ԱՄՆ դոլար
ԱՄՆ և մի շարք այլ երկրների արժույթը / From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ դոլար (նշան՝ $, արժույթի կոդ՝ USD, կրճատ գրառումը՝ US$, ինչպես նաև հիշատակվում է որպես՝ դոլար, ԱՄՆ դոլար կամ ամերիկյան դոլար), Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն՝ ԱՄՆ-ի և նրա տարածքների պաշտոնական արժույթն է՝ սկսած 1792 թվականից։ Մեկ դոլարը հավասար է 100 ցենտի (¢), սակայն երբեմն հաշվառման համար օգտագործվում է նաև 1$=1000₥ (միլլ)։ Շրջանառվող թղթադրամները բաղկացած են Դաշնային պահուստային ֆոնդի բանկոտներից, որոնք վերանվանվել են ԱՄՆ դոլար։
ԱՄՆ դոլար United States Dollar | |||
---|---|---|---|
| |||
ISO 4217 կոդ | USD | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Պաշտոնական օգտագործում |
ԱՄՆ | ||
Կազմված է | 100 ցենտից | ||
Նշան | $ | ||
Մետաղադրամներ | 1¢, 5¢, 10¢, 25¢, 50¢, $1 | ||
Թղթադրամներ | $1, $2, $5, $10, $20, $50, $100 | ||
ԱՄՆ դոլարը առավել հաճախ օգտագործվում է միջազգային գործարքներում, ինչով պայմանավորված այն հանդիսանում է հիմնական պահուստային արժույթ[1]։ 1971 թվականի դադարից հետո[2] որոշ երկրներում այն օգտագործվում է որպես պաշտոնական արժույթ, իսկ շատ այլ երկրներում այն պաշտոնական արժույթ է[3]։ Բացի Միացյալ Նահանգներից, այն որպես միակ արժույթ օգտագործվում է նաև Կարիբյան ավազանի երկու բրիտանական տարածքներում՝ Բրիտանական Վիրջինիա, Թերքս և Քայքոս կզղինում։ Մի քանի երկրներ օգտագործում են դաշնության պահուստային թղթադրամները, դրա հետ մեկտեղ թողարկում են իրենց սեփական մետաղադրամները, կամ էլ ընդունում են ամերիկյան մետաղադրամները (ինչպիսիք են ՝ սակագավեան կամ նախագահական դոլարը)։ 2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ, շրջանառության մեջ է եղել մոտ 1,67տրիլիոն $, որից 1,62տրիլիոն $-ը Դաշնության պահուստային թղթադրամներով(մնացած 50բիլիոն $-ը մետաղադրամներով)[4]։