Ուրվականների կղզին (ֆիլմ)

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ուրվականների կղզին, 1928 թվականին Ռոբերտ Ֆ. Հիլի նկարահանած համր մարտաֆիլմ։ Կինոնկարը 10 սերիայից բաղկացած սերիալ էր[2], որի առաջին էպիզոդը («Սարսափի գիշերը») թողարկվել է 1928 թվականի մարտի 26-ին[3]։ Յուրաքանչյուր դրվագ ունեցել է չարաբաստիկ անվանում, օրինակ՝ «Ուրվական հեծյալը», «Ուրվականի սենյակը», «Կատաղության կրակները» կամ «Կենդանի թաղվածը»[4]։ Սերիալը «Հաճույքների կղզի» պատմվածքի հիման վրա 1918 թվականին նկարահանված «Արույրե փամփուշտը» սերիալի վերանկարահանումն էր"[3]։

Արագ փաստեր Ուրվականների կղզինանգլ.՝ Haunted Island, Երկիր ...

2009 թվականի հոկտեմբերի դրությամբ «Ուրվականների կղզին» համարվում է կորած ֆիլմ[5]։ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում պահպանվել է ֆիլմի թրեյլերը[6]։

Remove ads

Սյուժե

Ռոզալինդ Ջոյը (Էլեն Ֆոստեր) ժառանգել է Խաղաղ օվկիանոսում գտնվող «Հաճույքների կղզի» անունը կրող կղզին։ Կղզու տարածքում ենթադրաբար թաղված է ոսկու գաղտնի պաշար։ Ռոզալինդի հորեղբայր Սպրինգ Ջիլբերտը (Ալ Ֆերգյուսոն) ցանկանում է տիրանալ ոսկուն և հայտարարում է, որ դրան հասնելու համար կանգ չի առնի ոչ մի բանի առաջ, անգամ իր եղբոր դստեր մահը չի խանգարի իրեն։ Ռոզալինդն այս ընթացքում ընկերանում է դրամատուրգ Ջերի Ֆիցջեյմսի հետ (Ջեք Դուգերտի)։ Դժբախտաբար, Ջերին միայն վերջերս է փախել հոգեբուժարանից։ Չնայած նա երդվում է պաշտպանել Ռոզալինդին, վերջինս կասկածում է Ջերիի հոգեկան առողջության վրա։ Երկու սիրահարները պայքարում են հորեղբայր Ջիլբերտի դեմ (որը նրանց համար մի քանի թակարդ էր լարել) գանձը գտնելու համար։ Վերջում ուրվական հեծյալն օգնում է Ռոզալինդին և Ջերիին[7]։

Remove ads

Դերակատարում և գովազդ

Դերասան Ջեք Դուգերտին 1924 թվականին պայմանագիր է կնքել Universal ընկերության հետ և շատ արագ դարձել ընկերության թողարկած սերիալների առաջատար դերասան[8]։ Սակայն այս ֆիլմը Դուգերտիի վերջինն էր Universal ընկերության համար[9]։

Ֆիլմը գովազդելու համար Universal Studios-ը տպել է ծովահենների հին քարտեզի տեսքով յուրահատուկ գունավոր պաստառ, որտեղ սերիալի տարբեր մասերից տեսարաններ էին պատկերված[10]։

Դերասաններ

  • Ջեք Դուգերտին Ջերի Ֆիցջեյմսի դերում
  • Էլեն Ֆոստերը Ռոզալինդ Ջոյի դերում
  • Կառլ Միլերը Յեթոր արքայի դերում
  • Ալ Ֆերգյուսոնը Սպրինգ Ջիլբերտի դերում
  • Ջոն Թ. Պրինսը Մարկ Ջոյի դերում
  • Գրեյս Քունարդը Մերի Սթոնգի դերում
  • Ուիլբուր Մակ
  • Միրթլ Գրինլի
  • Ջոն Ուոլաս
  • Սքոթի Մաթրո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads