Natascha Kampusch trifft
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Natascha Kampusch trifft», թոք-շոու, որը հեռարձակվել է 2008 թվականին ավստրիական «Puls 4» հեռուստաալիքով։ Հաղորդման վարողը Նատաշա Կամպուշն էր։ Ի սկզբանե նախատեսված էր թողարկել 6 հաղորդում, սակայն նկարահանվեց ընդամենը 3-ը՝ Նիկի Լաուդայի, Շտեֆան Ռուզովիցկու և Վերոնիկա Ֆերրեսի հետ։ Շոուի վերաբերյալ գրախոսների արձագանքներն ընդհանուր առմամբ դրական էին[1]։
Remove ads
Ստեղծման պատմություն
Սկզբնավորում
10-ամյա Նատաշա Կամպուշին առևանգել էր տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլը և ավելի քան 8 տարի պահել մեկուսացված։ Փախուստից անմիջապես հետո աղջիկը գրավել է մամուլի ուշադրությունը։ Նա ինքնակամ առաջարկել է ստեղծել թոք-շոու, որտեղ վարողն ինքն է լինելու։ Կամպուշն ասել է, որ ցանկանում է դադարեցնել հեռուստահաղորդումների և թերթերի պասիվ առարկա լինելը և ձեռնամուխ լինել տեղեկատվական միջավայրի ստեղծմանը[2]։
Կամպուշի հետ աշխատող հոգեբանները նրա նախաձեռնությունը համարում էին արդյունք այն բանի, որ աղջկան հաջողվել է հաղթահարել մարդկանց հանդեպ անվստահությունը[2]։ Կամպուշը հաճախ է հանդես եկել հեռուստատեսությամբ, և հոգեբանների կարծիքով այդ փորձը նրան կօգներ արագ յուրացնել նոր մասնագիտությունը[2]։
Ծրագրվում էր Կամպուշի՝ անգլերեն սովորելուց հետո հաղորդումը հասցնել միջազգային մակարդակի[2]։
Նկարահանումներ
2007 թվականի վերջին հայտարարվեց, որ Կամպուշի շոուի պրոդյուսերությունն իր վրա կվերցնի «SevenOne Media» ընկերությանը։ Որպես հաղորդման աշխատանքային անվանում՝ ընտրվեց հետևյալը՝ «Natascha Kampusch im Gespräch mit…» (հայերեն՝ Նատաշա Կամպուշը զրուցում է ․․․-ի հետ )։ Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ առաջին հաղորդումը նկարահանվելու է 2008 թվականի ապրիլին[3]։
Առաջին հաղորդման ժամանակ հաղորդավարուհու զրուցակիցը «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Նիկի Լաուդան էր։ Վերջինս ասում էր, որ ի սկզբանե կասկածամտորեն է վերաբերել առևանգման զոհին հարցազրույց տալու գաղափարին։ Ավտոարշավորդի խոսքերով՝ նկարահանումներից առաջ ինքը հանդիպել է Կամպուշին, որպեսզի պարզի՝ ինչպիսին են նրա մտադրությունները[4]։ Հաղորդման նկարահանումներն անցկացվել են Վիեննայում։ Ցուցադրության ժամանակ հաղորդումը դիտել է 114 000 հեռուստադիտող[5]։
Ենթադրվում էր, որ հաղորդումը թողարկվելու է ամսվա մեջ մեկ անգամ, որպեսզի Կամպուշը հնարավորություն ունենա կրթություն ստանալու դպրոցում[4]։
Remove ads
Հաղորդումների ցանկ
Քննադատություն
Կամպուշը ենթադրում էր, որ հանրության առջև ելույթ ունենալու և սեփական հաղորդաշար վարելու իր որոշումը կարժանանա քննադատության[4]։ Սակայն գրախոսների և հեռուստադիտողների արձագանքները հիմնականում դրական էին[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads