Financial Times

From Wikipedia, the free encyclopedia

Financial Times
Remove ads

Financial Times (FT, հայերեն՝ «Ֆայնենշլ Թայմս»), միջազգային գործարար թերթ։ Թերթը տպագրվում է աշխարհի՝ թվով 24 քաղաքներում, ընդհանուր առմամբ 356 հազար տպաքանակով, տպագրման լեզուն՝ անգլերեն։ Աշխարհում տեղի ունեցող ֆինանսական նորությունների և գործարար ոլորտի վերաբերյալ մասնագիտացված թերթ է։ Financial Times-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում։

Արագ փաստեր Financial Times, Տեսակ ...

Financial Times թերթն ունի ռեկորդային թվով ընթերցողների բանակ՝ նրանց թիվը գերազանցում է միլիոնը, որոնց երեք քառորդը թվայնացված հետևորդներն են (2019 թվականի ապրիլի դրությամբ)[7][8]։

2015 թվականի հուլիսի 23-ին Nikkei Inc. ընկերությունը համաձայնեց 844 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,32 միլիարդ դոլար) գումարի[9] դիմաց Pearson հոլդինգից գնել Financial Times-ը, և ձեռքբերման գործընթացն ավարտվեց 2015 թվականի նոյեմբերի 30-ին[10]։

Remove ads

Պատմություն

Թերթը հիմնադրվել է Ջեյմս Շերիդանի և Հորացիո Բոտոմլեյի կողմից 1888 թվականի հունվարի 10-ին և սկզբում կոչվել է London Financial Guide, սակայն նույն տարվա փետրվարի 13-ին անվանափոխվել է՝ դառնալով Financial Times: Երկար տարիների ընթացքում թերթը մրցակցել է չորս այլ թերթերի հետ, որոնք ևս ուղղված էին ֆինանսական ոլորտի լուսաբանմանը։ 1945 թվականին թերթը ոչնչացրեց դրանցից վերջինին, որը կոչվում էր Financial News (հրատարակվում էր 1884 թվականից)։

2000-2012 թվականներին հրատարակվել է նաև թերթի գերմաներեն տարբերակը, որը կոչվում էր Financial Times Deutschland:

Remove ads

Սեփականատերեր

1957 թվականից 2015 թվականի նոյեմբերը ներառյալ թերթը պատկանել է բրիտանական Pearson PLC հոլդինգին։

2015 թվականի նոյեմբերի 30-ին ճապոնական «Նիհոն կենձայ սիմբուն» («Նինկեյ») մեդիաընկերությունը ձեռք բերեց FT Group մեդիախմբի բաժնետոմսերի 100 %-ը, այդ թվում նաև՝ Financial Times[11] թերթը։

Թերթի բնութագիր

Financial Times թերթը պատկանում է այսպես կոչված որակյալ մամուլի խմբին (qualities), որի մեջ մտնում են այնպիսի թերթեր, ինչպիսիք են՝ The Times-ը, The Guardian-ը և այլն։

Թերթի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն ավանդաբար տպագրում են շիկակարմրավուն թղթի վրա։

Հանդիսանում է FT500 վարկանշային սանդղակում, որը ներկայացնում է 500 ամենախոշոր ընկերությունները։

Այժմ տպագրվում է նաև թերթի չինարեն տարբերակը, որը կոչվում է FT Chinese[12]:

2015 թվականի նոյեմբերին Financial Times թերթի հետևորդների թիվը կազմում էր 750 հազար, այդ թվում՝ 550 հազար հետևորդ ուներ էլեկտրոնային տարբերակը[13]։

Խմբագիրներ

2005 թվականի նոյեմբերից թերթի գլխավոր խմբագիրը Լիոնել Բարբերն է[14]։

1947-1972 թվականներին՝ 25 տարի շարունակ, թերթի գլխավոր խմբագիրը Գորդոն Նյուտոնն էր (Gordon Newton)[15]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads