MongoDB
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
MongoDB-ն (առաջացած "humongous" բառից) բաց ելքային կոդով, բարձր արտադրողականությամբ, սխեմաից զուրկ, դոկումենտ-կողմնորոշված տվյալների հենք է՝ գրված C++ լեզվով[1]։ Տվյալների հենքը դոկումենտ-կողմնորոշված է և ըստ այդմ այն ղեկավարում է JSON-անման փաստաթղթեր (դոկումենտներ)։ Շատ ծրագրեր կարող են ներկայացնել տվյալները ավելի բնական ձևով, քանի որ տվյալները կարող են ներդրված լինել բարդ հիերարխիաներում և միաժամանակ լինել հարցվող և ինդեքսավորվող։
MongoDB-ի մշակումը սկսվեց 2007 թվականի հոկտեմբերին 10gen-ի կողմից։ Առաջին հանրային թողարկումը փետրվարի 2009-ին է եղել[2]։
Remove ads
Առանձնահատկություններ
Առանձնահատկություններից են
- Հետևողական UTF-8 կոդավորումը։ Ոչ-UTF-8 տվյալները կարող են պահվել, հարցվել կամ ստացվել հատուկ բինար տվյալների տիպով։
- Տարբեր պլատֆորմների հնատավորություն. բինար փաթեթները հասանելի են Windows, Linux, OS X և Solaris օպերացիոն համակարգերի համար։ MongoDB-ն կարող է կոմպիլացվել գրեթե ցանկացած համակարգի համար։
- Տիպային հարստություն. ունի date (ամսաթիվ), regular expressions (ռեգուլյար արտահայտություններ), code (կոդ), binary data (բինար տվյալներ) և այլն (բոլոր BSON տիպերը)
- Կուրսորներ հարցման արդյունքների համար
Այլ առանձնահատկություններ.
Ad hoc հարցումներ
MongoDB-ում ցանկացած դաշտ կարող է հարցվել ցանկացած ժամանակ։ MongoDB-ն օժանդակում է միջակայքերով հարցումներ, ռեգուլյար արտահայտություններով որոնում և այլ հատուկ տիպի հարցումներ՝ բացարձակ համընկնումով դաշտերին կից։ Հարցումները կարող են նաև ներառել օգտագործողի կողմից հայտարարված JavaScript ֆունկցիաներ (եթե ֆունկցիան վերադարձնում է true՝ դոկումենտը համընկնում է)։
Հարցումները կարող են վերադարձնել դոկումենտների սպեցիֆիկ դաշտեր (ամբողջական դոկումենտի փոխարեն), ինչպես նաև վերադասավորություն, անցումներ և հարցման արդյունքների սահմանափակում (լիմիտավորում)։
Ներդրված դաշտերի հարցումներ
Հարցումները կարող են հասցվել ներդրված օբյեկտներով և զանգվածներով։ Եթե հետևյալ JSON օբյեկտը մուտքագրվի users հավաքածուի մեջ.
{ "username" : "bob", "address" : { "street" : "123 Main Street", "city" : "Springfield", "state" : "NY" } }
Մենք կկարողանանք հարցում անել այս դոկումենտին հետևյալ կերպ և ստանալ բոլոր դոկումենտները, որոնք ունեն "New York" հասցեն.
> db.users.find({"address.state" : "NY"})
Զանգվածի էլեմենտները նույնպես կարող են հարցված լինել.
> db.food.insert({"fruit" : ["peach", "plum", "pear"]}) > db.food.find({"fruit" : "pear"})
Ինդեքսավորում
Այս փաթեթն օժանդակում է երկրորդական ինդեքսներ՝ ներառյալ մեկ բանալիանոց (single-key), խառը (compound), ունիկալ (unique), ոչ-ունիկալ (non-unique) և աշխարհագրատարածական (geospatial[3]) ինդեքսներ։ Ներդրված դաշտերը (ինչպես վերը բացատրված է "Ad Hoc հարցումներ" բաժնում) նույնպես կարող են ինդեքսավորվել, և զանգված տիպի ինդեքսավորումը կբերի դրա յուրաքանչյուր էլեմենտի ինդեքսավորման։
MongoDB-ի հարցումների օպտիմիզատորը (query optimizer) կփորձի բազում տարբեր հարցման պլաններ՝ հարցման կատարման ժամանակահատվածում, և կընտրի դրանցից առավել արագը՝ պարբերաբար վերադիսկրետավորելով։ Երևակիչնեչը կարող են տեսնել, որ ինդեքսը օգտագործվում է 'explain' ֆունկցիաի հետ և ընտրեն այլ ինդեքս 'hint' ֆունկցիայով։
Ինդեքսները կարող են ստեղծվել և ջնջվել ցանկացած ժամանակ։
Ագրեգացիա
"Ad Hoc" հարցումների հետ համատեղ, տվյալների հենքը օժանդակում է զույգ գործիքներ ագրեգացիայի համար՝ ներառյալ MapReduce[4]-ը և group (խմբավորման) ֆունկցիան, որը նման է SQL-i GROUP BY արտահայտությանը։
Ֆայլային պահոց
Այս ծրագիրը ներածում է պրոտոկոլ, որը կոչվում է GridFS[5], որը օգտագործվում է տվյալների հենքից ֆայլեր ստանալու և դրա մեջ պահելու համար։ Այս ֆայլային պահոցի մեխանիզմը օգտագործվել է plugin-ների մեջ NGINX[6]-ի և lighttpd.[7]-ի համար։
JavaScript-ի կատարումը սերվերի կողմում
JavaScript-ը MongoDB-ի lingua franca-ն է և կարող է օգտագործվել հարցումների, ագրեգացիայի ֆունկցիաների (այնպիսիք, ինչպիսին է MapReduce-ը) մեջ և ուղարկվել տվյալների հենքին՝ կատարվելու համար։
JavaScript-ի օրինակ հարցման մեջ.
> db.foo.find({$where : function() { return this.x == this.y; }})
Տվյալների հենքին՝ ի կատար ածվելու համար ուղարկված կոդի օրինակ.
> db.eval(function(name) { return "Hello, "+name; }, ["Joe"])
Վերը նշվածը կվերադարձնի "Hello, Joe":
JavaScript փոփոխականները կարող են նաև պահվել տվյալներւ հենքում և օգտագործվել ցանկացած այլ JavaScript-ի կողմից՝ որպես գլոբալ փոփոխական։ Ցանկացած լեգալ JavaScript-տիպ՝ ներառյալ ֆունկցիաները և օբյեկտները, կարող են պահվել MongoDB-ում այնպես, որ JavaScript-ը կարողանա օգտագործվի "պահված պրոցեդուրաներ" (stored procedures) գրելու համար։
Պատած հավաքածուներ
MongoDB-ն օժանդակում է ֆիքսված չափսով հավաքածուներ, որոնք կոչվում են "պատած հավաքածուներ" (capped collections[8]). Պատած հավաքածուն ստեղծվում է խմբի չափսով և, օպցիոնալ, էլեմենտների քանակով։ Պատած հավաքածուները հավաքածուների միակ տիպն են, որը պահպանում է մուտքագրման կարգը. հատկացված չափսին հասնելուն պես պատած հավաքածուն գործում է ինչպես կրկնվող հերթ (circular queue)։
Կուրսորի հատուկ տիպ, որը կոչվում է հետևվող կուրսոր (tailable cursor[9]), կարող է օգտագործվել պատած հավաքածուների հետ։ Այս կուրսորը կոչվել է ի պատիվ `tail -f` հրամանի և չի փակվում, երբ այն վերջացնում է վերադարձնել արդյունքները, այլ շարունակում է սպասել ևս մեկի վերադարձմանը, վերադարձնելով նոր արդյունքներ՝ պատած հավաքածուի մեջ դրանց ավելանալուն պես։
Remove ads
Տեղադրում (Deployment)
MongoDB-ն կարող է ստեղծվել և տեղադրվել ելքային կոդից (source code), բայց հիմնականում տեղադրվում է բինար փաթեթից։ Բազում Linux-ի փաթեթների կառավարման համակարգերի պահեստներ այժմ ներառում են MongoDB-ի փաթեթը՝ ներառյալ CentOS և Fedora[10], Debian և Ubuntu[11], Gentoo[12] և Arch Linux[13]։ Այն նաև կարելի է ներբեռնել պաշտոնական կայքից[14]։
MongoDB-ն օգտագործում է հիշողությանը հատկացված ֆայլեր՝ սահմանափակելով տվյալների չափսը 2GB-ով 32 բիթանոց մեքենաների վրա (64 բիթային համակարգերն ունեն բավականին ավելի մեծ տվյալների չափ).[15] MongoDB սերվերը կարող է օգտագործվել միայն "little-endian" համակարգերի հետ, չնայած դրայվերների մեծամասնությունը գործում է թե little-endian, և թե big-endian համակարգերի վրա։
Լեզուների օժանդակում
MongoDB-ն ունի պաշտոնական դրայվերներ հետևյալ լեզուների համար.
- C[16]
- C++[17]
- C#[18]
- Haskell[19]
- Java[20]
- Javascript[21]
- Perl[22]
- PHP[23]
- Python[24]
- Ruby[25]
- Scala[26]
Գոյություն ունեն նաև բազմաթիվ ոչ պաշտոնական սարքավարներ (դրայվերներ)` C#-ի և .NET-ի[18], ColdFusion-ի[27], Delphi-ի[28], Erlang-ի[29][30], Factor-ի[31], Fantom-ի[32], Go-ի[33], JVM լեզուների (Clojure, Groovy[34], Scala, և այլն)[35], Lua-ի[36], node.js-ի[37], HTTP REST[38], Ruby-ի[39], Racket-ի[40], և Smalltalk-ի համար[41]։
Սինխրոնիզացիա
MongoDB-ն երբեք ցանկալի չէ, որ տեղադրվի ավելի քիչ, քան 2 սերվերների վրա` master-ի և slave-ի։ Master-ը կարող է կատարել գրելու/կարդալու ֆունկցիաները։ Slave-ը պատճենում է տվյալները master-ից և կարող է միայն օգտագործվել կարդալու կամ backup-ների համար (և ոչ գրելու)։
MongoDB-ն թույլ է տալիս երևակիչներին երաշխավորել, որ գործողությունը սինխրոնիզացվել է ամենաքիչը _N_ սերվերների հետ՝ մեկ գործողության ընթացքում։
Master-slave
Master-ի վրա գործողությունների կատարմանը պես slave-ը կնույնացնի ցանկացած փոփոխություն տվյալների նկատմամբ։
Օրինակ՝ master/slave զույգի աշխատանքի սկսելը լոկալ կերպով՝
$ mkdir -p ~/dbs/master ~/dbs/slave $ ./mongod—master—port 10000—dbpath ~/dbs/master $ ./mongod—slave—port 10001—dbpath ~/dbs/slave—source localhost:10000
Replica sets
Replica set-երը նման են master-slave-ին, բայց դրանք համագործակցում են slave-ի՝ նոր master ընտրելու հնարավորությանը, եթե այս պահին աշխատող master-ը անջատվում է։
Հատվածավորում (Sharding)
MongoDB-ն ընդարձակվում է հորիզոնտալ ուղղությամբ, օգտագործելով մի համակարգ, որը կոչվում է հատվածավորում (sharding[42]), որը շատ նման է BigTable և PNUTS ընդարձակման մոդելին։ Երևակիչը ընտրում է հատվածի բանալի (shard key), որը որոշում է, թե ինչպես են տվյալները ներկայացվելու։ Տվյալները կիսվում են հատվածների (հատվածի բանալիի հիման վրա) և բաժանվում են բազմաթիվ հատվածների մեջ։ (հատվածը մեկ կամ ավել slave-եր ունեցող master է)։
Երևակիչի ծրագիրը պետք է իմանա, որ այն խոսում է հատվածավորված կլաստերի (cluster) հետ՝ որոշակի գործողությունների կատարման ժամանակ։ Օրինակ, "findAndModify" հարցումը պետք է պարունակի հատվածի բանալի, եթե հարցված հավաքածուն հատվածավորված է[43]։ Ծրագիրը հաղորդակցվում է հատուկ երթուղային (routing) պրոցեսի՝ "mongos"-ի հետ, որը նույնն է, ինչ միայնակ MongoDB սերվերը։ Այս "mongos" պրոցեսը գիտի, թո ինչ տվյալներ կան յուրաքանչյուր հատվածում և ուղորդում է կլիենտի հարցումները՝ համապատասխանաբար։ Բոլոր հարցումները հոսում են այս պրոցեսի միջով. այն ոչ միայն ուղորդում է հարցումները և պատասխանները, այլն նաև կատարում է վերջնական տվյալների անհրաժեշտ միացումները և սորտավորումները։ "Mongos" պրոցեսների ցանկացած քանակ կարող է աշխատել. սովորաբար մեկ ծրագրի համար խորհուրդ է տրվում մեկը։
Remove ads
Կառավարում և գրաֆիկական front-end
Պաշտոնական գործիքներ
Ամենաուժեղ և օգտակար կառավարման գործիքը տվյալների հենքի shell-ն է՝ mongo-ն։ Shell-ը թույլ է տալիս երևակիչներին դիտել տվյալները, մուտքագրել դրանք, ջնջել կամ թարմեցնել իրենց տվյալների հենքում, ինչպես նաև ստանալ սինխրոնիզացված ինֆորմացիան, կարգավորել հատվածավորումը, անջատել սերվերները, կատարել JavaScript կոդ և ավելին։ mongo-ն հիմնված է SpiderMonkey-ի վրա և, ըստ այդմ, այն լիարժեք JavaScript shell է, որը թույլ է տալիս միանալ MongoDB սերվերներին։
Ադմինիստրատիվ ինֆորմացիան կարող է հասանելի դառնալ ադմին-ինտերֆեյսի միջոցով՝ հասարակ մի HTML էջի, որը մատակարարում է ինֆորմացիա ներկայիս սերվերի կարգավիճակի մասին։ Լռելյայն, այս ինտերֆեյսը 1000 պորտով ավելի բարձր է տվյալների հենքի պորտից (http://localhost:28017(չաշխատող+հղում)) և կարող է անջատված լինել --norest պարամետրի միջոցով։
mongostat-ը հրամանային տերմինալի գործիք է, որը ցույց է տալիս կարգավիճակի պարզ ցուցակ վերջին վայրկյանի մասին՝ քանի մուտքագրումներ, թարմեցումներ, ջնջումներ, հարցումներ և հրամաններ են կատարվել, ինչպես նաև տվյալների հենքի փակ լինելու (locked) և դրա կողմից օգտագործվող հիշողության քանակի տոկոսային հարաբերությունները։
mongosniff-ը բռնում է (sniff է անում) ցանցի տրաֆիկը, որը գնում և գալիս է դեպի MongoDB:
Մոնիթորինգ
Կան նաև մոնիթորինգի plugin-ներ MongoDB-ի համար.
Օգտագործողի Գրաֆիկական Ինտերֆեյսներ (GUI)
Կան մի քանի օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսներ, որոնք ստեղծվել են երևակիչներին օգնելու՝ վիզուալիզացնել իրենց տվյալները։ Հայտնիների շարքում են.
- Fang of Mongo[48] – վեբ-հիմնված օգտագործողի ինտերֆեյս՝ Django-ի և jQuery-ի հիման վրա
- Futon4Mongo[49] – CouchDB-ի Futon վեբ ինտերֆեյսի կլոն MongoDB-ի համար
- Mongo3[50] – Ruby-հիմնված ինտերֆեյս
- MongoHub[51] – OS X-ի համար գրված ծրագիր՝ MongoDB-ն կառավարելու համար
- RockMongo[52] – Լիարժեք ֆունկցիոնալով GUI, որը առավել նման է PHPMyAdmin-ին՝ գրված PHP-ով
- Opricot[53] – բրոուզեր-հիմնված MongoDB-ի տերմինալ՝ գրված PHP-ով
- PHPMoAdmin[54] – GUI, որը նման է PHP-ով գրված PHPMyAdmin-ին
- Database Master Modern and Intuitives GUI Tool for Windows
- MongoVUE .NET based GUI for Windows
- Mongo Explorer - MongoDB GUI administration tool based on Silverlight
Remove ads
Լիցենզիա և աջակցություն
MongoDB-ն հասանելի է անվճար տարբերակով՝ GNU Affero General Public License լիցենզիայի տակ։ Լեզուների դրայվերները հասանելի են Apache License լիցենզիայի տակ[55]։ Կոմմերցիոն լիցենզիաները հասանելի են 10gen-ով։ 10gen-ը նաև առաջարկում է արտադրանքի հետ կապված աջակցություն, թրեյնինգներ ը մասնագիտական ծառայություններ MongoDB-ի համար։
օգտագործողներ
Տեսեք նաև
- CouchDB
- NoSQL
- Structured storage
Ծանոթագրություններ
Գրականության ցանկ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads