Thriller 25

ալբոմ From Wikipedia, the free encyclopedia

Thriller 25
Remove ads

«Thriller 25» - ը Մայքլ Ջեքսոնի «Thriller» ալբոմի հատուկ թողարկում է, որը թողարկվել է օրիգինալ ալբոմի 25-ամյակի կապակցությամբ, որը իր հերթին աշխարհի ամենավաճառվող ալբոմն է (175 մլն. օրինակ)։ Հատուկ թողարկման մեջ տեղ գտած բոնուսների մասին առաջին անգամ Մայքլը ասել է Access Hollywood հաղորդման ժամանակ, 2006 թվականին։ Մայքլը այն ժամանակ ասել էր, որ կդիտարկի will.i.am-ի հետ համագործակցելու նպատակահարմարությունը։ Ալբոմը թողարկվել է 2008 թվականի փետրվարի 8-ին Ավստրալիայում, իսկ միջազգային թողարկումը եղել է փետրվարի 11-ին, 12-ի այն թողարկվել էր ԱՄՆ-ում։

Այս հոդվածը Մայքլ Ջեքսոնի Thriller 25 ալբոմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Thriller (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Մայքլ Ջեքսոնի ստուդիական ալբոմ, Թողարկված ...

Thriller 25-ը թողարկվել է Sony BMG-ի դուստր ընկերության՝ Legacy Recordings-ի կողմից, որը մասնագիտանում է ալբոմների վերաթողարկման վրա։ Մեծ Բրիտանիայում British Board of Film Classification ընկերությունը ալբոմին տվել է «15 տարեկանից ոչ պակաս» կատեգորիան, քանզի այն ներառում էր «Thriller» տեսահոլովակը։ Այս թողարկումը բացի օրիգինալ երգերից պարունակում էր նաև ռեմիքսներ, ալբոմում նաև ներառված էր բուկլետ։

Այս ալբոմից թողարկվել են 2 նոր սինգլ՝ «The Girl Is Mine 2008» և «Wanna Be Startin' Somethin' 2008», այս սինգլները ունեցան ոչ մեծ հաջողություն, սակայն ալբոմից այն ռեմիքսները, որոնք սինգլի տեսքով չէին թողարկվել, թողարկվածների հետ միասին մտան տարբեր հիթ շքերթները, ինչը մեծ հաջողություն էր այն ալբոմի համար, որի թողարկումից արդեն անցել էր 25 տարի։ Ավելին, որոշ երկրներում ալբոմը համարվել է նոր և ստացել է նոր սերտեֆիկացիա, վերաթողարկումը կոմերցիոն առումով հաջող էր, 12 շաբաթների ընթացքում վաճառվել է 3 մլն. օրինակ, ալբոմը նաև արժանացել է քննադատների դրական խոսքերին, սակայն ըստ նրանց, նոր երգերը զիջում էին հներին։ Ընդհանուր առմամբ ալբոմը վաճառվել է 10 մլն. օրինակով։ Այն նաև գլխավորել է Billboard-ը։

Remove ads

Նախապատմություն

Մայքլ Ջեքսոնի 6-րդ ստուդիակն ալբոմը՝ Thriller-ը, թողարկվել էր 1982 թվականի նոյեմբերի 30-ին։ Վերջին տեղեկություններով ալբոմը վաճառվել է ավելի քան 175 մլն. օրինակով։ Այն աշխարհի ամենաշատ վաճառվող ալբոմն է, որը Մայքլին դարձրել էր համաշխարհային փոփ աստղ։

2006 թվականին Access Hollywood ծրագրի ժամանակ, Մայքլին հարցրել էին Thriller-ի «երկրորդ գլխի» մասին, նա պատասխանել էր, որը կդիտարկի will.i.am-ի հետ համագործակցությունը, սակայն նա հաստատ համոզված չէ։ Ջեքսոնը Thriller 25-ի պրոդյուսերն էր, ալբոմի թողարկման մասին հայտարարվել էր Epic Records ընկերության մամլո ասուլիսի ժամանակ, 2007 թվականի նոյմեբերի 30-ին։

Երգացանկ

  1. "Wanna Be Startin' Somethin'" 6։02
  2. "Baby Be Mine" 4։20
  3. "The Girl Is Mine" (Փոլ Մքքարթնիի հետ) 3։41
  4. "Thriller" 5։57
  5. "Beat It" 4;17
  6. "Billie Jean" 4։54
  7. "Human Nature" 4։05
  8. "P.Y.T. (Pretty Young Thing)" 3։58
  9. "The Lady In My Life" 4։59
  1. "Ձայն "Thriller-ից" Վինսենտ Փրայզ (Թեմփերթոն) – 0։24
  2. "The Girl Is Mine 2008" with will.i.am (Jackson/will.i.am/Harris) – 3։11
  3. "P.Y.T. (Pretty Young Thing) 2008" will.i.am-ի հետ  – 4։21
  4. "Wanna Be Startin' Somethin' 2008" Էյքոնի հետ  – 4։14
  5. "Beat It 2008" Ֆերջիի հետ  – 4։12
  6. "Billie Jean 2008" Քենի Ուեստի ռեմիքս  – 4։37
  7. "For All Time" (Մայքլ Շերվուդ/Սթիվ Փորքարոու) – 4։03
  8. "Got the Hots" (Ջեքսոն/Ջոնս) – 4։27 (Թողարկվել է միայն Ճապոնիայում)
    DVD
    1. "Billie Jean"
    2. "Beat It"
    3. "Thriller"
    4. "Billie Jean" (կենդանի կատարում, Motown 25)[3]

Thriller 25: Ճապոնական տարբերակ

Թողարկվել է միայն Ճապոնիայում։ Իրենից ներկայացնում է սինգլների հավաքածու [4]։

Առաջին սկավառակ

  1. "The Girl Is Mine"
  2. "Can't Get Outta the Rain"

Երկրորդ սկավառակ

  1. "Billie Jean"
  2. "It's the Falling in Love"

3-րդ սկավառակ

  1. "Beat It"
  2. "Get on the Floor"

4-րդ սկավառակ

  1. "Wanna Be Startin' Somethin'"
  2. "Wanna Be Startin' Somethin'" (Գործիքավորում)

5-րդ սկավառակ

  1. "Human Nature"
  2. "Baby Be Mine"

6-րդ սկավառակ

  1. "P.Y.T. (Pretty Young Thing)"
  2. "Working Day and Night" (համերգային ձայնագրություն, 1981 թվականին լույս տեսած The Jacksons: Live ալբոմից)

7-րդ սկավառակ

  1. "Thriller"
  2. "Things I Do for You" (համերգային ձայնագրություն, 1981 թվականին լույս տեսած The Jacksons: Live ալբոմից)
Remove ads

Հիթ շքերթներ, սերտեֆիկացիա և վաճառք

Մանրամասն տեղեկատվություն Հիթ շքերթ, Բարձրագույն հորիզոնական ...

Տարեվերջ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Երկիր ...
Remove ads

Թողարկման տարեթվերը

Մանրամասն տեղեկատվություն Երկիր, Տարեթիվ ...

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads