AWK
ծրագրավորման լեզու From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
AWK, մեկնաբանվող սկրիպտային լեզու է՝ ըստ առաջադրված շաբլոնների մուտքային հոսքի (օրինակ, տեքստային ֆայլ) տողային հավաքման և մշակման համար։ Օգտագործվում է bash (sh) սկրիպտներում։ AWK անունը կազմվել է լեզվի ստեղծողների անվանական սկզբնատառերով՝ Ալֆրեդ Վ. Ահո, Փիթեր Ջ. Վեինբերգեր և Բրայեն Վ. Կերնինգհան։ AWK-ի առաջին տարբերակը գրվել է 1977 թ. AT & T Bell լաբորատորիայում։
Remove ads
Ծրագրի կառուցվածքը
AWK-ն դիտարկում է մուտքային հոսքը որպես գրառումների ցուցակ։ Յուրանաքնչյուր գրառում բաժանվում է դաշտերի։ Այս ինֆորմացիայի հիման վրա կատարվում է ծրագրավորողի կողմից որոշակի մշակման ալգորիթմ։ Գրառումների բաժանումը լռելյայն համարվում է նոր տողի սիմվոլը, այսինքն գրառումները դրանք նույնն են ինչ-որ տողերը, դաշտերի բաժանարարները՝ բացատի կամ տաբուլյացիայի սիմվոլները՝ կամ այդպիսի սիմվոլների հաջրդականությունը։ Բաժանարար-սիմվոլները կարելի է ծրագրում հստակ որոշել։ Դաշտերի բաժանարար-սիմվոլները կարելի է գտնել հրամանների տողում։ AWK-ծրագիրը կազմված է օպերատորներից (կանոններից), որոնք ունեն այս տեսքը.
շաբլոն {գործողություն} շաբլոն {գործողություն} . . .
Ամեն գրառում հերթականությամբ համեմատվում է բոլոր շաբլոնների հետ, և ամեն անգամ երբ այն համապատասխանում է շաբլոնին, կատարվում է պահանջվող գործողությունը։ Եթե շաբլոնը նշված չէ, ապա գործողությունը կատարվում է ցանկացած գրառման համար։ Իսկ եթե նշված չէ գործողությունը, ապա արտածվում է գրառումը։ AWK ծրագրում գոյություն ունի նաև 2 նախանշված' BEGIN
և END
շաբլոնները։ BEGIN
շաբլոնը կատարվում է մուտքային հոսքի մշակումից առաջ։ END
-ը՝ մուտքային հոսքի վերջին գրառման մշակումից հետո։
Գործողությունը կարող է բաղկացած լինել օպերատորների հաջորդականություններից՝ բաժանված կետ-ստորակետով, տողի տեղափոխմամբ կամ փակող փակագծով։
Remove ads
Լեզվի կոնստուկցիա
Պայմաննեը
if (պաման)
then
{
Գործողությունների ցուցակ 1
}
else
{
Գործողությունների ցուցակ 2
}
Պարբերություններ
do
do{
պարբերության մարմինը
}while (պայման)
while
while (պայման){
պարբերության մարմինը
}
for (ինդեքսային ձև)
Պարբերություն for, ինդեքսային զանգվածների մշակմանն նպատակաուղղված ձև, ունի հետևյալ տեսքը.
for(նույնականացման սեկցիա, պայմանի սեկցիա, ինտերատորի թարմացման սեկցիա){
պարբերության մարմինը
}
for (ասոցիատիվ ձև)
Պարբերություն for, ասոցիատիվ զանգվածների մշակմանն նպատակաուղղված ձև, ունի հետևյալ տեսքը.
for(ուղղորդիչ in զանգված){
պարբերության մարմինը
}
Remove ads
Կառուցվածքային փոփոխականներ
Կառուցվածքային ֆունկցիաներ
Օրինակներ
«Hello world!»
BEGIN{print "Hello World!"; exit}
Ամենաերկար տողի երկարության տպում.
{ if (length($0) > max) max = length($0) } END { print max }
80 սիմվոլից ավելի երկարության բոլոր տողերի տպում.
{ if (length($0) > 80) print $0 }
Ոեկուզ և մեկ դաշտ ունեցող բոլոր տողերի տպում.
{ if (NF > 0) print $0 }
Ֆայլում տողերի քանակի տպումը.
END { print NR }
3-ին բազմապատիկ համարով տողերի տպումը.
{ if (FNR%3==0) print $0 }
Առաջին երեք դաշտերին հաջորդող մուտքային տողի մնացորդի տպում
{ # 4-րդ դաշտի որոնման սկիզբ... match($0,/[ \t]*[^ \t]*[ \t]*[^ \t]*[ \t]*[^ \t]*[ \t]*/) # ...գտնված դիրքով մուտքային տողի մնացորդի տպում print substr($0,1+RLENGTH) }
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads