 թվականին Intel ընկերությունը ստեղծեց առաջին միկրոպրոցեսորը[28][29]։ 1975 թվականին AMD ընկերությունը խուժեց միկրոպրոցեսորների շուկա իր Am9080[30][31][32] և Am2900 արտադրանքներով[31]։ 1976 թվականի հոկտեմբերին AMD ընկերությունը ստացավ լիազորագիր միկրոպրոցեսորների և արտաքին սարքավորումների արտադրության համար[27][33][34][35][36]։

1978 թվականի ֆինանսական տարու ընդհանուր արդյունքերը հասան 100 մլն դոլարի[18][18][37], և 1981 թվականին սկսեց կիսահաղորչային գործարանի կառուցումը Սան Անտոնիո նահանգում[38]։ 1980 թվականին AMD ընկերությունը սկսեց աջակցելհեռահաղորդակցության համար կիսահաղորչային արտադրանքներին, և դրա արդյունաբերությունը արագորեն ընդլայնվեց ու զարգացավ[39]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads