C Sharp
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
C#-ը (արտասանվում է «սի շարփ») օբյեկտ կողմոնորոշված ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է Microsoft ընկերությունում 1998 - 2001 թվականներին՝ Անդերս Հեյլսբերգի ղեկավարած ինժեներական խմբում՝ Microsoft .NET Framework հարթակի ծրագրերի մշակման նպատակով և ավելի ուշ համապատասխանեցվել է ECMA-334 և ISO/IEC 23270 չափորոշիչներին։
C#-ը ծրագրավորման C ընտանիքի լեզու է, որի շարահյուսությունն ավելի մոտ է C++ և Java լեզուներին։ Լեզուն ունի ստատիկ տիպավորում, աջակցում է պոլիմորֆիզմ, օպերատորի գերբեռնում (այդ թվում բացահայտ և թաքնված տիպի օպերատորներ), իրադարձություններ, հատկություններ, տեսակների և մեթոդների ընդհանրացում, իտերացիա, անանուն ֆունկցիաներ, LINQ, բացառում, XML ֆորմատի մեկնաբանություն։
Remove ads
Լեզվի անվանումը

«Սի շարփ» անվանումը (անգլ.՝ sharp - դիեզ) գալիս է երաժշտական նոտագրությունից, որտեղ դիեզը երաժշտական նշան է, որը ցույց է տալիս ձայնի կես աստիճան բարձրացում, [3], ինչպես օրինակ «C++»-ի անվանման մեջ «++»-ը նշանակում է փոփոխականի արժեքի ավելացում մեկ միավորով (ինկրեմենտ)։ Անվանումը հանդիսանում է նաև շղթայի շարունակությունը՝ C → C++ → C++++(C#), քանի որ «#» նշանը կարելի է ստանալ 4 հատ «+»-ով[4]։
Լեզվի անվանումն ընդունված չէ թարգմանել, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել անգլերեն C Sharp (Սի շարփ) անվանումը։
Remove ads
Տարբերակները
C# լեզվի մշակման արդյունքում թողարկվել են նրա մի քանի տարբերակներ.
Remove ads
«Hello World!» ծրագիր
Ստորև ներկայացված է C# ծրագրավորման լեզվով դասական «Hello world» ծրագրի կոդը.
using System;
namespace Example
{
class Program
{
static void Main()
{
Console.WriteLine("Hello World!"); // Առաջադրվող տեքստի մուտքագրում
Console.ReadKey(); // Ստեղնի սեղման սպասում
}
}
}
նույն ծրագրի կոդը Windows Forms-ում.
// assembly: System.dll
// assembly: System.Drawing.dll
// assembly: System.Windows.Forms.dll
using System;
using System.Drawing;
using System.Windows.Forms;
namespace WindowsForms
{
public class Program
{
[STAThread]
public static void Main()
{
new DemoForm().ShowDialog();
}
}
public class DemoForm : Form
{
Label label = new Label();
public DemoForm()
{
label.Text = "Hello World!";
this.Controls.Add(label);
this.StartPosition = FormStartPosition.CenterScreen;
this.BackColor = Color.White;
this.FormBorderStyle = FormBorderStyle.Fixed3D;
}
}
}
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads