Visual Studio Code
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Visual Studio Code-ը աղբյուրային կոդի խմբագրիչ է, մշակված Microsoft-ի կողմից Windows-ի, Linux-ի և macOS-ի համար[6]։ Այն ներառում է վրիպազերծման, Git-ի համար նախատեսված կառավարների, GitHub-ի, շարահյուսության գունանշման, IntelliSense-ի, սնիփետների, և կոդի ռեֆակտորինգի աջակցություն։ Այն ունի հարմարեցման լայն հնարավորություններ, թույլատրելով օգտագործողներին փոխել ոճը, ստեղնաշարային կարճուղիները, նախընտրանքները, և տեղադրել կցորդներ հավելյալ ֆուկցիոնալության համար։ Աղբյուրային կոդը ազատ և բաց աղբյուրով է և թողարկված է MIT License-ի թույլտվության տակ[7]։
Stack Overflow-ի 2019 թվականի մշակողների հարցմանը, Visual Studio Code-ը դասվեց ամենատարածված մշակման միջավայրային գործիք, 87,317 հարցվածների 50.7%-ը պնդում է, որ օգտագործել է այն[8]։
Remove ads
Պատմություն
Visual Studio Code-ը հայտարարվեց 2015 թվականի, ապրիլի 29-ին, Microsoft-ի կողմից 2015 Build կոնֆերանսում։ Նախադիտման հավաքումը թողարկվեց դրանից կարճ ժամանակ անց[9]։
2015 թվականի նոյեմբերի 18-ին, Visual Studio Code-ը թողարկվեց MIT License-ի տակ և նրա աղբյուրային կոդը փակցվեց GitHub-ում։ Կցորդների աջակցությունը նույնպես հայտարարվեց[10]։
2016 թվականի ապրիլի 14-ին, Visual Studio Code-ը ավարտեց հանրային նախադիտման փուլը և թողարկվեց վեբում[11]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads