Atom

From Wikipedia, the free encyclopedia

Atom
Remove ads

Atomը անվճար և բաց կոդով[11][12] տեքստային խմբագրիչ է macOS, Linux և Microsoft Windows օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների համար[13], Plug-in-ի աջակցությամբ Git-ի կողմից գրված և GitHubի կողմից մշակված զարգացմամբ։ Atom-ը աշխատասեղանի հավելված է, որը մշակվել է web տեխնոլոգիաները օգտագործելու համար[14]։ Ընդլայնված փաթեթների մեծ մասը ունի անվճար ծրագրային լիցենզիա, ինչպես նաև ստեղծվում ու պահպանվում է հասարակության կողմից[15]։ Atom-ը հիմնված է Electron ծրագրային ապահովման շրջանակի վրա(առավել հայտնի է որպես Atom Shell)[16], հարթակ, որը հնարավորություն է տալիս օգտվել Քրոմիում և Node.js հավելվածներից[17][18]։ Այն գրվում է CoffeeScript-ի և Less-ի միջոցով[19]։ Այն կարող է նաև օգտագործվել որպես ինտեգրված զարգացման միջավայր(IDE)[20][21][22]։ Atom-ի առաջին՝ 1․0 տարբերակը թողարկվել է 2015 թվականի հունիսի 25-ին[23] Դրա ստեղծողները այն անվանեցին "21-րդ դարի հաքերային տեքստային խմբագրիչ"[24]։

Remove ads

Աջակցող ծրագրավորման լեզուներ

Օգտագործելով լռելյայն կոնտակտները, հետևյալ ծրագրավորման լեզուները կիրառվում են ծրագրի 1.5.1 տարբերակում՝

C/C++, C#, Clojure, CSS, CoffeeScript, GitHub Flavored Markdown, Go, Git, HTML, JavaScript, Java, JSON, Julia, Less, Make, Mustache, Objective-C, PHP, Perl, Property list, Python, Ruby on Rails, Ruby, Sass, Shell script, Scala, SQL, TOML, XML, YAML

Լիցենզիա

Սկզբնապես, Atom-ի ընդլայնված փաթեթները և նրա առանցքային մասերը չեն բացվել բաց կոդով լիցենզիայով։ 2014 թվականի մայիսի 6-ին Atom-ի մնացորդները, ներառյալ նրա հիմնական հավելվածները, ընդլայնված փաթեթները և աշխատասեղանի շրջանակ Electron-ը, թողարկվեցին MIT լիցենզիայի ներքո՝ որպես անվճար և բաց կոդով ծրագիր[25]։

Գաղտնիություն

Սկզբնական շրջանում մտահոգություններ կային և քննարկվեցին ծրագրի որոշ փաթեթներ հեռացնելու հարցը․ այդ փաթեթները տվյալներ էին հաղորդում արտաքին տվյալների բազաներին[26][27][28][29][30]։ Այնուամենայնիվ այդ փաթեթները այժմ գործում են սկզբնական փաթեթների հետ համատեղ[31]։

  • Չափանիշների փաթեթ․ հաշվետվությունները հաղորդվում է Google Analytics-ին[32]։ Հեղինակների կարծիքով, սա հարմար է կատարողականությունը և ամենաօգտագործվող գործառնությունները որոշելու համար[33]։ Այս հատկությունն անհնար կլինի, եթե օգտագործողը իր կարգավորումներից(Settings View) անջատի իր չափանիշների փաթեթեը[32]։
  • Բացառությամբ հաշվետվությունների փաթեթ․ Аtom-ի անթույլատրելի բացառությունների մասին հաշվետվությունը ուղարկվում է bugsnag.com կայքին[34]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads