Windows Server 2012
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Windows Server 2012 (անվանում են նաև Windows Server 8), սերվերային օպերացիոն համակարգ Microsoft ընկերության կողմից։ Աշխատանքները ներկայումս ավարտված են (01.08.2012)։ Այն պատկանում է Microsoft Windows օպերացիոն համակարգի ընտանիքին։ Այս սերվերային օպերացիոն համակարգը պետք է փոխարինի ընթացիկ Windows Server 2008 R2-ին։ Սկսած Windows NT 4.0-ից Windows Server 2012 կլինի առաջին տարբերակը, որը հենված չէ Itanium պրոցեսորների վրա։ DevelopPreview (նախնական) տարբերակը թողարկվել է 2011 թ. սեպտեմբերի 9-ին MSDN բաժանորդների համար։ 2012 թ. մարտի 1-ին Մայքրոսոֆթ ընկերությունը նախնական տարբերակը ներկայացվեց հասարակությանը։ 2012 թ. ապրիլի 17-ին Մայքրոսոֆթը հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Remove ads
Windows Server 2012-ի զարգացման պատմությունը
Microsoft-ի գործիքների և սերվերների մշակման բաժնի ղեկավարը՝ Սատյա Նադելլան, դեռ 2011 թ. սեպտեմբերին Կալիֆորնիայում կայացած Microsoft Build կոնֆերանսի ժամանակ նշեց, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը պետք է ստեղծվի Windows Server 2008-ի հիման վրա։ Մայքրոսոֆթը դեռ չի հայտարարել վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը, բայց Microsoft TechNet-ից պարզ է դառնում, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը լույս կտեսնի 2012 թ. սեպտեմբերի 4-ին։
Remove ads
Windows Server 2012. Storage Spaces
Windows Server 2012-ի նորամուծություններից մեկը դա Storage Space-ն է։ Այն հնարավորություն է տալիս Windows Server 2012-ի համակարգող ադմինիստրատրներին կառավարել մեծ թվով պահեստավորման տվյալներ, միացված SAS միջերեսին։ Storage Space-ի շնորհիվ այլևս անհրաժեշտություն չկա կիրառել լրացուցիչ ծրագրային ապահովում։ Microsoft Build կոնֆերանսին ցուցադրվեց նաև 16 կոշտ սկավառակների միավորումը մեկում։ Պետք է նշել կարևորագույն առանձնահատկությունը՝ այս սկավառակների պարունակությունը հնարավոր է բաժանել բազմաթիվ վիրտուալ սկավառակների վրա։ Նման հնարավորություն արդեն ցուցադրվել է մի քանի տարի առաջ ReFc ֆայլային համակարգի նոր տարբերակի ներկայացման ժամանակ։
Remove ads
Windows Server 2012-ի անվտանգությունը. Dynamic Access Control
Նոր սերվերային օպերացիոն համակարգում կավելանա Dynamic Access Control-ը։ Այս ծառայության աշխատանքը կենտրոնացված է ֆայլերի տիրույթի անվտանգությունը բարելավելու, ինչպես նաև թղթապանակում առկա ֆայլերի անվտանգությունը ապահովելու վրա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Windows Server 2012» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads