Microsoft OneNote

From Wikipedia, the free encyclopedia

Microsoft OneNote
Remove ads

Microsoft OneNote (նախկին անվանումը՝ Microsoft Office OneNote), արագ գրառումներ ստեղծելու և անձնական տեղեկատվության համակարգման ծրագիր։ Այն գրառումների աստիճանակարգային կառուցվածք ունեցող նոթատետր է, կարող է ծառայել որպես սովորական նոթատետրի նմանօրինակ։ Ներառված է Microsoft Office փաթեթի մեջ[4]։ 2014 թվականի մարտի 17-ից այն դարձել է անվճար, կարելի է առանձին ներբեռնել «Microsoft»-ի կայքից։

Արագ փաստեր Տեսակ, Նախագծումը՝ ...
Remove ads

Կիրառություն

Ծրագիրը ստեղծվել է «Microsoft Tablet PC» հարթակի զարգացման հետ կապված։ «OneNote»-ը նախատեսված է կարճ գրառումներ կատարելու համար։ Այն հատկապես հարմար է պլանշետային համակարգիչներ օգտագործողների համար, որոնցում առկա է ձեռագիր տեքստի մուտքագրման և գրառումներ ավելացնելու հնարավորություն։

Ծրագիրը կարող է օգտագործվել նաև «Microsoft Windows» և «macOS» օպերացիոն համակարգերով աշխատող սովորական սեղանադիր համակարգիչներում։ Կարելի է տեղադրել նաև «OneNote»-ի բջջային տարբերակը բջջային օպերացիոն համակարգերի համար՝ «Windows Phone» (7; 8; 8.1; 10), iOS, Symbian Belle (Nokia Belle) և «Android»[5]։

Remove ads

Նկարագրություն

«OneNote»-ի աշխատանքային տարածքը դատարկ թերթ է, որի ցանկացած հատվածում կարելի է կատարել տեքստային և ձեռագիր նշումներ, նկարներ, ինչպես նաև ձայնային մեկնաբանություններ։ «OneNote»-ի տեղեկատվությունները կարելի է նաև մկնիկով տեղափոխել դիտարկիչի պատուհանից։ Այս ծրագրում բացակայում է «Պահպանել» պատկերակը, քանի որ մուտքագրված տվյալները պահվում են ավտոմատ կերպով։

Թերթերը միավորվում են բաժինների մեջ, իսկ բաժինները՝ նոթատետրերում։ Բաժնի թերթերի ցանկը գտնվում է ընթացիկ թերթից աջ, բաժինների ցանկը՝ վերև, իսկ բաց գրառումների ցուցակը՝ ձախ։

Գրառումները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով՝ HTML ձևաչափով կամ որպես կցված «OneNote» ֆայլ։

Առաջին անգամ «Microsoft OneNote»-ը թողարկվել է 2003 թվականի հոկտեմբերին և ներառվել «Microsoft Office System 2003» փաթեթի կազմում[6]։

«Windows»-ի օպերացիոն համակարգերում «Microsoft OneNote»-ն ունի պլագինների աջակցություն, որը թույլ է տալիս ընդլայնել հավելվածի ֆունկցիոնալությունը։ Ստեղծվել են բազմաթիվ օգտակար հավելումներ, որոնք թույլ են տալիս, օրինակ, ստեղծել և կիսել սեփական մակրոսները (), օգտագործել Աստվածաշնչի ուսումնասիրության համար լրացուցիչ հնարավորություններ () և այլն։

Remove ads

Տարբերակների պատմություն

Մանրամասն տեղեկատվություն Ապրանքի կամ իրադարձության անվանում, Թողարկման ամսաթիվ ...

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads