Careless Whisper
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Careless Whisper» (անգլ.՝ Անհոգ շշուկ), բրիտանական Wham! փոփ դուետի անդամ Ջորջ Մայքլի սոլո հիթ (ԱՄՆ-ում, Կանադայում և Ճապոնիայում կատարողը նշվում էր որպես Wham! featuring George Michael)։ Թողարկվել է 1984 թվականին Epic Records լեյբլի վրա Մեծ Բրիտանիայում և Columbia Records-ի վրա ԱՄՆ-ում և Կանադայում։ Սինգլը դարձել է 1985 թվականի լավագույն երգ ԱՄՆ-ում և գլխավորել է 25 երկրների հիթ-շքերթները մոտ 6 միլիոն վաճառքներով[2]։ The Official Charts Company-ի տեղեկությունների համաձայն, երգը Մեծ Բրիտանիայում Ջորջ Մայքլի ամենահաջողն է առևտրային առումով[3]։
Remove ads
Պատմություն
Զգացմունքային բալադ անգլիացի ջազային սաքսոֆոնիստ Սթիվ Գրեգորիի մասնակցությամբ[4]։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է 1984 թվականի ապրիլին Մայամիում՝ Coconut Grove, Watson Island և Miami’s Grove Towers-ում[5]։ Սինգլը դեբյուտել է բրիտանական հիթ-շքերթում 12-րդ հորիզոնականին և երկու շաբաթ անց գլխավորել է այն, զբաղեցնելով Frankie Goes to Hollywood խմբի «Two Tribes» սուպերհիթի տեղը։ 2016 թվականին երգը ներառվել է Դեդփուլ ֆիլմի սաունդթրեքում[6][7]։
Remove ads
Քավեր տարբերակներ
- 1984 թվականին ճապոնացի երգիչ Հիդեկե Սայձեն ձայնագրել է երգի քավեր տարբերակը «抱きしめてジルバ» (Dakishimete Jiruba) անվանմամբ[8]։
- 1985 թվականին ռուս երգիչ ու երաժիշտ Սերգեյ Մինաեվը ձայնագրել է «Ջութակ» կոմպոզիցիան, հիմք վերցնելով «Careless Whisper»-ի մինուսը։
- 1985 թվականին փոփ երգչուհի Անիտա Մույը ձայնագրել է երգի քավեր տարբերակը կանտոնական լեզվով «夢幻的擁抱» (The Hug of Dreams) անվանմամբ։
- 1986 թվականին Pieces of a Dream խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր 1986 թվականի «Joyride» ալբոմի վրա[9]։
- Երգը վերձայնագրվել է շատ երաժիշտների կողմից, ներառյալ 2Play (2005), Bananarama (2001) նրանց Exotica ալբոմի վրա, Բրայան Մաքնայթ (2007), Kenny G McKnight-ի հետ (2004) At Last…The Duets ալբոմի վրա, Boston Pops Orchestra և Ջոն Ուիլյամս, Columbia Ballroom Orchestra (1994), Դեյվ Քոզ և Montell Jordan 1999 թվականինThe Fading Tale (2001) ալբոմի վրա[10], David & the High Spirit (2003), Del (2004), J Irene (2003), Farhad Besharati (2006), Ջորջ Մայքլ (1998), Գլորիա Գեյնոր, Harlemm Lee (2003), Fausto Papetti նվագախումբ (2005), Hit Crew (2006), James Douglas (2003), Խուլիո Իգլեսիաս (2006), Jordan Knight (2006), Քեյթլին Թարվեր (2006), Kenny G (2004), Kymaera (2005), Պոլ Մորիա, Ռիչարդ Կլայդերման (2004), Roger Williams, Roxy Pain (2007), Sarah Washington, The Sax Brothers (2003), Simion Luca (1998), Skip Martin (2006), Slinkee Minx (2004) [A կողմ «Closer» սինգլում], The Shadows (1987) Simply Shadows ալբոմի վրա, Barry Manilow (2008), 3Oh!3 և Seether (2009), Panic! At The Disco (2011)։
Remove ads
Կոմպոզիցիաների ցանկ
Բոլոր երգերի հեղինակն է Ջորջ Մայքլ և Էնդրյու Ռիջլին.
Remove ads
Ձայնագրման մասնակիցներ
- Վոկալ՝ Ջորջ Մայքլ
- Սաքսոֆոն՝ Սթիվ Գրեգորի
- Բաս կիթառ՝ Դեոն Էսթուս
- Հարվածայիններ՝ Թրևոր Մորել
- Էլեկտրոնային դաշնամուր՝ Էն Դադլի
- Կիթառ՝ Հյու Բյորնս
- Ստեղնավորներ՝ Քրիս Քեմերոն, Էնդի Ռիչարդս
- Պերկուսիա՝ Դենի Քամինս
- Լուսանկարիչ՝ Թոնի Մակգի
- Պրոդյուսեր՝ Ջորջ Մայքլ
- Երգահան՝ Էնդրյու Ռիջլի, Ջորջ Մայքլ
Դիրքեր հիթ-շքերթներում
Սինգլը 3 շաբաթ եղել է ԱՄՆ-ի Billboard Hot 100-ի և Բրիտանիայի UK Singles Chart-ի առաջին հորիզոնականներին և գլխավորել է ուրիշ երկրների հիթ-շքերթներ։
Remove ads
Հավաստագրումներ
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads