Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները

From Wikipedia, the free encyclopedia

Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները
Remove ads

«Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները» (անգլ.՝ The Nutcracker and the Four Realms), ռեժիսորներ Լասս Հալստրեմի և Ջո Ջոնսթոնի արկածային ֆիլմը, որը ստեղծվել է Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-ջարդուկը և մկների թագավորը» (1816) հեքիաթի և Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» (1892) բալետի հիման վրա։ Գլխավոր դերերում Մաքենզի Ֆոյը, Քիրա Նայթլին, Հելեն Միրեն և Մորգան Ֆրիմեն[10][11][12]։

Արագ փաստեր Երկիր, Ժանր ...

Պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Լոս Անջելեսում, ԱՄՆ-ի կինոթատրոններում ֆիլմը սկսել է ցուցադրվել նոյեմբերի 2-ից։ Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 8ին[13]։

Remove ads

Սյուժե

Շտալբաում ընտանիքի համար սա առաջին Սուրբ Ծնունդն էր առանց մայրիկի, և երիտասարդ Կլարան չէր կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ իր հայրը այնպես էր իրեն պահում, կարծես ոչինչ չէր պատահել։ Կլարան խելացի էր ոչ իր տարիքին համապատասխան։ Դրանում նա նման էր իր մայրիկին։ Մարի Շտալբաումը թողել էր իր դստերը անսովոր նվեր՝ մետաղական ձու՝ գաղտնի կողպեքով և նշումով․ «Այն, ինչ քեզ պետք է, ներսում է»։ Գաղտնիքը բացահայտելու համար Կլարան գնում է իր կնքահայր Դրոսելմեյերի մոտ, որը օգնում է նրան գտնել անհրաժեշտ բանալին։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէր։ Դրոսելմեյերի նվերը բացում է Չորս Թագավորությունների՝ Քաղցրավենիքի, Ձնե, Ծաղկի և Զվարճանքի կախարդական դռները երիտասարդ Շտալբաումի համար, որտեղ մայրը՝ Մարին, թագուհի է եղել։ Երեք թագավորությունները ապրում էին խաղաղության և համերաշխության մթնոլորտում, բացի չորրորդից, որտեղից էլ սկսվում են դժբախտությունները։ Նրա առաջնորդ Մայր Կոճապղպեղը Մկների թագավորի հետ ցանկանում է գրավել իշխանությունը։ Միակ բանը, որ կարող էր օգնել կախարդական աշխարհին, հատուկ մեխանիզմով բանալին էր՝ մշակված Մարի Շտալբաումի կողմից, որը կարող էր վերակենդանացնել խաղալիքները։ Բայց բանալին գողացվել էր չար մկների կողմից և հիմա գտնվում էր Մայր Կոճապղպեղի ձեռքերում։ Հիմա Կլարան, որպես արքայադուստր, պետք է փրկեր թագավորությունը։

Remove ads

Դերերում

Ֆիլմում նկարահանվել են 100-ից ավել դերասաններ, չհաշված ետնաբեմի դերասանների, որոնց մեջ կային 30-ից ավել բալետ պարողներ։

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Դեր ...
Remove ads

Քննադատություն

Ֆիլմը ստացել է կինոքննադատների ցածր գնահատական։ Rotten Tomatoes-ի կայքում նա ունի 32% դրական գնահատական 194 կարծիքի հիման վրա, 10-ից 5,1 միջին գնահատականով[14]։ Metacritic կայքում ստացել է 39 միավոր 100-ից 38 կարծիքների հիման վրա[15]։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին The Hollywood Reporter հանդեսի փորձագետները "Մարդուկ-ջարդուկը եւ չորս թագավորություններ" ֆիլմը դասել են 2018 թվականի վատագույն ֆիլմերի ցանկի վեցերորդ հորիզոնականում[16]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads