Էմփիրեյ
հայ ռոք խումբ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էմփիրեյը հարդ ռոք, հայկական ռոք ոճերում ստեղծագործող հայկական ռոք-խումբ է, որն առանձնանում է թավ ազդեցիկ վոկալով, մեղեդիներում կիթառի անսպասելի անցումներով, հայերեն և անգլերեն լեզուներով խորիմաստ տեքստերով, ներդաշնակ և ավարտուն երաժշտական պատկերով։ Խումբը ձևավորվել է 1994 թվականին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի նախաձեռնությամբ և այդ ընթացքում թեև ունեցել է մոտ 50 համերգ, այնուամենայնիվ քչերին է հայտնի եղել։ 2005 թվականին խումբը հայտնի դարձավ ռոքի սիրահար լայն հասարակությանը։ 2006 թ. խումբը թողարկեց իր դեբյուտային CD ալբոմը՝ սեփական ստուդիայում ձայնագրված 13 երգերով, տվեց իր առաջին խոշոր մենահամերգը և Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույն ռոք խումբ[1][2][3]։ 2008 թվականին խումբը թողարկեց «Evolution» տեսաերիզը՝ 2007 թ. Երևանում կայացած գալա-համերգի ձայնագրությամբ և այդ պահին ունեցած բոլոր տեսահոլովակներով[4]։ 2009 թվականին թողարկվեց խմբի երկրորդ՝ «Հուր է» ստուդիական ալբոմը։ 2011 թ. նոյեմբերի 3-ին թողարկվեց խմբի երրորդ "Մեկընդմիշտ" ալբոմը[5]։
2013 թվականին խումբը լքեց թմբկահար Լևոն Ավեդիսյանը, որին փոխարինման եկավ Վլադիմիր Աղաջանյանը։
2013 թ. օգոստոսի 29-ին Կարեն Արզումանյանը հայտարարեց, որ խմբի վոկալահար Սարգիս Մանուկյանը լքել է խումբը, և հայտարարեց նոր վոկալահարի մրցույթ[6]։
Remove ads
Անվանման ծագումնաբանությունը
Խմբի անունը հունարեն empuros (լատիներեն empyreus, անգլերեն empyrean) բառի ռուսերեն տարբերակի (эмпирей) անգլահունչ արտասանությունն է, էմպիրոսը հին հույների ու վաղ քրիստոնյաների համոզմունքով երկնքի բարձրագույն շերտն է՝ լցված հրով և լույսով, որտեղ ապրում են երկնաբնակները, սրբերը[7]։
Կազմը
- Սարգիս Մանուկյան - վոկալիստ, խմբի հիմնադիր և ղեկավար, կրթությամբ տնտեսագետ, վերապատրաստվել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մոտ,
- Կարեն Արզումանյան (ծնվել է 1972 թ. հուլիսի 13-ին, Երևանում։ 1989 թ. ավարտել է Երևանի թիվ 109 միջնակարգ դպրոցը, 1984-1989 թվականներին սովորել է Երևանի թիվ 21 երաժշտական դպրոցի կիթառի բաժնում, 1989-1996 թթ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 1992-1994 թվականներին նվագել է տարբեր հայկական ռոք խմբերում) - կիթառահար, երգերի մեղեդիների հեղինակ, կրթությամբ բժիշկ, ունի միջնակարգ երաժշտական կրթություն, Գիսանե Պալյանի ամուսինն է,
- Գիսանե Պալյան - դաշնակահարուհի, երգերի տեքստերի հեղինակ, Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, Կարեն Արզումանյանի կինն է,
- Դավիթ Խուրշուդյան - բաս կիթառահար,
- Վլադիմիր Աղաջանյան - հարվածային գործիքներ։
Remove ads
Սկավառակագրություն
Ալբոմներ
Տեսաերիզներ
- Evolution - 2008
Տեսահոլովակներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads