Թուրքական անձնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թուրքական անձնագիր (թուրքերեն՝ Türk Pasaportu), պետական փաստաթուղթ, որը տրվում է Թուրքիայի քաղաքացիներին և օգտագործվում է անձի նույնականացման և արտասահման մեկնելու համար։ Թուրքիայում անձնագրերը մտցվել են 1950 թվականի հուլիսի 15-ին[1]։ Ներկայիս անձնագրերը մտցվել են 2010 թվականի հունիսից։ Վավերականության ժամկետը 10 տարի։ Անձնագիրը տրվում է Թուրքիայի ոստիկանության կողմից։ Հյուսիսային Կիպրոսի քաղաքացիները կարող են դիմել թուրքական անձնագրի համար։ Նրանք նույն կերպ կարող են դիմել նաև Կիպրոսի անձնագրի համար։ Բացի այս անձնագրերի տեսակները, Թուրքիայի որոշ քաղաքացիների, ովքեր զբաղվում են դիվանագիտական ծառայությամբ, տրվում է դիվանագիտական անձնագիր։

Remove ads
Արտաքին տեսք
Անձնագիրն ունի կարմիր գույն, որի վրա գրված է (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti) «Turkey» և (թուրքերեն՝ Pasaport) «Passport»` թուրքերենով և անգլերենով։ Կենտրոնում ոսկեգույնով պատկերված է աստղ և կիսալուսին, ինչպես պետական դրոշի վրա։ Անձնագրի ներսում տվյալները նշվում են թուրքերենով և անգլերենով։ Անձագրի չափսերն են` 88×125 մմ։
Վիզայի անհրաժեշտություն Թուրքիայի քաղաքացիների համար

Թուրքական անձնագիր ունեցող անձինք կարող են ճանապարհորդել առանց վիզայի կամ վիզան ստանալ ժամանման պահին աշխարհի մոտ 100 երկրներում։
2011 թվականի սեպտեմբերի 29-ին ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Սեսիլիա Մալմսթրոմը հայտարարեց, որ վիզայի պահանջը շենգենյան գոտու երկրների համար կդադարեցվի։ Վիզայի ազատականացումը կլինի մի քանի փուլով։ Այն կներառի վիզայի համար նախատեսված փաստաթղթերի կրճատում, երկկողմանի վիզաների տրամադրում և կեցության ժամկետի երկարեցում։
Remove ads
Պատկերասրահ
Թուրքիայում կիրառվող անձնագրի տեսակները
- 2010 (Քաղաքացիական անձնագիր)
- 2010 (Ծառայողական անձնագիր)
- 2010 (Կենսաչափական անձնագիր)
- 2012 (Ծառայողական անձնագիր)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads