Գահերի խաղ (1-ին եթերաշրջան)

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

«Գահերի խաղ» դրամա և ֆենտեզի ժանրերի հեռուստասերալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին՝ «HBO» հեռուստաալիք եթերում, իսկ վերջին սերիան թողարկվել է 2011 թվականի հունիսի 19-ին, բաղկացած է 10 սերիաներից։ «Գահերի խաղը» հիմնված է նույնանուն վեպի առաջին մասի` «Սառույցի և կրակի երգի» վրա (հեղինակ` Ջորջ Մարտին)։ Գործողությունները կատարվում են գեղարվեստական աշխարհում, հիմնականում արևմտյան՝ Ուեսթերոս և արևելյան՝ Էսոս մայրցամաքներում[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սերիալ, Ժանր ...
Remove ads

Սյուժե

Հեռուստասերիալը մանրակրկիտ կերպով նկարագրում է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վեպի բոլոր գծերը[2][3]։ Սերիալի սկզբնամասում, Նեդ Սթարքին (Շոն Բին) խնդրում են դառնալ թագավոր Ռոբերտ Բարաթեոնի (Մարկ Էդի) խորհրդատուն (այլ կերպ՝ Թագավորի աջ ձեռք)։ Նեդը և իր կինը` Քեյթիլինը (Միշել Ֆեիրլի) ստանում են նամակ Քեյթիլինի քրոջից` Լիզայից (Քեյթ Դիկի), ով հայտնում է, որ Լանիստերների դինաստիան, որի զավակն է թագավորի կինը` Սերսին, եղել է իր ամուսին և թագավորի նախորդ խորհրդատու Ջոն Արենի մահվան պատճառը։ Նեդը պետք է մեկնի հարավ, որպեսզի օգնի թագավորին և պարզի` ով է սպանել Ջոն Արենին (Ջոն Սթենդինգ), իսկ դրա հետ մեկտեղ պետք է փորձի պաշտպանել իր ընտանիքը Լանիստերներից։ Երբ նա փորձում է պարզել Ջոն Արենի մահվան պատճառը, նա բացահայտում է մութ գաղտնիքներ Լանիստերների մասին, որոնց պատճառով մահացել էր ինքը` Արենը, փորձելով դրանք հայտնել թագավորին։

Նույն ժամանակ Էսոս մայրցամաքում, լքված և մեծամիտ Վիսերիս Թարգարիենը (Հարի Լլոյդ)` գահընկեց արված նախկին թագավորի որդին, համարում էր, որ գահի օրինական կրողն ինքն է։ Վիզերիսն իր կրտսեր քրոջը` Դեյեներիս Թարգարիենին (Էմիլիա Քլարկ), ում տարիներ շարունակ հոգեկան և ֆիզիկական ցավ էր պատճառել, ամուսնացնում է քոչվոր դոթրակիներիի առաջնորդ Խալ Դրոգոյի (Ջեյսոն Մոմոա) հետ, ինչի դիմաց Դրոգոն պետք է նրան ապահովեր կանոնավոր բանակով, որպեսզի վերջինս վերադառնար և գրավեր գահը։ Սակայն, Դեյեներիսի աճող սերը Դրոգոյի հանդեպ և խալիսիի (այսինքն խալի` առաջնորդի կնոջ) ուժը ցույց են տալիս Վիզերիսի ծրագրերի հանկարծակի տապալման մասին։

Պատնեշի մոտ, Նեդի ապօրինի որդին` Ջոն Սնոուն (Քիթ Հարինգթոն) մտնում է սահմանապահ եղբայրության մեջ, որը դարեր շարունակ հսկել է մեծ պատնեշը, ինչը բաժանում է Յոթ թագավորությունները վտանգավոր և անհայտ արարածներից։

Remove ads

Սերիաներ

Մանրամասն տեղեկատվություն Վերնագիր, Ռեժիսոր ...

Առաջին սերիա

Thumb
Մարկ Էդի
Thumb
Պիտեր Դինքլեյջ
Thumb
Էյդեն Գիլեն
Thumb
Էմիլիա Քլարկ
Thumb
Նիկոլայ Կաստյոր-Ուալդու

Պատնեշից այն կողմ զինվորները հանդիպում են գերբնական արարածների՝ հյուսիսային վայրենիների և կենդանի մեռյալների։ Խմբից մեկը փորձում է փախչել, սակայն ընկնում է լորդ Էդարդ (Նեդ) Սթարքի ձեռքը, ով էլ համաձայն կանոնակարգի նրան գլխատում է։ Ուինթերֆելում լորդ Սթարքը և իր ընտանիքը դիմավորում են թագավոր Ռոբերտ Բարաթեոնին և վերջինիս ընտանիքին։ Ռոբերտն առաջարկում է Էդարդին դառնալ նրա աջ ձեռքը՝ թագավորի հավատարիմ խորհրդատուն։ Ծովից այն կողմ՝ Պենտոս մայրցամաքում, գահընկեց արված Թարգերիենների վերջին ժառանգորդ Վիսերիս Թարգարիենն իր քույր Դեյեներիսին ամուսնացնում է խալ (քոչվորների առաջնորդ) Դրոգոյի հետ, հույս ունենալով, որ վերջինս դրա դիմաց կօգնի իրեն վերադարձնել գահը։ Ուինթերֆելում Քեյթիլին Սթարքն իր քույր Լիզայից նամակ ստանում, որում նշվում է, որ Լանիստերների դինաստիան, որի զավակն է թագավորի կինը` Սերսին, եղել է իր ամուսին և թագավորի նախկին խորհրդատու Ջոն Արենի մահվան պատճառը։ Նեդի տասնամյա որդի Բրանն ականատես է լինում, թե ինչպես է թագուհին` Սերսին հարազատ եղբոր` Ջեյմիի հետ կենակցում։ Սերսին նկատում է Բրանին, իսկ Ջեյմին տղային գցում է աշտարակի պատուհանից։

Երկրորդ սերիա

Էդարդ Սթարքն ընդունում է թագավորի առաջարկը և դստրերի՝ Արյայի և Սանսայի հետ մեկնում է մայրաքաղաք Քինգս Լանդինգ։ Ջոն Սնոուն և Թիրիոն Լանիստերը ուղևորվում են Պատնեշի մոտ. առաջինը` Գիշերային հերթապահի, երկրորդը զբոսաշրջիկի դերում։ Ծովից այն կողմ, նորապսակ Դեյեներիս Թարգարիենը, Դոթրակիների առաջնորդ ամուսնուն գոհացնելու համար սովորում է սիրո արվեստը։ Ուինթերֆելում դանակով զինված մարդասպանը փորձում է սպանել կոմայի մեջ գտնվող Բրանին, սակայն վարձու մարդասպանին սպանում է Բրանի շնագայլը։ Թագավորական ճանապարհում Նիմերիան (Արյայի շնագայլը) կծում է հարբած արքայազն Ջոֆրիին, և դրա դիմաց թագուհի Սերսին հրամայում է սպանել Սանսայի գայլին` Լեդիին։ Էդարդ Սթարքը որոշում է դա ինքնուրույն անել։ Շուտով կոմայից դուրս է գալիս Բրան Սթարքը, սակայն չի հիշում, թե ինչպես էր այդ վիճակում հայտնվել։

Երրորդ սերիա

Էդարդ Սթարքը հասնում է մայրաքաղաք և ամրոցում իմանում, որ թագավորը մեծ պարտքեր ունի Երկաթե բանկին։ Պատնեշում Ջոն Սնոուն կռվի է բռնվում այլ նորակոչիկների հետ. նրան փրկում է Թիրիոնը։ Քեյթիլինը, համարելով, որ նախկին Աջ ձեռքի թունավորումը և իր որդու` Բրանի սպանության փորձը կապված են իրար հետ, շտապ մեկնում է մայրաքաղաք։ Այստեղ նրան դիմավորում է իր մանկության ընկեր, թագավորական խորհրդի անդամ լորդ Պետիր Բեյլիշը։ Ծովից այն կողմ Դեյեներիսն առաջին անգամ որոշում է ցույց տալ իր անհնազանդությունը եղբոր հանդեպ։ Էդարդը Արյայի համար վարձում է սրերի վարպետ ուսուցիչ Սիրիո Ֆորելին, ով պետք է Արյային զենքով կռվել սովորեցներ։

Չորրորդ սերիա

Էդարդը կարդում է այն գիրքը, որը նրանից առաջ կարդացել էր Ջոն Արենը և հասկանում, որ թագավորի երեխաներին ապօրինածին են և ոչ նրանից։ Թագավորը և իր արքունիքը ասպետական մրցաշար են կազմակերպում, նվիրված նոր Աջ ձեռքի ժամանմանը։ Պատնեշում հայտնվում է գիրուկ ու վախկոտ մի նորակոչիկ՝ Սեմ Թարլին, և Ջոնը նրան վերցնում է իր պաշտպանության տակ։ Ծովից այն կողմ Վիսերիսը զրուցում է իր աղախնի հետ վիշապիների և իշխանության մասին, Դեյեներիսը պարզում է, որ հղի է։ Էդարդը փորձում է մտերմանալ սըր Հյուի` Ջոն Արենի մոտ աշխատող ազնվականի հետ։ Սակայն մրցաշարի ժամանակ սըր Հյուն մահանում է. նրա հակառակորդը «պատահաբար» հարձակվում է նրա վրա և նիզակը խրվում է կոկորդը։ Քեյթլինը թագավորությունում հանդիպում է Թիրին Լանիստրի հետ և վասալների օգնությամբ ձերբակալում է նրան` մեղադրելով Բրանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

Հինգերորդ սերիա

Թագավոր Ռոբերտն ընդմիջում է մրցաշարը. Էդարդը նրան հետ է համոզում։ Գրեգոր «Լեռ» Քլեգեյնը եզրափակիչ կռվում գրեթե սպանում էր նաև երկրորդ հակառակորդին` սըր Լորաս Թայրելին, սակայն թագավորական թիկնապահ Սանդոր Քլեգեյնը եղբոր հետ կռվի է բռնվում, ինչից հետո ավագ Քլեգեյնին զրկում են հաղթողի կոչումից։ Ճանապարհին Քեյթիլինի, Թիրիոնի և ուղեկցողների վրա հարձակվում են ավազակները, սակայն հարձակումը կարողանում են ետ մղել։ Ավելի ուշ ճամփորդները հասնում են Արծվի բուն դղյակին, որտեղ Թիրիոնին բանտարկում են։ Մայրաքաղաքում Էդարդը բացահայտ թագավորի դեմ է դուրս գալիս, երբ վերջինս ցանակնում էր սպանել Դեյեներիս Թարգարիենին։ Արյան հանկարծակի լսում է խոսակցություն իր հոր դեմ դավեր նյութող մարդկանց կողմից։ Էդարդն ընդհարվում է Ջեյմիի և իր զինվորների հետ, որից հետո Էդարդի անձնական թիկնապահներին սպանում են, իսկ նրան վիրավորում։

Վեցերորդ սերիա

Արքա Ռոբերտը վերադաձնում է Էդարդին իր հին պաշտոնին և մեկնում է որսորդության։ Ուինթերֆելի անտառում Բրանի վրա հարձակվում են անտուն վայրենիները։ Ռոբ Սթարքը և Թեոն Գրեյջոյը սպանում են նրանց, իսկ հարձակվողներից մեկը` Օշան գերի է վերցվում։ Ծովից այն կողմ Վիսերիսը փորձում է փախչել` վերցնելով իր հետ վիշապի ձվերը, սակայն Ջորահ Մորմոնտը կանգնեցնում է նրան։ Արծվի բնում Թիրիոնը պահանջում է իր դատավճիռը կայացնել դուել-մենամարտով, սակայն նրա փոխարեն կռվում է վարձկան Բրոնը, ով մահացու պարտության է մատնում հակառակորդին։ Մայրաքաղաքում Էդարդը, փոխարինելով թագավորին, լսում է Գրեգոր Քլեգեյնից տուժած մարդկանց և դատապարտում է նրան մահվան։ Ծովից այն կողմ Վիսերիսը սպառնում է քրոջը` պահանջելով իրեն խոստացված զորքը և գահը։ Դրոգոն սպանում են Վիսերիսին` նրա գլխին հալեցված ոսկի լցնելով։

Յոթերորդ սերիա

Լանիստրերի ռազմական ճամբարում լորդ Թայվին Լանիստերը որդուն` Ջեյմին բացատրում է, որ նրանց տոհմի համար պատերազմ հաղթելը պատվի հարց է։ Էդարդը հայտնում է թագուհի Սերսիին, որ գիտի թագավորին դավաճանելու մասին և առաջարկում է նրան հեռանալ մայրաքաղաքից։ Թագուհին պատասխանում է, որ գահերի խաղում կան կամ հաղթողներ, կամ էլ՝ մեռյալներ։ Թագավոր Ռոբերտը ծանր վիրավորում է ստանում որսորդության ժամանակ և անկողնում գամված թելադրում է Էդարդին իր կտակը։ Ծովից այն կողմ Ջորահ Մորմոնտը փրկում է Դեյեներիսին թագավորի կողմից ուղարկված մարդասպանից; Դրոգոն երդվում է մեկնել արևմուտք և հրի ու սրի մատնել ողջ թագավորությունները։ Պատնեշից այն կողմ Ջոն Սնոուն այցելում է հսկիչին։ Էդարդը հրաժարվում է ինչպես օգնություն ցույց տալ Ռենլիին` Ռոբերտի եղբորը, այնպես էլ ենթարկվել Լանիստերներին, և գահի սենյակում հրամայում է ձերբակալել Սերսիին և Ջոֆրիին։ Պետիր Բեյլիշը անցնում է թագուհու կողմը, սպանում է Սթարքի թիկնազորին և թագուհու անունից ձերբակալում նրան։

Ութերորդ սերիա

Թագուհու մարդիկ ջարդեր են կազմակերպում ամրոցում։ Ուսուցիչ Սիրիո Ֆորելը հնարավորություն է տալիս Արյային փախչել և սպանվում է թագուհու թիկնազորի ղեկավարի կողմից։ Սերսին և իր խորհրդատուները ստիպում են Սանսային նամակ գրել ուղղված Ռոբին, որով նա պետք է հանձնվեր և ընդուներ նոր թագավոր Ջոֆրիին։ Ռոբ Սթարքը կանչում է իր ռազմիկներին և պատրաստվում պատերազմել Լանիստերների դեմ։ Լուսնի սարում Թիրիոնը հանդիպում է ավազակների և նրանց իր կողմն է վերցնում` խոստանալով վերջիններիս լավ զենքով ապահովել։ Քեյթիլինը չստանալով քրոջ օգնությունը, վերադառնում է որդու մոտ։ Ծովից այն կողմ դոթրակեցիները թալանում են Լհազարյան քաղաքը, իր զինվորականներից մեկի հետ ընդարվելիս Խալ Դրոգոն վնասվածք է ստանում։ Պատնեշ են բերում Բենջեն Սթարքի երկու ռազմիկների դիակները, գիշերը դիակները կենդանանում են և փորձում սպանել լորդ առաջնորդ Մորմոնտին, սակայն Ջոն Սնոուն կարողանում է փրկել նրա կյանքը։ Կարմիր դղյակի թագավորական սենյակում վերին մեյստեր Փայսելը կարդում է նոր թագավորի հրամանները։ Էդարդ Սթարքին «դավաճան» են պիտակավորում։ Սանսան Ջոֆրիից խնդրում է իր հոր հանդեպ գթասիրտ գտնվել։

Իններորդ սերիա

Վարիսը համոզում է բանտարկված Էդարդին տեղի տալ թագուհուն և խոչընդոտել պատերազմի բռնկմանը։ Հյուսիսցիների զորքը պետք է անցնի Տրեզուբեց գետով։ Քեյթիլին Սթաքրը լորդ Ֆրեյի հետ բանակցություններ է վարում, որի արդյունքում վերջինս թույլատրում է անցնել իրեն պատկանող կամրջով։ Ջոնը իմանում է, որ իր եղբայր Ռոբը պատերազմելու է և ցանկանում է գնալ նրան օգնության, սակայն մեսյտեր Էյմոնը նրան հետ է համոզում՝ քանի որ այդ կերպ նա կդրժեր գիշերային հերթապահի երդումը։ Ծովից այն կողմ Դրոգոյի առողջությունը վատանում է։ Կախարդ Մեյեգա Միրի Մազ Դուրը խոստանում է Դեյեներիսին փրկել խալին` սև մոգության միջոցով։ Կռվից առաջ Թիրիոնը գիշերն անցկացնում է պոռնիկ Շեյի հետ։ Կռվի սկզբում Թիրիոնն ուշագնաց էլինում և ուշքի գալիս միայն կռվի ավարտին։ Մեկ այլ վայրում, Ռոբը և նրա հեծելազորը վերադառնում են հաղթանակով և գերի վերցված Ջեյմ Լանիստերով։ Մայրաքաղաքում ամրոցից փախած Արյան վկա է դառնում Էդարդ Սթարքի` իր «մեղքի» հրապարակային ընդունմանը։ Թագավոր Ջոֆրին խախտելով իր՝ Էդարդին տրված խոստումը հրամայում է գլխատել նախկին Աջ ձեռքին։

Տասներորդ սերիա

Էդարդ Սթարքի մահապատժի մասին լուրերը հասնում են Ուինթերֆել, Պատնեշ և Ռոբ Սթարքի պատերազմական կայան։ Հյուսիսի լորդերը Ռոբին հռչակում են Հյուսիսի թագավոր և երդվում հավատարիմ մնալ նրան։ Թայվին Լանիստերը տեղեկանում է որդու՝ Ջեյմիի գերության մասին, պատրաստվում է նահանջել և ուղարկում է Թիրիոնին մայրաքաղաք, որպեսզի վերջինս ժամանակավորապես ստանձնի թագավորի աջ ձեռքի պաշտոնը, օգնի դեղնակտուց թագավորին և նրա մորը։ Ջոն Սնոուն իմանալով հոր մահապատժի մասին, փորձում է հեռանալ ծառայությունից, սակայն ընկերները նրան հետ են համոզում։ Ջիոր Մորմոնտը հայտարարում է, որ Պատնեշի զինվորները պետք է դուրս գան սահմանից։ Պատնեշում ծառայության համար նորակոչիկներ հավաքագրող Յորենը Արյա Սթարքին հանում է քաղաքից ներկայացնելով որպես տղա և տալով վերջինիս Արրի անունը։ Ծովից այն կողմ Դեյեներիս Թարգարիենը, արթնանալով իմանում է, որ իր որդին մահացած է ծնվել; Դրոգոն, ում սև կախարդանքի միջոցով վերադարձվել էր կյանքը, ընկնում է վեգետատիվ վիճակի մեջ։ Վշտահար Դեյեներիսը բարձով խեղդում է ամուսնուն։ Դրոգոյի դին այրում են, նրա հետ միասին ողջակիզելով խաբեբա կախարդուհուն։ Դեյեներիսը վերցնելով վիշապի ձվերը մտնում է խարույկի մեջ։ Առավոտյան արթնանալով բոլորը տեսնում են Դեյեներիսին հանգած կրակի մեջ ողջ և առողջ, իսկ ձեռքերին երեք ձվից դուրս եկած վիշապներ։

Remove ads

Դերերում

Ստեղծագործական աշխատանքները

Առաջին եթերաշրջանի սցենարիստներն էին Դեվիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուայսը։ Նրանք միասին գրել են 10 սերիաներից 8-ի սցենարը, ինչպես նաև մեկ սերիա գրված Ջեյն Էսպենսոնի հետ։ Մյուս երկու սցենարները գրվել են Բրայան Կոգմանի և Ջորջ Մարտինի կողմից։ Մինչ «Գահերի խաղը», Բենիոֆը և Ուայսը աշխատել էին միայն ֆիլմերում և համեմատաբար անծանոթ էին հեռուստաշոուի ձևաչափին։ Դրա պատճառով առաջին մի քանի սերիաները 10 րոպեով կարճ են «HBO»-ի հետ կնքված պայմանագրից, ինչի պատճառով նրանք երկու շաբաթ ավելի աշխատեցին, գրելով 100 էջանոց լրացուցիչ սյուժե։ Բյուջեի հետ կապված խնդիրների պատճառով անհրաժեշտ էր նկարահանել այնպիսի դրվագներ, որոնց վրա շատ գումար չէր գնա. օրինակ` երկու մարդ խոսում են սենյակում։

Քասթինգ

2009 թվականի մայիսի 5-ին հայտարարվեց, որ Փիթեր Դինքլեյջը պայմանագիր է ստորագրել Թիրիոն Լանիստերի դերի համար, իսկ Թոմ ՄաքՔարթնին պետք է հանդես գար որպես ռեժիսոր[14]։ 2009 թվականի հուլիսի 19-ին հայտարարվեց մի քանի այլ դերասանների ընտրման մասին ևս, հայտարարելով նաև, որ Շոն Բինին տրվել է Նեդ Սթարքի դերը[15], դրանով իսկ հաստատելով շշուկները, որոնք տարածվել էին դրանից մի քանի օր առաջ[16]։ Երբ առաջին սերիան նկարահանվեց, հայտարարվեց, որ Քեյթիլինի դերակատարը փոխարինվել է Միշել Ֆեիրլիով[17]։ Ինչպես նաև հայտարարվեց, որ Էմիլիա Քլարկը Թամզին Մերչանտի փոխարեն կլինի Դեյեներիսի դերում[18][19]։

Նկարահանումներ

Էպիզոդների մեծ մասը նկարահանվել է Հյուսիսային Իռլանդիայում։ Նկարահանումների սկիզբը տրվեց 2010 թվականի հուլիսի 26-ին[20] Մի քանի կադր նկարահանվել են Շոտլանդիայում[21]

Remove ads

Մրցանակներ և նոմինացիաներ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Մրցանակ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads