RSS

From Wikipedia, the free encyclopedia

RSS
Remove ads

RSSXML ֆորմատների ընտանիք է, որն օգտագործվում է վեբի բովանդակության հավաքագրման նպատակով։ Ամենատարածված օգտագործման եղանակը՝ ստանալ բլոգում կամ կայքում հրատարակված վերջին հոդվածների ցանկը՝ կարճ բովանդակությամբ։ Դրանք ստանալու համար օգտագործում են RSS-ագրեգատորներ, որոնք հնարավորություն են տալիս տեսնել վերջին թարմացումները՝ առանց կայք մտնելու։ Ժամանակակից զննարկիչները ևս ինքնուրույն կամ հատուկ հավելվածների միջոցով հնարավորություն են տալիս կարդալ RSS հոսքերը։

Արագ փաստեր Ընդլայնում, MIME ...

Այս ստանդարտն ավելի հաճախ օգտագործվում է ստանալու համար այնպիսի տեղեկություններ, որոնք բնույթով անընդհատ փոփոխվում են. որևէ ծրագրի պարտականությունների ցուցակը, արժեքը, ցանկացած տեսակի ահազանգ, առաջարկված նոր աշխատատեղեր, նոր հոդվածներ և այլն։ Podcasts-երը և videocasts-երը նախատեսված են այս նույն ստանդարտի համար և օգտագործում են բաժանման նշանը։

Այս հապավումով կարող են նշվել երեք ֆորմատներ՝

  • Rich Site Summary (RSS 0.91)
  • RDF Site Summary (RSS 0.90 et 1.0)
  • Really Simple Syndication (RSS 2.0)

2006 թվականին ստեղծվեց RSS-ի նմանատիպ մեկ այլ ֆորմատ՝ Atom-ը։

Remove ads

Օրինակներ

RSS 1.0 նիշքի օրինակ

<?xml version="1.0"?>

<rdf:RDF xmlns:rdf="http://www.w3.org/1999/02/22-rdf-syntax-ns#"
         xmlns="http://purl.org/rss/1.0/">

 <channel rdf:about="http://www.xml.com/xml/news.rss">
   <title>XML.com</title>
   <link>http://xml.com/pub</link>
   <description>
     XML.com features a rich mix of information and services 
     for the XML community.
   </description>
   <image rdf:resource="http://xml.com/universal/images/xml_tiny.gif" />
   <items>
     <rdf:Seq>
       <rdf:li resource="http://xml.com/pub/2000/08/09/xslt/xslt.html" />
       <rdf:li resource="http://xml.com/pub/2000/08/09/rdfdb/index.html" />
     </rdf:Seq>
   </items>
   <textinput rdf:resource="http://search.xml.com" />
 </channel>

 <image rdf:about="http://xml.com/universal/images/xml_tiny.gif">
   <title>XML.com</title>
   <link>http://www.xml.com</link>
   <url>http://xml.com/universal/images/xml_tiny.gif</url>
 </image>

 <item rdf:about="http://xml.com/pub/2000/08/09/xslt/xslt.html">
   <title>Processing Inclusions with XSLT</title>
   <link>http://xml.com/pub/2000/08/09/xslt/xslt.html</link>
   <description>
    Processing document inclusions with general XML tools can be 
    problematic. This article proposes a way of preserving inclusion 
    information through SAX-based processing.
   </description>
 </item>

 <item rdf:about="http://xml.com/pub/2000/08/09/rdfdb/index.html">
   <title>Putting RDF to Work</title>
   <link>http://xml.com/pub/2000/08/09/rdfdb/index.html</link>
   <description>
    Tool and API support for the Resource Description Framework 
    is slowly coming of age. Edd Dumbill takes a look at RDFDB, 
    one of the most exciting new RDF toolkits.
   </description>
 </item>

 <textinput rdf:about="http://search.xml.com">
   <title>Search XML.com</title>
   <description>Search XML.com's XML collection</description>
   <name>s</name>
   <link>http://search.xml.com</link>
 </textinput>
</rdf:RDF>

RSS 2.0 նիշքի օրինակ

<?xml version="1.0" encoding="iso-8859-1"?>
<rss version="2.0">
 <channel>
 <title>իմ կայքը</title>
 <description>սա RSS 2.0-ի օրինակ է</description>
 <lastBuildDate>չորեքշաբթի, հուլիսի 27, 2005 00։30։30 -0700</lastBuildDate>
 <link>http://www.example.org</link>
 <item>
 <title>նորություն N°1</title>
 <description>սա իմ առաջին նորությունն է</description>
 <pubDate>երեքշաբթր, հուլիսի 19, 2005 04։32։51 -0700</pubDate>
 <link>http://www.example.org/actu1</link>
 </item>
 </channel>
</rss>
Remove ads

Հիմնական նշանների բացատրությունը

RSS փաստաթղթի պարունակությունը ընդգրկում է միշտ <rss> նշաններ։ Նրանք անպայմանորեն ունեն մի հատկանիշ, որը RSS փաստաթուղթը հարմարեցնում է իր տարբերակին։ Այս նշանի մյուս մակարդակում գտնվում է <channel> նշանը, որը պարունակում է պարտադիր կամ ոչ պարտադիր RSS հոսքի մետատվյալներ, ինչպես նաև բովանդակությունների ցուցակ։

Մետատվյլաներ

Ինչ վերաբերում է մետատվյալներին, մեկ հոսքում գոյություն ունեն երեք պարտադիր տարրեր՝

  • <title>՝ սահմանում է հոսքի վերնագիրը
  • <description>՝ համառոտ կերպով նկարագրում է հոսքը
  • <lastBuildDate>՝ սահմանում է հոսքի վերջին փոփոխման ամսաթիվը
  • <link>՝ սահմանում է հոսքին համապատասխանող կայքի հասցեն

Գոյություն ունեն նաև այլ տարրեր՝

  • <pubDate>՝ սահմանում է հոսքի հրապարակման ամսաթիվը
  • <image>՝ թույլ է տալիս նկար տեղադրել հոսքում
  • <language>՝ սահմանում է հոսքի լեզուն

Բովանդակություն. յուրաքանչյուր հոդվածի նկարագրություն Յուրաքանչյուր նյութի համար հոսքում ավելացվում է <item> նշանը։

Հոսքի նյութերը բնութագրող ամենատարածված նշաններն են՝

  • <title>՝ սահմանում է նյութի վերնագիրը
  • <link>՝ սահմանում է նյութի հասցեն
  • <pubDate>՝ սահմանում է նյութի հրապարակման ամսաթիվը
  • <description>՝ սահմանում է նյութի կարճ նկարագրությանը
  • <guid>՝ սահմանում է նյութի իդենտիֆիկատորը

Ըստ DTD RSS 2.0-ի, մեկ նշանում նվազագույնս պետք է լինի <title> կամ <description>, իսկ մնացաշ նշանները ըստ ընտրության է։

Գոյություն ունեն այլ նշաններ, ինչպես՝

  • <author>՝ սահմանում է նյութի հեղինակին
  • <category>՝ դասակարգում է նյութը
  • <comments>՝ սահմանում է նյութի մեկնաբանությունները

Տարածքային անվանումների (namespaces) շնորհիվ RSS հոսքում հնարավոր է, որ այլ նշաններ լինեն։ Օրինակ, կարելի է նոր գործառույթներ ընդգրկել, ինչպես արվել է iTunes-ի համար։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads