ITunes

From Wikipedia, the free encyclopedia

ITunes
Remove ads

iTunes, մեդիա նվագարկիչ, մեդիա գրադարան, ինտերնետային ռադիո հեռարձակող և բջջային սարքերի կառավարման ծրագիր, որը ստեղծվել է Apple Incի կողմից[1]։ Այն առաջին անգամ գործի է դրվել 2001 թվականի հունվարի 9-ին։ Օգտագործվում է թվային մեդիայում՝ երաժշտության, հոլովակների ներբեռման, դիտման և ունկնդրման համար։ Այն հասանելի է macOS և Windows օպերացիոն համակարգերի համար։

«iTunes»-ի հիմնական ուղղվածությունը երաժշտությունն է՝ երաժշտական գրադարանով և հավաքածուներով։ Այն կարող է օգտագործվել CD սկավառակների և երգերի հավաքածուների ձայնագրման համար։ Հնարավորություն կա նաև կիսվել անձնական երաժշտական հավաքածուներով։ 2005 թվականին Apple ընկերությունը ավելացրել է նոր պարամետրեր, որոնք հնարավորություն են տալիս դիտել տեսանյութեր, օգտվել էլեկտրոնային գրքերից։ Սակայն ծրագիրը հասանելի է միայն IOS համակարգերում։

Remove ads

Հարթակային հասանելիություն

«iTunes» ծրագիրը հասանելի է macOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների համար[2]։ 2017 թվականի մայիսին Microsoft և Apple ընկերությունները հայտարարել են, որ ծրագիրը կավելանանա Microsoft Store-ի ծրագրերին մինչ 2017 թվականի ավարտը[3]։

Պատմություն

1990 թվականին «Casady & Greene» ընկերության կողմից թողարկված SoundJam MP ծրագիրը ժամանակի ընթացքում անվանափոխվեց «iTunes»-ի, երբ Apple ընկերությունը գնեց այն[4]։ Apple ընկերությունը «SoundJam» ծրագրում կատարեց մի քանի փոփոխություներ[5]։ «iTunes»-ի առաջին տարբերակը թողարկվել է 2001 թվականի հունվարի 9-ին, ճանաչվել է «տարվա լավագույն և հարմարավետ Jukebox հավելված»։ «iTunes»-ի հետագա թողարկումները հաճախ համընկնում էին նոր ապարատային սարքերի հետ և աստիճանաբար ներառում էին նոր հնարավորություններ, ներառյալ «smart playlists», «iTunes Store» և նոր աուդիո ձևաչափեր[6]։

Remove ads

Մեդիա Մենեջմենթ

Երաժշտություն

Մետատվյալներ և ներբեռնում

«iTunes»-ը ներառում է նաև երաժշտական գրադարան։ Յուրանքանչյուր թրեք ունի իր հատկությունները, որոնք կոչվում են մետատվյալներ[7][8]։ Մետատվյալները կարող են խմբագրվել յուրանքանչյուր օգտատիրոջ կողմից։ Հնարավոր է փոխել թրեքի կամ կատարողի անունը և այլ պարամետրեր[9]։ Ծրագիրը ապահովում է թվային, աուդիո ձայնագրությունների ներմուծում, որոնք կարող են փոխանցվել IOS ծրագրով սարքերին, ինչպես նաև աջակցել ձայնասկավառակների բովանդակությանը։ «iTunes» -ն աջակցվում է WAV, AIFF, Apple Lossless, AAC եւ MP3 աուդիո ձևաչափերով։ Այն օգտագործում է «Gracenote» երաժշտական տվյալների բազան`աուդիո ձայնասկավառակների անվանումների տրամադրման համար։

Ֆայկերի հիմանական դասավորվածությունը սյունակաձև է և ներառում է ալբոմներ, երաժշտական հավաքածուներ և այլ տվյալներ։ Օգտատերերը նույնպես կարող են ձևափոխել այս սյունակների դասավորվածությունը։

Հատուկ երաժշտական հավաքածուներ

2004 թվականին ներկայացվեց երաժշտական գրադարանում զետեղված «Party Shuffle» հավաքածուն։ Օգտատերերը կարող են սեղմակի օգնությամբ հեշտորեն անցնել հաջորդ հավաքածուին։ Հետագայում այն անվանվեց «iTunes DJ»-ի, որն էլ փոփոխվեց «Up Next»-ի։

Տեսահոլովակներ

2005 թվական մայիսին «iTunes»-ում ներկայացվեց տեսահոլովակների բաժինը, որը թողարկվեց iTunes 4.8 տարբերակի հետ։ Սակայն այն ուներ որոշակի սահմանափակումներ և հնրավոր չէր երկարաժամկետ օգտագործել[10]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads