GOT7
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Got7 (հանգըլ՝ 갓세븐), հարավկորեական քեյ փոփ բոյ բենդ, որը ձևավորվել է JYP Entertainment-ի հովանավորությամբ 2014 թվականին։ Խումբը ունի յոթ անդամ՝ ավագ ՋեյԲին, Մարկը, Ջինյոնը, Ջեքսոնը, Յոնգջեն, ԲեմԲեմը և Յուգյոմը։ Խմբում կան մասնակիցներ Հարավային Կորեայից, Հոնգ Կոնգից, Թայլանդից և ԱՄՆ-ից։
Խմբի առաջնաելույթային մինի ալբոմը կոչվում է «Got It?», թողարկվել է 2014 թվականի հունվարի 20-ին։ Հոկտեմբերի 22-ին առաջնաելույթ են ունեցել Ճապոնիայում, առաջին ճապոներեն երգը կոչվում է «Around the World»:
2014 թվականին «Seoul Music Awards»-ում ստացել են «Լավագույն նոր արտիստ» մրցանակը և անվանակարգվել են «29th Golden Disk Awards»-ի երեք կատեգորիաներում, հաղթելով երկու մրցանակ[2]։
Remove ads
Պատմություն
Դեբյուտից առաջ
Անդամներից երկուսը՝ ՋեյԲին և ՋիԷռը հիմա Ջինյոն), 2012 թվականին հանդես են եկել, որպես դուետ՝ JJ Project անունով, «Bounce» երգով, մինչ Մարկը, Ջեքսոնը, ԲեմԲեմը և Յուգյոմը մասնկացում էին Mnet հեռուստաալիքի «Who is Next: WIN» ռեալիթի շոուի 4-րդ էպիզոդին, որը հեռարձակվել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին[3]։
2014. Առաջնաելույթ «Got It?» մինի ալբոմով, «Got Love», «Identify» և «Around the World»

Խումբը թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Got It?», 2014 թվականի հունվարի 20-ին։ Խումբը զբաղեցրեց առաջին տեղը «Billboard World Albums chart»-ում[4] և 2-րդ տեղը «Gaon Album Chart»-ում[5]։ Խումբը առաջին կենդանի ելույթը ունեցավ 2014 թվականի հունվարի 16-ին, «M! Countdown»-ում իրենց դեբյուտային «Girls Girls Girls» երգով։
Got7 խումբը պայմանագիր կնքեց Sony Music-ի ենթալեյբլ Epic Records-ի հետ, որպեսզի համագործակցեն ճապոնական շոու բիզնեսի հետ և ելույթ ունեցան ապրիլի 4-ին Տոկիոյում[6][7]։
Նրանց երկրորդ մինի ալբոմը, որը կոչվում է «Got Love», թողարկվեց հունիսի 23-ին՝ «A» տեսահոլովակի հետ միասին, որի գրել էր Պայ Ջին Յոնգը[8][9]։ 2014 թվականի նոյեմբերին, խումբը թողարկեց առաջին լիամետրաժ ալբոմը, որը կոչվում է «Identify», դրա հտ համատեղ թողարկվեց «Stop Stop It» տեսահոլովակը[10]։ Identify ալբոմը առաջին շաբաթը գլխավորել է «Gaon's Weekly Album Sales Chart»-ը, իսկ «Stop Stop It» երգը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը «Billboard World Digital Songs chart»-ում[11][12]։
2015. «Love Train», «Just Right», «Laugh Laugh Laugh» և «Mad»
2015 թվականի հունիսի 10-ին, նրանք թողարկեցին երկրորդ ճապոնական սինգլը՝ «Love Train»: Սինգլը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը «Oricon» ճապոնական չարտում[13]։
Խումբը թողարկել երրորդ մինի ալբոմը, որը կոչվում է «Just Right», 2015 թվականի հուլիսի 13-ին[14]։ Գլխավոր սինգլը ուներ հենց նույն անունը, այն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Billboard World Digital Songs Chart»-ում[15]։
Սեպտեմբերի 23-ին խումբը թողարկել է «Laugh Laugh Laugh» երրորդ սինգլը և դրա բի-սայդը՝ «Be My Girl»[16]: Այն հենց թողարկման օրը վաճառվել է 14,000 օրինակով և զբաղեցրել է առաջին տեղը «Oricon»-ում[17]։
Սեպտեմբերի 29-ին խումբը թողարկել է «Mad» չորրորդ մինի ալբոմը՝ «If You Do» տեսահոլովակով[18]։
2016. «Flight Log: Departure» և «Fly» շրջագայություն
2016 թվականի մարտի 21-ին խումբը թողարկել է հինգերորդ մինի ալբոմը, որը կոչվում է «Flight Log: Departure»[19][20]: Մարտի 31-ին խումբը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը «Billboard Artist 100 chart»-ում։ «Flight Log: Departure» ալբոմը զբաղեցրել է 2-րդ տեղերը «Billboard Heatseekers album chart»-ում և «Billboard World albums chart»-ում։
Ապրիլի 12-ին խումբը թողարկեց «Home Run» երգը։
Remove ads
Խմբի կազմ
Remove ads
Մրցանակներ և անվանակարգումներ
Mnet Asian Music Awards
Seoul Music Awards
Golden Disk Awards
Gaon Chart K-Pop Awards
Fashion Power Awards
YinYue V-Chart
15th Top Chinese Music Festival
Thailand Asia SEED Awards
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Մինի ալբոմներ
Սինգլեր
Remove ads
Ֆիլմագրություն
Տարբեր շոուներ
Հեռուստասերիալներ
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
