Sublime Text

From Wikipedia, the free encyclopedia

Sublime Text
Remove ads

Sublime Text-ը Python ծրագրային լեզվի կիրառական ծրագրավորման միջերես ունեցող ելակետային կոդի միջհարթակային խմբագրիչ է։ Այն ի սկզբանե օժանդակում է ծրագրավորման և նշարկման բազմաթիվ լեզուներ։ Lրացուցիչ ֆունկցիաները կարող են ավելացնել խրվակների օգնությամբ։

Խմբագրիչի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս անվճար և անսահմանափակ ժամանակով լիարժեք օգտվել ծրագրից՝ ծանոթանալու նպատակով, սակայն գործնական, շահութաբեր գործունեություն ծավալելիս այն օգտագործելու համար անհրաժեշտ է թույլատրագիր գնել։

Remove ads

Տարբերակների պատմությունը

Մանրամասն տեղեկատվություն Ամսաթիվ, Տարբերակը ...

Sublime Text 1

Ծրագրի առաջին տարբերակը նախատեսված էր միայն Windows օպերացիոն համակարգի համար։ Հնարավորությունները.[16]

  • Ավոտմատ պահպանում,
  • Ֆայլերի գլխագրեր,
  • Մինիքարտեզ՝ ընթացիկ կոդի ամբողջական դիտում,
  • Կոդի մի քանի բաժինների ընտրելու հնարավորություն,
  • Փոփոխություն կատարել մի քանի պանելներում;
  • Ծրագրավորման 27 լեզուների ներկառուցված առաջկցություն,
  • Փնտրում և փոխարինում,
  • Համապատասխան փակագծեր, ավտոլրացում,
  • Աջակցում Python ծրագրային լեզվի հավելվածներին;
  • Օգտագործողի թեժ ստեղներ։

Sublime Text 2

2-րդ տարբերակից սկսած Sublime Text-ը հասանելի դարձավ մյուս օպերացիոն համակարգերի համար։ Թողարկվեցին տարբերակներ Mac OS X և Լինուքս համակարգերի համար[17]։

Նորարարություններ

  • Go ծրագրավորման լեզվի կոդի լուսավորում,
  • Արագ անցումը կոդի հատվածներին,
  • Ազատ ամբողջական էկրանի վիճակ,
  • Հրամանների պնակ,
  • Աջակցում OS X Lion համակարգին։

Լեզուների աջակցում

Sublime Text-ն աջակցում է ծրագրավորման բազմաթիվ լեզուների[18] և հնարավորություն ունի լուսավորել հետևյալ լեզուների կոդերը. C, C++, C#, CSS, D, Dylan, Erlang, HTML, Groovy, Haskell, Java, JavaScript, LaTeX, Lisp, Lua, Markdown, MATLAB, OCaml, Perl, PHP, Python, R, Ruby, SQL, TCL և XML։ Ծրագրային այն լեզուներից բացի, որոնց աջակցումն ապահովված է ծրագրային փաթեթում, օգտագործողը հնարավորություն ունի այլ լեզուների աջակցման համար բեռնել հավելվածներ։

Թեմաներ

Sublime Text ծրագրային փաթեթում ներառված են 22 տարբեր թեմաներ։ Օգտագործողը հնարավորություն ունի հավելվածների միջոցով ավելացնել նոր թեմաներ։

Մինիքարտեզ

Օգտագործողն էկրանի աջ հատվածում տեսնում է ծրագրի ընթացիկ կոդը, որի միջոցով հնարավորություն ունի արագ անցում կատարել կոդի տարբեր հատվածներ։

Ավտոլրացում

Sublime Text-ով աշխատանքի ժամանակ ծրագիրը՝ կախված ծրագրավորման լեզվից, առաջարկում է գրառումն ավարտելու տարբերակներ, որը մեծացնում է կատարվող աշխատանքի արագությունը։

Կոդի լուսավորում

Sublime Text-ի մուգ ֆոնը նախատեսված է կոդն ավելի ակնառու դարձնելու համար։ Կոդի տարբեր հատվածներ ունեն տարբեր լուսավորում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ զանազանել կոդի հատվածները։

Sublime Text 3

Sublime Text 3-ի բետա-տարբերակը թողարկվել է 2013 թվականի հունվարի 29-ին։ Սկզբում այն հասանելի էր միայն գրանցված օգտագործողների համար, որոնք արդեն գնել էին Sublime Text 2-ի լիցենզիան։ Սակայն հետո այն հասանելի դարձավ բոլորի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads