Սպիտակաձյունիկը և որսորդը 2

From Wikipedia, the free encyclopedia

Սպիտակաձյունիկը և որսորդը 2
Remove ads

«Սպիտակաձյունիկը և սրսորդը 2» (անգլ.՝ The Hunstman: Winter's War), ամերկյան ֆանտաստիկ ֆիլմ նկարահանված Սեդրիկ Նիկոլյա-Տրոյանի կողմից Էվան Սպիլիոտոպուլոսի և Կրեյգ Մազինի սցենարի հիման վրա։ Ֆիլմը համարվում է Սպիտակաձյունիկը և որսորդը ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմի հերոսները վերցված են Գրիմ եղբայրների Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները պատմությունից։ Գլխավոր դերերում նկարահանվել են Քրիս Հեմսվորթը, Շարլիզ Թերոնը, Էմիլի Բլանտը և Ջեսիկա Չեսթեյնը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 6-ին։

Արագ փաստեր Երկիր, Ժանր ...

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թ. ապրիլի 4-ին Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆում կայացել է ապրիլի 22-ին, իսկ Ռուսաստանում` ապրիլի 14-ին[8]։

Remove ads

Սյուժե

Երբ Ռավեննան ամուսնանալով թագավորի հետ, սկսեց կառավարել Թաբոր երկիրը, նա բերեց այնտեղ իր փոքր քրոջը` Ֆրեյային։ Ռավեննան վախենում էր, որ իր վատ արարքների դեմ կկանգնի քույրը։ Նրանց ճանապարհները բաժանվում են այն ժամանակ, երբ Ֆրեյայի ամուսինը օրորոցում վառում է իրենց նորածին աղջկան (ում մասին հայելին ասել էր. «Երբ աղջիկը մեծանա, իր գեղեցկությամբ կհաղթի նաև Ռավեննային»)։ Ֆրեյան սպանում է ամուսնուն և հեռանում է թագավորությունից` բարկացած ամբողջ աշխարհի վրա։ Նա սկսում է ապրել իր իսկ ստեղծած սառցե թագավորությունում և հանձնարարում է իր ռազմիկներին առևանգել տարածքի քրիստոնյա երեխաներին։

Թագավորությունում, որ կառավում է Սառցե թագուհին, սերը արգելված է։ Գողացված երեխաներից Ֆրեյան ստեղծում է պրոֆեսիոնալ ռազմիկների, ովքեր ամբողջ օրը մարզվում են։ Երբ երեխաները մեծանում են, Սառա անունով աղջիկը (Ֆրեյայի լավագույն կռվողներից) գրավում է Էրիկին։ Սակայն Սառցե թագուհին տեսնում է երկուսին միասին և որոշում է պատժել նրանց զգացմունքների համար։ Հաջորդ առավոտյան ռազմիկները, ովքեր մեծացել են Սառայի և Էրիկի հետ Թագուհու հրամանով հարձակվում են սիրահարների վրա և բաժանում նրանց։ Երբ Սառան և Էրիկը փորձում են միավորվել և կռվել, Ֆրեյան իր կախարդանքով նրանց միջև ստեղծում է սառցե պատ։ Էրիկը սառույցից այն կողմ տեսնում է` ինչպես են Սառային սպանում, ինչից հետո նրա գլխին հարվածում են և Էրիկը կորցնում է գիտակցությունը։ Թագուհին հրամայում է նրան գցել գետը։

Անցնում է մի քանի տարի։ Էրիկը փրկվել է և հասցրել է փրկել Սպիտակաձյունիկին։ Ռավեննան մահացած է, բայց ամրոցում մնացել է Կախարդական հայելին։ Ուիլյամը գտնում է Էրիկին և ասում է նրան, որ հայելին ճանապարհին գողացվել է և հանձնարարում է Էրիկին գտնել հայելին և թաղել Մահացած հողում, որպեսզի այն ոչ ոքին չվնասի։ ֆրեյան, իմանալով քրոջ մահվան մասին, իր լավագույն ռազմիկներին ուղարկում է Հայելու հետևից, որպեսզի դրա միջոցով դառնա ամենաուժեղը և իշխանություն ստանա ամբողջ աշխարհի վրա։

Remove ads

Դերերում

Դերակատարներ

Մանրամասն տեղեկատվություն Դերակատար, Դեր ...

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads