C418
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դանիել Ռոզենֆելդ (գերմ.՝ Daniel Rosenfeld,մայիսի 9, 1989, Խեմնից, Արևելյան Գերմանիա[1]), գերմանացի երաժիշտ և հնչյունային ռեժիսոր, առավել հայտնի է, որպես Minecraft համակարգչային խաղի կոմպոզիտոր և ձայնային դիզայներ։ Որպես կանոն իր երաժշտությունը հրապարակում է C418 մականվան տակ։
Remove ads
Վաղ տարիներ
Ռոզենֆելդը ծնվել և մեծացել է Արևելյան Գերմանիայում՝ վերամիավորման ժամանակ։ Տնտեսական խնդիրների պատճառով նա ուներ սահմանափակ ռեսուրսներ, չէր կարողանում երաժշտությունը պատշաճ կերպով սովորել։ Նա ասաց, որ սովորել է Schism Tracker-ի և Ableton Live-ի վաղ տարբերակներից՝ այն ժամանակվա պարզունակ ծրագրերից:
Կյանք և կարիերա
Նման սահմանափակ պայմաններում սովորելը երիտասարդ կոմպոզիտորին օգնեց, երբ նա սկսեց համագործակցել Minecraft-ի ստեղծող Մարկուս Պերսոնի հետ։ Խաղի ձայնային շարժիչն այն ժամանակ բավականաչափ «հզոր» չէր, և Ռոզենֆելդը ստիպված էր ստեղծագործել խաղի համար ձայնային էֆեկտներ և երաժշտություն ստեղծելու համար: Իր կայքում կոմպոզիտորը նշել է. «Minecraft-ը, հավանաբար, իմ կյանքում ամենամեծ փոփոխությունն է արել՝ ինձ ավելի սոցիալական և որոշ առումներով ավելի հայտնի դարձնելով։ Այնքան տարօրինակ է, որ Մարկուս Պերսոնը ժամանակ էր անց կացնում զրուցարանում, որտեղ ես հաճախ էի լինում, և ինձ ասաց, որ իրեն դուր է գալիս իմ երաժշտությունը: Ավազատուփ խաղը, որը նա մշակում էր, ինձ հետաքրքրեց։ Եվ գրողը տանի, հիմա ես աշխատում եմ տարվա ամենահաջող ինդի խաղերից մեկի վրա»:
Որպես անկախ կոմպոզիտոր՝ Ռոզենֆելդը Mojang-ի՝ Minecraft խաղի հիմքում ընկած ընկերության աշխատակից չէ, որը վաճառվել է Microsoft-ին 2014 թվականին: Առաջին ալբոմը՝ Minecraft - Volume Alpha, թողարկվել է 2011 թվականի մարտի 4-ին։ Խաղային բլոգ Kotaku-ն ընտրել է Minecraft-ի երաժշտությունը որպես 2011 թվականի լավագույն տեսախաղերի սաունդթրեքներից մեկը: Երկրորդ ալբոմը՝ Minecraft - Volume Beta, թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 9-ին և պարունակում է երաժշտություն, որն ավելացվել է խաղի հետագա տարբերակներում։ C418 ալբոմը պարունակում է վերը նշված ալբոմների որոշ ստեղծագործությունների ռեմիքսներ:
Minecraft-ի հաջողությունից հետո Պերսսոնը և Ռոզենֆելդը կրկին միավորվեցին 0x10c նախագծի վրա, բայց խաղը այդպես էլ չթողարկվեց: 2014 թվականի սեպտեմբերին Ռոզենֆելդը թողարկեց ալբոմ, որը ցույց էր տալիս իր աշխատանքը նախագծի վրա։ Ալբոմը թողարկվել է թվային տարբերակով և քիչ առաջխաղացում է ստացել, սակայն Ռոզենֆելդը պարզապես թվիթ է տեղադրել՝ նշելով, որ ալբոմն այժմ հասանելի է։
Բացի խաղի սաունդթրեքներից, Ռոզենֆելդը գրում է իր ինքնուրույն երաժշտությունը։ Նա թողարկել է մեծ թվով ալբոմներ իր Bandcamp-ի էջում, սակայն LP -ի պաշտոնական թողարկումները թողարկվել են միայն Minecraft-ի համար՝ Volume Alpha, Minecraft - Volume Beta, 72 Minutes Of Fame, One և Excursions-ի համար: Նա ասում է, որ չի ձգտում փառքի և պայքարում է հանրության ուշադրության հետ, ինչպիսիք են Թվիթթերի իր մեծ խմբի հետևորդների քննադատական մեկնաբանությունները: The Guardian-ը համեմատել է նրա ստեղծագործությունները Բրայան Ինոյի և Էրիկ Սատիի ստեղծագոծությունների հետ՝ պայմանավորված էմբիենտ երաժշտության նմանությամբ։
Remove ads
Սկավառակագրություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
