Mac OS
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Mac OS (անգլ.՝ Macintosh Operating System), Apple ընկերության արտադրության գույքային օպերացիոն համակարգերի ընտանիք։ Մշակվել է Macintosh անհատական համակարգիչների շարքի համար։ Ժամանակակից օպերացիոն համակարգերում գրաֆիկական ինտերֆեյսի մասսայականացումը հաճախ համարվում է Mac OS-ի վաստակը։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1984 թվականին Macintosh 128K անհատական համակարգչի հետ միասին։
Remove ads
Պատմություն
Apple-ը ցանկանում էր, որ Macintosh-ը ներկայանա որպես «համակարգիչ բոլորի համար»[1][2][3]։ «Mac OS» տերմինն իրականում գոյություն չի ունեցել այնքան ժամանակ, մինչև այն պաշտոնապես չի օգտագործվել 1990 թվականների կեսերին։ Այդ ժամանակից ի վեր տերմինը կիրառվում է Մակինտոշ օպերացիոն համակարգերի բոլոր տարբերակների համար՝ որպես այլ օպերացիոն համակարգերի համատեքստում դրանք առանձնացնելու հարմար միջոց։
Mac OS-ի վաղ տարբերակները համատեղելի էին միայն Motorola 68k մշակիչի վրա հիմնված Mac համակարգիչների հետ։ Հետագա տարբերակները համատեղելի էին PowerPC (PPC) կառուցվածքի հետ։
2012 թվականին օպերացիոն համակարգն անվանափոխվել է OS X, իսկ 2016 թվականին՝ macOS:
Remove ads
Mac OS-ի վաղ տարբերակների ժամանակագրություն
Ստորև ներկայացված է System շարքի վաղ տարբերակների թողարկման ժամանակագրական ցուցակը։ Մինչև Mac OS 8 օպերացիոն համակարգերի թողարկումն այս ընտանիքը կոչվում էր «System հերթական համար»։
System 1-Mac OS 9-ի տարբերակները համարվում են դասական, որոնց թողարկումն ու աջակցությունը իրականացվել են 1984-2001 թվականներին։ 2000 թվականին թողարկվեց այդ պահին նոր և այսօրվա դրությամբ արդիական Mac OS X-ը՝ իր համարակալման առանձին համակարգով։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads