Windows 2000
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Windows 2000-ը (նաև կոչվում է Win2k, W2k կամ Windows NT 5.0) Microsoft-ի Windows NT օպերացիոն համակարգերի ընտանիքն է, որը նախատեսված է 32-բիթանոց պրոցեսորներով համակարգիչների վրա աշխատելու համար։
Remove ads
Պատմություն
Համակարգի առաջին հրապարակային բետա տարբերակը թողարկվել է 1997 թվականի սեպտեմբերի 23-ին Պրոֆեսիոնալ ծրագրավորողների կոնֆերանսում[3][4]։ Համակարգն ի սկզբանե կոչվում էր Windows NT 5.0, քանի որ այն Windows NT-ի հաջորդ հիմնական տարբերակն էր Windows NT 4.0-ից հետո։ Սակայն 1998 թվականի հոկտեմբերի 27-ին այն ստացավ իր սեփական անունը Windows 2000[5]։ Համակարգի վերջնական տարբերակը լայն հանրությանը թողարկվեց 2000 թվականի փետրվարի 17-ին[6]։
Այնուհետև Windows 2000-ը փոխարինվեց Windows XP (հաճախորդի կողմից) և Windows Server 2003 (սերվերի կողմից) օպերացիոն համակարգերով։ 2005 թվականի դրությամբ Windows 2000-ը շարունակում է հանրաճանաչ լինել, հատկապես խոշոր ընկերություններում, որտեղ մեծ թվով համակարգիչների վրա օպերացիոն համակարգերի թարմացումը կապված է լուրջ տեխնիկական և ֆինանսական դժվարությունների հետ։ Համաձայն Assetmetrix-ի ուսումնասիրության՝ 2005 թվականի սկզբին Windows 2000-ը կազմում էր Windows Workstation օպերացիոն համակարգերի ավելի քան 50%-ը ավելի քան 250 համակարգիչ ունեցող ընկերություններում։ Միևնույն ժամանակ, 250-ից պակաս համակարգիչ ունեցող ընկերություններում Windows XP-ն ավելի տարածված է։
Microsoft-ը դադարեցրեց Windows 2000 օպերացիոն համակարգի հիմնական աջակցությունը 2005 թվականի հունիսի 30-ին և ընդլայնեց աջակցությունը 2010 թվականի հուլիսի 13-ին[7]։
Remove ads
Համակարգի պահանջները
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads