Մոր հավատարմություն

From Wikipedia, the free encyclopedia

Մոր հավատարմություն
Remove ads

«Մոր հավատարմություն» (ռուս.՝ «Верность матери»), խորհրդային ֆիլմ՝ նվիրված Վլադիմիր Իլյիչ Լենինի մորը՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովային (վերջինիս նվիրված երկրորդ ֆիլմն է, առաջինը՝ «Մոր սիրտը», 1965)։ Ֆիլմը նկարահանել է Մարկ Դոնսկոյը[1][2][3]։

Արագ փաստեր Մոր հավատարմությունռուս.՝ Верность матери, Երկիր ...
Remove ads

Սյուժե

Պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի մոր մասին պատմող երկրորդ ֆիլմի գործողությունները ընդգրկում է 1900-1917 թվականների ժամանակահատվածը։

Պատմական իրադարձությունների ընթացքը Մարիա Ալեքսանդրովային ստիպում է տեսնել, որ իր երեխաները շատ համախոհներ, հետևորդներ ունեն։ Ռեֆերատի ընթերցման տեսարանում, որտեղ Լենինը արդեն հանդես է գալիս որպես Ռուսաստանի շատ գործեր կատարած առաջնորդ, մայրը սկսում է հասկանալ, որ եթե ինչ-որ բան կարող է հաշտեցնել իրեն Ալեքսանդրի մահվան հետ, ապա դա միայն Վոլոդայի ընտրած ճանապարհի անհրաժեշտությունն է։

Մայրը միշտ փորձել է զուսպ լինել, չի բարձրաձայնել իր վիշտը, երբեք չի ձգտել ուրիշների կողմից խղճահարության։ Միայն մեկ անգամ ֆիլմում արտացոլվել են մայրական զգացմունքները՝ այն տեսարանում, երբ Մարիա Ալեքսանդրովնան նվագում է դաշնամուր, և հիշում է իր ամբողջ կյանքը։ Եվ այդ ժամանակ նորից ներկայացվում է, թե ինչ է վերապրել այդ կինը։

Remove ads

Դերերում

Remove ads

Նկարահանող խումբ

  • Սցենարի հեղինակներ՝ Զոյա Վոսկրեսենսկայա, Իրինա Դոնսկայա
  • Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
  • Օպերատոր՝ Միխայիլ Յակովիչ
  • Նկարիչ՝ Բորիս Դուլենկով

Մրցանակներ

Մոսկվայի քաղաքային կոմերիտական կազմակերպության մրցանակ, 1970 – դերասան Ռոդիոն Նահապետովին՝ «Մոր սիրտը» և «Մոր հավատարմությունը» ֆիլմերում Վլադիմիր Ուլյանովի կերպարի ստեղծման համար[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads