Ինտերնետ Էքսպլորեր

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ինտերնետ Էքսպլորեր (Internet Explorer), վեբ-զննիչ է։ Թողարկողն է հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը դեռևս 1995 թվականից։ Ինտերնետ Էքսպլորեր զննիչը զանգվածային է դառնում 1999-ից սկսած, իսկ 2002-2003 թվականներին արդեն այս զննիչից օգտվում էին աշխարհի համացանց օգտագործողների 95 տոկոսը։ Սակայն ներկա ժամանակներս Ինտերնետ Էքսպլորեր զննիչից օգտվողների թիվը հետևողականորեն նվազում է, որովհետև այսօր նրա հետ մրցակցում են ոչ պակաս հայտնի զննիչներ՝ Մոզիլա Ֆայրֆոքսը, Գուգլ Քրոմը և այլ։

Արագ փաստեր Տեսակ, Հեղինակ ...

Որպեսզի Ինտերնետ Էքսպլորերը ապագայում չզիջի իր դիրքերը, Մայքրոսոֆտ ընկերությունը անընդհատ փոփոխություններ է կատարում իր բրաուզերում։ Այսպես զգալիորեն իր նախորդ տարբերակներից տարբերվում է վերջերս դուրս եկած Ինտերնետ Էքսպլորեր 9-ը, որը ըստ Մայքրոսոֆտի բացի իր ժամանակակից դիզայնից, տարբերվում է նաև իր արագագործությամբ ու անվտանգության բարձր վարկանշով[2]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads