PlayStation Store

From Wikipedia, the free encyclopedia

PlayStation Store
Remove ads

PlayStation Store (PS Store), Sony ընկերության թվային դիստրբուտի համար նախատեսված ծառայություն ՝ PlayStation 3, PlayStation 4, PlayStation 5, PlayStation Portable և PlayStation Vita խաղային համակարգերի համար[1]։ Խանութում առկա է տարատեսակ վճարովի և անվճար ծառայություններ՝ խաղերի ամբողջական տարբերակներ, խաղերի դեմո տարբերակներ, թեմաներ, ֆիլմեր և այլն։ Խանութ հնարավոր է մտնել XMB-ի միջոցով, PlayStation Network-ի ցանկից PlayStation 3 և PlayStation Portable համակարգերի համար, այն դեպքում երբ համակարգերը միացված են համցանցին։ PSP-ին կարելի հասանելիություն ստանալ նաև PS3-ի հեռակա (Remote Play)-ի միջոցով, կամ համակարգչից Media Go հավելվածով։ 2009 թվականի սեպտեմբերի 24-ին տվյալներով PlayStation Store-ից կատարվել էր ավելի քան 600 միլլիոն ներբեռնում[2]։

Արագ փաստեր Տեսակ, Հեղինակ ...

PlayStation Store-ում վճարում կատարելու համար կարելի է օգտագործել բանկային քարտեր կամ PlayStation Network-ի քարտ[3]։ PlayStation Store-ի բովանդակությունը թարմացվում է շաբաթը մեկ անգամ՝ թարմացվում են ամբողջական և դեմո խաղերը, խաղերի գովազդները, ֆիլմերը, թեմաները և այլն։

Մինչև 2010 թվականի մայիսը Sony ընկերությունը թարմացնում էր չորեքշաբթի օրերին, սակայն այս օրը փոխարինվեց երեքշաբթիով, ինչը կապված է Microsoft-ի հետ ունեցած դիմակայության հետ[4]։

2011 թվականի հուլիսին հայտնվեց տեղեկություն, որ ընկերությունը պատարտվում է PlayStation Store-ի դիզային փոփոխության[5]։

2012 թվականի հոկտմբերի 17-ի եվրոպական տարբերակի արտաքին տեսքը փոխվեց[6]։ Իսկ ԱՄՆ-ի համար նախատեսված տարբերակի արտաքին տեսքը փոփոխվեց 2012 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նոր տարբերակում որոնումը դարձել է ավելի հեշտ, բարելավել է գլխավոր մեյուի տարանջատումը։ Որոնումը սկսել է աջակտել հապավումների բազան, այսինքն որոնելով «M» տառը, այն ցույց է տալիս բոլոր խաղերը, որոնք սկսում են այդ տառով, սակայն եթե ավելցավում է համակարգը ցույց է տալիս բոլոր խաղերը, որոնք սկսում են «MO»-յով, այդպես այնքան ժամանակ մինչև օգտատերը գտնում է իր ցանկացած խաղը։

2013 թվականի նոյեմբերին PlayStation Store-ում վճարման տարբերաների շարքին ավելացավ նաև PayPal համակարգը[7]։

PlayStation 5-ի համար նախատեսված տարբերակը թողարկվեց 2020 թվականի նոյեմբերի 12-ին համակարգի հետ միասին։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads