Սիսի երիտասարդ կայսրուհին (ֆիլմ)

ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

«Սիսսի՝ երիտասարդ կայսրուհի» (գերմ.՝ Sissi — Die junge Kaiserin), ավստրաիական դրամա, որը նկարահանվել է 1956 թվականին ռեժիսոր Էռնստ Մարիշկայի կողմից։ Ֆիլմը պատմում է Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացու՝ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հետ ամուսնական կյանքի սկզբնական շրջանի մասին։ Այն ժապավենային եռոլոգիայի երկրորդ ֆիլմն է՝ «Սիսի» ֆիլմից հետո[3][4]։

Արագ փաստեր Սիսի երիտասարդ կայսրուհինգերմ.՝ Sissi – Die junge Kaiserin, Երկիր ...
Remove ads

Սյուժե

Շլացուցիչ հարսանիքից հետո Սիսսին ամուսնու՝ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի, սկեսրոջ՝ էրցհերցոգուհի Սոֆիայի և բազմաթիվ պալատականների հետ բնակվում է պալատում։ Քանի որ էրցհերցոգուհի Սոֆիան կարծում է, որ կայսրուհին դեռ չափազանց երիտասարդ է և չի կարող ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնել, սկսում է զբաղվել կայսրուհու կրթությամբ։ Սիսսին սկսում է սովորում լեզուներ, աշխարհագրություն և այլ գիտություններ։ Էրցհերցոգուհին իր վստահելի պալատականներին կցում է կայսրուհուն, և այդ տիկնանց հանձնարարում հաշվետվություն տալ իրեն իր հարսի յուրաքանչյուր քայլի մասին։ Այդ պատճառով Էլիզաբեթն իրեն կապանքների մեջ է զգում, ինչպես ոսկե վանդակի մեջ թակարդն ընկածը կզգար։ Նա այս առիթով նույնիսկ գրում է ծնողներին,- «Ես ունեմ ամեն ինչ և ոչինչ»[4][5]։

Եվ չնայած որ Էլիզաբեթը մեծապես աջակցում է Ավստրիայի և Հունգարիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, նրան չի հաջողվում համոզել էրցհերցոգուհուն, որ նա այլևս փոքրիկ աղջնակ չէ ու կարող է ինքնուրույն կատարել կայսրուհու իր պարտականությունները։ Գործորի դրվածքն էլ ավելի է բարդանում արքայադստեր Սոֆիայի ծնվելուց հետո[4][5]։

Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ է ընթանում. Սիսին և Ֆրանցը երջանիկ են առաջնեկի ծնվելու կապակցությամբ, բայց և այստեղ միջամտում է էրցհերցոգուհին։ Նա որոշում է, որ Էլիզաբեթը շատ անփորձ է մոր դերի համար և նրանից վերցնում է թոռնուհուն և բերում իր։ Ֆրանցը չի ընդիմանում իր մորը, և Սիսսին գնում է իր ծնողների մոտ՝ Փոսենհոֆեն։ Այնտեղ նա իր մտահոգություններով կիսում է հոր հետ։ Ֆրանցը որոշում է վերադարձնել Սիսիին, հիմնականումայն բանի համար որ կայսրուհու համար ամուսնուց առանձին ապրելը անթույլատրելի է։ Բայց այնուամենայնիվ, կնոջը տեսնելուն պես նրա անզգամությունն անհետանում է, և նրանք հաշտվում են։ Դրանից հետո Ֆրանցը Սիսիին տանում է լեռնային ռոմանտիկ ուղևորության։ Այնտեղ նրանք հիանալի ժամանակ են անցկացնում, սակայն Վիեննա վերադառնալուն պես խնդիրները նույնպես վերադառնում են։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանցը կնոջ կողմն է անցնում, մայրը չի համաձայնում վերադարձնել թոռնուհուն։ Եվ միայն Սիսիի մորը՝ էրցհերցոգուհու հարազատ քրոջն է հաջողվում համոզել Սոֆիային, որ երեխաները պետք է ապրեն իրենց ծնողների հետ։ Իրադարձությունը շատ տեղին է լինում, քանի որ այդ ժամանակ պետք է Ֆրանցի՝ որպես Հունգարիայի թագավորի, թագադրությունը տեղի ունենար, իսկ առանց Սիսիի հունգարացիները չէին ընդունի նոր թագավորին։ Ֆիլմը ավարտվում է Ֆրանցի թագադրման վայրում, երբ հունգարացիները ողջունում են նոր թագավորին ու թագուհուն[4][5]։

Remove ads

Դերերում

Ռոմի Շնայդեր՝ Էլիզաբեթ Բավարացու դերում (Սիսի)[6][7], Կառլհայնց Բյոմ՝ Ֆրանց Յոզեֆ I կայսեր դերում[6][7], Մագդա Շնայդեր՝ կայսրուհի Լյուդովիկա Բավարացու դերում[6][7], Ուտա Ֆրանց՝ Էլենայի դերում (Նենե)[6][7], Գուստավ Կնուտ՝ Բավարիայի հերցոգ Մաքսի դերում[6][7], Օտտո Տրեսլեր՝ ֆելդմարշալ Ռադեցկու դերում[6][7]։

Մրցանակներ

1957 թվականին «Սիսի երիտասարդ կայսրուհի» ֆիլմում դերակատարման համար Կառլհայնց Բյոմը (Ֆրանց Յոզեֆ I կայսեր դերակատար) և Ռոմի Շնայդերը (Էլիզաբեթ Բավարացու դերակատար) առաջադրվել են «Բամբի» մրցանակաբաշխությանը լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում[8]։ Նույն թվականին ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում[9].:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads