Հայոց ցեղասպանություն (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Հայոց ցեղասպանություն» (անգլ.՝ The Armenian Genocide), 2006 թվականին ցուցադրված ամերիկյան փաստավավերագրական ֆիլմ, որն ուսումնասիրում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված կոտորածները։ Ցուցադրվել է ամերիկյան «PBS» հեռուստաալիքով։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանություն (այլ կիրառումներ)
Քանի որ Ցեղասպանության հարցը Թուրքիայում կրում էր վիճահարույց բնույթ, «PBS» հեռուստաալիքը որոշում է երկու կողմերին ձայն տալ՝ ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպելով թվով 4 փորձագետների հեռուստաքննարկում, ինչը, սակայն, տեղի չի ունենում հայկական կազմակերպությունների սուր լոբբիստական ջանքերի պատճառով[1]։
Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը ու համապրոդյուսերն է («Oregon Public Broadcasting»-ի հետ) Էնդրյու Գոլդբերգը, ով նաև հանդիսանում է «Հայերը. գոյատևման պատմություն» (The Armenians: A Story of Survival) ֆիլմի ռեժիսորը։
Ֆիլմը կարդում են հոլիվուդյան դերասաններ Օռլանդո Բլումը, Էդ Հարիսը, Լորա Լինին, Ջարեդ Լետոն, Ջուլիանա Մարգուլիսը, Փոլ Ռադը և Նատալի Պորտմանը։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads